Facebook   Twitter
 
Առաջին անգամ Սան Ֆրանցիսկոյի քաղաքագլուխ Է դարձել աֆրոամերիկուհի՝ Լոնդոն Բրիդը

Առաջին անգամ Սան Ֆրանցիսկոյի քաղաքագլուխ Է դարձել աֆրոամերիկուհի՝ Լոնդոն Բրիդը

14 Հունիսի 2018 - 13:39
Աֆրոամերիկուհի Լոնդոն Բրիդը հաղթել Է ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկոյի քաղաքագլխի ընտրություններում եւ առաջին թխամորթ կինը դարձել այդ պաշտոնում:
Քաղաքագլխի՝ հունիսի 5-ին կայացած ընտրությունների արդյունքների ամփոփումը մեկ շաբաթից ավելի Է տեւել: Արտահերթ ընտրությունները նշանակվել Էին անցյալ տարվա դեկտեմբերին Սան Ֆրանցիսկոյի քաղաքագլուխ Էդ Լիի հանկարծամահ լինելուց հետո:

Բրիդը ծնվել Է Սան Ֆրանցիսկոյում, աղքատ ընտանիքում. նրան մեծացրել Է տատը: Նկատի առնելով իր անձնական փորձը՝ նա խոստացել Է քաղաքագլխի պաշտոնում զբաղվել մատչելի բնակարանների կառուցմամբ, աղքատներին օգնելով եւ քաղաքի փողոցներում կարգուկանոնի հաստատմամբ:

2016 թվականից Բրիդը քաղաքի հսկիչ խորհրդի ղեկավարն Է եւ անցյալ տարվա վերջին քաղաքապետ Էդ Լիի մահվանից հետո օրենքով զբաղեցրել Է նրա աթոռը: Սակայն նա քաղաքապետի պարտականությունները կատարել Է միայն վեց շաբաթ, ինչից հետո նրան ստիպել են վայր դնել քաղաքագլխի լիազորությունները նախընտրական արշավի սկսվելու կապակցությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Աշխարհի ամենամեծ ընտանիքը. 87-ամյա ուկրաինացին ունի 346 ժառանգ
15 Հուլիսի 2018 - 22:40
Ուկրաինայի 87-ամյա բնակիչ Պավել Սեմենյուկը համապատասխան դիմում է ներկայացրել Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու համար, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ տղամարդն ունի աշխարհում ամենամեծ ընտանիքը:
Քաբուլում մահապարտի մասնակցությամբ ահաբեկչական հարձակման հետեւանքով յոթ մարդ է զոհվել
15 Հուլիսի 2018 - 21:10
Աֆղանստանի մայրաքաղաքում մահապարտի մասնակցությամբ ահաբեկչական հարձակման հետեւանքով 7 մարդ է զոհվել, 15-ը մարդ վիրավորվել է, հաղորդում է «ՌԲԿ»-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Ճապոնիայում ջրհեղեղից հասցված վնասը 389 մլն դոլար է կազմել
15 Հուլիսի 2018 - 20:56
Ճապոնիայի հարավ-արեւմտյան եւ կենտրոնական մասերում հորդառատ անձրեւների հետեւանքով առաջացած ջրհեղեղներից վնասը գնահատվում է 43.69 մլրդ իեն (գրեթե 389 մլն դոլար):
Վրաստանի խորհրդարանը հաստատել է կառավարության նոր կազմը
15 Հուլիսի 2018 - 20:54
Վրաստանի խորհրդարանը, ինչպես և ակնկալվում էր, վստահություն է հայտնել կառավարության նոր կազմին, ինչպես նաև կառավարության «Ազատություն, արագ զարգացում, բարգավաճում» ծրագրին:
Թուրքմենստանում արգելել են ալկոհոլի վաճառքը
15 Հուլիսի 2018 - 20:04
Թուրքմենստանի իշխանություններն արգելել են ալկոհոլային ըմպելիքների վաճառքը մայրաքաղաք Աշխաբադում և մարզային վարչական կենտրոններում:
Թուրքմենստանի նախագահը կիթառ է նվագել ու «ռեփ կարդացել» իր թոռան հետ
15 Հուլիսի 2018 - 20:02
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը կիթառ է նվագել ու ռեփ ոճի երգ կատարել իր թոռան հետ: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է YouTube-ի «Хроника Туркменистана» ալիքում:
Շպիցբերգենում ուղեւորատար նավը բախվել է նավամատույցին
15 Հուլիսի 2018 - 19:14
Շպիցբերգեն կղզեխմբի Բարենցբուրգ գյուղում ուղեւորատար Aurora Explorer կատամառանը, որի վրա ավելի քանի 120 մարդ կար, կիրակի օրը բախվել է նավամատույցին:
Գիտնականները պարզել են, թե ինչու են կենգուրուները Ավստրալիայում իրենց հարբածի պես պահել
15 Հուլիսի 2018 - 17:31
Գիտնականները պարզել են հարավարևելյան Ավստրալիայում կենգուրուների տարօրինակ պահվածքի պատճառը, որը հայտնվել է համացանցում:
Շվեդ աղջիկ–օդաչուն նվաճել է Instagram-ը
15 Հուլիսի 2018 - 15:42
Ծանոթացեք, Շվեդիայից այս աղջկա անունը Սառա Յոհանսոն է, իսկ կյանքում նրա կիրքը ինքնաթիռներն են։ Այժմ նա 33 տարեկան է և նա տեղական ավիաուղիների օդաչու է։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 3780
 
Լրահոս`