Facebook   Twitter
 
Կադրային փոփոխություններ ոստիկանության քրեական հետախուզության և Ստեփանակերտի քաղաքային վարչություններում

Կադրային փոփոխություններ ոստիկանության քրեական հետախուզության և Ստեփանակերտի քաղաքային վարչություններում

14 Հունիսի 2018 - 12:19
Սույն թվականի հունիսի 12-ին Արցախի Հանրապետության ոստիկանության պետ¸ ոստիկանության գնդապետ Իգոր Գրիգորյանը հանդիպեց ոստիկանության քրեական հետախուզության և Ստեփանակերտի քաղաքային վարչությունների անձնակազմի հետ և ներկայացրեց նշված ստորաբաժանումների նորանշանակ պատասխանատուներին։
Ոստիկանության պետի հրամանները հրապարակեց ոստիկանության կադրերի բաժնի պետ¸ ոստիկանության փոխգնդապետ Արմեն Բաղրյանը, համաձայն որոնց ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության պետ¸ ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանը անձնական նախաձեռնությամբ¸ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ ազատվել է Արցախի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից¸ իսկ ոստիկանության գնդապետ Նորայր Միրզոյանը ազատվել է ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության պետի պաշտոնում։

Ոստիկանության պետի մեկ այլ հրամանով ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետի տեղակալ¸ ոստիկանության մայոր Անդրեյ Մկրտչյանը ազատվել է ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետի տեղակալի պաշտոնից և նշանակվել նույն վարչության պետի պաշտոնում։

Արցախի Հանրապետության ոստիկանության պետը շնորհակալություն հայտնելով ոստիկանության արդեն պաշտոնաթող գնդապետ Աշոտ Հակոբջանյանին երկարամյա անբասիր ու նվիրական ծառայության համար¸ պարգևատրեց նրան հուշանվերով¸ իսկ ոստիկանության քրեական հետախուզության և Ստեփանակերտի քաղաքային վարչությունների պետերին շնորհավորելով պատասխանատու պաշտոններում նշանակվելու կապակցությամբ համոզմունք հայտնեց¸ որ նրանք կկարողանան արդարացնել իրենց հանդեպ ցուցաբերված վստահությունը և նոր որակ հաղորդել ոստիկանության գործունեությանն ու հասարակության շրջանում համակարգի հանդեպ վստահության ամրապնդմանը։

Արցախի ոստիկանություն


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Զախարովան կատակել է պետքարտուղարության փողերի հետ կապված
18 Օգոստոսի 2018 - 10:48
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կատակել է Սիրիայում դրության կայունացման համար ֆինանսական օգնությունը կրճատելու ԱՄՆ-ի ծրագրերի հետ կապված։ Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում։
Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները կկայանան սեպտեմբերի 23-ին. ԿԸՀ
18 Օգոստոսի 2018 - 10:43
Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին:
Չփորձեք մատ թափ տալ պատգամավորների վրա. Աժ փոխնախագահը՝ Փաշինյանին
18 Օգոստոսի 2018 - 10:37
Երեկ Հանրապետության Հրապարակում հրավիրված հանրահավաքին, ինչին շաբաթներ շարունակ պատրաստվում էր ողջ կառավարությունը, ակնկալում էի լսել վարչապետ Փաշինյանի կառավարության հարյուր օրվա գործունեության հաշվետվությունը, սակայն հերթական անգամ հիասթափություն ապրեցի, քանի որ լսեցի ոչ թե հաշվետվություն, այլ ՀՀ-ում գործադիր իշխանության վախճանի մասին հաղորդում:
100 տոկոսով թանկացել են ավիատոմսերի գները
18 Օգոստոսի 2018 - 10:28
«Հրապարակ» թերթը գրում է.«Լարսի տևական ծանրաբեռնվածության հետևանքները ՀՀ քաղաքացիները ճաշակում են սեփական մաշկի վրա: Ռուսաստանի այն քաղաքները, որտեղ հնարավոր էր ավտոբուսով գնալ, այժմ գրեթե անհնար է, քանի որ մարդիկ շաբաթներով մնում են ճանապարհներին՝ առանց սննդի, ջրի, տարրական պայմանների:
Հայտնի է ՀՖՖ նախագահի ընտրության օրը
18 Օգոստոսի 2018 - 10:18
Օգոստոսի 17-ին կայացավ ՀՖՖ գործկոմի հերթական նիստը: Գործադիր մարմնի անդամները քննարկեցին և հաստատեցին ՀՖՖ վերակազմավորման նպատակով նշանակված արտահերթ ժողովի անցկացման ժամկետները և օրակարգը: Այս մասին գրում է ՀՖՖ-ի կայքը:
Ավտովթար Երևանի Ագաթանգեղոսի փողոցում
18 Օգոստոսի 2018 - 10:12
Օգոստոսի 18-ին, ժամը 03:38-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 7 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Բաբաջանյան փողոցում մեքենան բախվել է էլեկտրասյանը
18 Օգոստոսի 2018 - 09:45
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16:46-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի թիվ 5/4 հասցեում գտնվող «Մելնիցա» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է պատին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հովտաշատ գյուղում ավտոմեքենան բախվել է տան պատին
18 Օգոստոսի 2018 - 09:42
Օգոստոսի 17-ին՝ ժամը 23:09-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ քաղաքի «Մեյմանդար» կոչվող շուկայի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հուլիսին օտարերկրացիները Վրաստանում 431 միլիոն դոլար են ծախսել
18 Օգոստոսի 2018 - 09:32
2018 թվականի հուլիսին օտարերկրացիները Վրաստանում 431 միլիոն դոլար են ծախսել, տեղեկացնում է Новости-Грузия-ն:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12845
 
Լրահոս`