Facebook   Twitter
 
Յուրաքանչյուր հանգուցյալի համար՝ 45.000 դրամ

Յուրաքանչյուր հանգուցյալի համար՝ 45.000 դրամ

14 Հունիսի 2018 - 18:38
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ Կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի-Վարդենիս մարզային բաժանմունքի դատաբժշկական փորձագետը Վարդենիսի դիահերձարանում յուրաքանչյուր դիահերձման համար հանգուցյալների հարազատներից պահանջում և վերցնում է 45.000 դրամ։
Նախնական քննությամբ պարզվել է, որ հունիսի 12-ին Վարդենիսի դիահերձարանում Վանևան գյուղից մի կնոջ դիահերձման համար փորձագետի վարորդը մահացածի թոռանից պահանջել և ստացել է 45.000 դրամ: Պարզվել է նաև, որ փողի մի մասը՝ 7000 դրամ, կատարած աշխատանքի համար վարորդը փոխանցել է Վարդենիսի դիահերձարանի դիահերձողին։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։
Քննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Ժողովուրդ». Բժշկական համալսարանում նախարար Թորոսյանի թիմը փորձել է տապալել Արծրունու ընտրությունը
22 Հունվարի 2019 - 09:57
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստն անցավ բավական լարված մթնոլորտում, եւ խորհրդի նախագահ ընտրվեց ոչ թե առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի թեկնածուն՝ Վերարտադրողական բժշկության ասոցիացիայի նախագահ Էդուարդ Համբարձումյանը, այլ երգահան Վահան Արծրունին:
Մեղրիի մաքսակետում կանխվել է թմրամիջոցների ներկրման հերթական փորձը
22 Հունվարի 2019 - 09:54
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության և Սյունիքի մարզային վարչության Մեղրու բաժնի աշխատակիցները համատեղ իրացնելով օպերատիվ տվյալները` Մեղրիի մաքսային կետ-բաժնի տարածքում զննել են Իրանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Տ.Գ.-ի ուղեբեռը:
«Ժողովուրդ». Աղվան Հովսեփյանի հավատա­րիմ կադրերը հեռանում են համակարգից՝ նախընտրելով զբաղվել փաստա­բանական գործունեությամբ
22 Հունվարի 2019 - 09:52
«ՀՀ քննչական կոմիտեի նախկին նա­խագահ Աղվան Հովսեփյանի հավատա­րիմ կադրերը հեռանում են համակար­գից՝ նախընտրելով զբաղվել փաստա­բանական գործունեությամբ, քան լինել համակարգում:
«Հրապարակ». Դավոսից հետո Փաշինյանը կրկին կմեկնի Մոսկվա. ԵՏՄ-ում նախագահելու իրավունքը փոխանցվում է Հայաստանին
22 Հունվարի 2019 - 09:50
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Դավոս է մեկնել՝ համաշխարհային տնտեսական ամենամյա ֆորումին մասնակցելու։
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում հունվարի 22/23-ին
22 Հունվարի 2019 - 09:37
Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 22-ին ժամը 09։00-ից մինչեւ հունվարի 23-ը ժամը 09։00-ն կդադարեցվի՝ Մեղրի քաղաքի և Վարդանի Ձոր գյուղի ջրամատակարարումը:
«168 ժամ». «Թաթան մերն ա, Թաթային ձեռք չտաք», հրահանգվել է խիստ գտնվել Ռազմիկ Ամյանի ու Արման Հովհաննիսյանի նկատմամբ
22 Հունվարի 2019 - 09:34
«168 ժամ» թերթը գրում է. «Ամիսներ առաջ երկրի շոուբիզնեսյան շրջանակների անդորրը վրդովեց Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի հայտարարությունն այն մասին, որ շոու-բիզնեսի ոլորտում ձեռնարկատիրությամբ զբաղվողները՝ երգիչները, երաժիշտները, հանդիսավարներն ու նմանատիպ այլ գործունեություն իրականացնող անձինք, պետք է ստանան պետական գրանցում կամ հաշվառվեն հարկային մարմնում, բարեխղճորեն ինքնահայտարարագրեն սեփական եկամուտները եւ վճարեն հարկերը` Հարկային օրենսգրքով սահմանված կարգով, հակառակ դեպքում հարկային մարմնի տեսադաշտում գտնվող անձանց նկատմամբ կիրականացվեն հարկային հսկողության միջոցառումներ:
«Ժողովուրդ». Ինչ միտում է տեսնում ՀՅԴ-ն Փաշինյանի «անսպասելի» ուղերձում
22 Հունվարի 2019 - 09:31
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հունվարի 16-ից Արցախում ընթացող ՀՅԴ 33-րդ ընդհանուր Ժողովի աշխատանքների կապակցությամբ ողջույնի ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ընդ որում, ՀՅԴ-ն իր հաղորդագրության մեջ ընդգծել է, որ ուղերձը ստացվել է ժողովի հինգերորդ օրը «անսպասելիորեն»:
Ավտովթար Արմավիր-Սարդարապատ ճանապարհին. ուղևորներից մեկը տեղում մահացել է
22 Հունվարի 2019 - 09:30
Հունվարի 22-ին` ժամը 01:28-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Արմավիր - Սարդարապատ ավտոճանապարհի 10-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունվարի 22-ի ռոմանտիկ հորոսկոպը
22 Հունվարի 2019 - 09:28
ԽՈՅԵՐ

Սերը հզոր պատճառ է, որպեսզի ստիպեք ձեզ փոխվել դեպի լավը։ Եթե այդ փոփոխություններն արդեն հասունացել են, ժամանակն է դրանցով զբաղվել հենց այսօր։ Ի դեպ, ձեր սիրելին կարող է օգնել ձեզ այդ հարցում։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 26038
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Google-ը տուգանել է 50 մլն եվրոյով
Միջազգային, Հասարակություն
 
 
 
 
 
 
Երգչուհի Շինեդ Օ’Քոնորի 14-ամյա որդին կորել է
Միջազգային, Մշակույթ, Հասարակություն