Facebook   Twitter
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանին

14 Հունիսի 2018 - 19:19
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի գլխավորած պատվիրակությանը:
«Իրանի հետ հարաբերությունները մեզ համար կենսական նշանակություն ունեն, գյուղատնտեսության բնագավառում մենք պատրաստ ենք ցանկացած փոխադարձ շահավետ համագործակցության և կարծում եմ, որ մինչ այժմ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն», - ողջունելով հյուրերին` նշել է նախարար Արթուր Խաչատրյանը:

Ներկայացնելով Հայաստանում գյուղատնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունները` նախարար Արթուր Խաչատրյանը նշել է, որ գյուղատնտեսությունը կենսակերպ է, ազգային անվտանգության եւ ժողովրդագրական խնդիր։ Նա ընդգծել է, որ ՀՀ կառավարության թիրախում ներկայումս երկրում մեծամասնություն կազմող փոքր գյուղացիական տնտեսություններն են, և ՀՀ գյուղատնտեսության նախարարության առաջիկա ծրագրերն ուղղված են լինելու փոքր գյուղացիական տնտեսություններին օժանդակության տրամադրմանը:

Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին իր հերթին ընդգծել է, որ Հայաստանի և Իրանի գյուղատնտեսության ոլորտում առկա է մեծ ներուժ, որը դեռևս լիարժեքորեն չի իրացվում: Հայ-իրանական փոխգործակցության առավել իրատեսական ուղղությունների թվում դեսպանը, մասնավորապես մատնանշել է սերմնաբուծության, անասնապահության, ձկնաբուծության, ջերմոցաշինության, ծաղկաբուծության, գյուղատնտեսության ավտոմատացման և ժամանակակից գյուղտեխնիկայի ներդրման ոլորտները:

Երկուստեք ընդգծվել է երկու երկրների գյուղոլորտում գործող գիտական կենտրոնների համագործակցությունը, գյուղատնտեսության ոլորտում առկա փորձի փոխանակման, ճանաչողական նպատակով երկու երկրների գործարար շրջանակների համար գյուղատնտեսական ցուցահանդեսների կազմակերպման կարևորությունը:

Քննարկվել են Հայաստանում իրանցի մասնագետների աջակցությամբ պիստակի, ձիթապտղի և այլ արժեքավոր մշակաբույսերի մշակմանը, ծիրանի, թթի և այլ մրգերի վերամշակմանը, այդ թվում` նաև չրերի արտադրությանն առնչվող հարցեր: Այս համատեքստում Իրանի դեսպանը վստահություն է հայտնել, որ վերամշակված գյուղմթերքի համատեղ արտադրության կազմակերպման դեպքում պատրաստի արտադրանքը մեծ պահանջարկ կարող է ունենալ ոչ միայն իրանական շուկայում, այլև Եվրասիական տնտեսական միության տարածքում: Բացի այդ, համատեղ ձեռնարկությունների հիմնումը ոլորտում ներգրավված անձանց կապահովի նոր աշխատատեղերով: Նախարար Արթուր Խաչատրյանը նշել է, որ փորձելու են արժեշղթայի եւ շուկայի դիվերսիֆիկացիա ապահովել։ Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին տեղեկացրել է, որ առաջիկայում ՀՀ-ում կշահագործեն լոլիկի մածուկի գործարան։

«Որպես դեսպան ես շատ կցանկանամ, որպեսզի գյուղատնտեսության ոլորտում կատարվող յուրաքանաչյուր քայլ լինի ի շահ մեր ժողովուրդների: Հուսով եմ, Ձեր պաշտոնավարման ընթացքում մենք կկարողանանք ոչ միայն զարգացնել մեր առևտրա-տնտեսական հարաբերությունները, այլև օրինակ ծառայել նաև այլ ոլորտների զարգացման համար», - նշել է դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:

Նախարար Արթուր Խաչատրյանը շեշտել է, որ ՀՀ օրենսդրական դաշտը բավականաչափ ազատական է ներդումներ իրականացնելու համար եւ հնարավոր է կյանքի կոչել տնտեսական ծրագրեր՝ փոխադարձ շահավետ պայմաններով։ Հայ-իրանական համագործակցությունն իրական հիմքերի վրա դնելու նպատակով կողմերը պայմանավորվել են ստեղծել աշխատանքային խումբ` երկկողմ համագործակցության առավել նպատակահարմար ուղղություններն ուսումնասիրելու նպատակով:

Քննարկվել է իրանական ներդրումների ներգրավմամբ մի շարք այլ ճյուղերում ևս փոխշահավետ ծրագրերի իրականացման հնարավորությունը:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Աղիքների խորը լվացման արդյունքում հաստ աղիքից 9կգ. թունավոր նյութեր դուրս կգա (Տեսանյութ)
22 Հունվարի 2019 - 10:57
Շատերս ենք օրվա ընթացքում ուտում ինչ պատահի: Արագ սնունդը, յուղոտ, տապակած ուտեստները այդքան էլ լավ չեն անդրադառնում մեր օրգանիզմի առողջության վրա։
Կրկնակիից ավելի աճել են Պաշտպանին հասցեագրվող բողոքները պետական մարմինների կողմից քաղաքացիների դիմումներին չպատասխանելու վերաբերյալ
22 Հունվարի 2019 - 10:57
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության կարևոր ուղղություններից է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից քաղաքացիների դիմումներին, նրանց բարձրացրած խնդիրներին պատշաճ պատասխանելուն հետևելը: Աշխատանքի այս ուղղությունը ներառում է նաև այդ մարմինների կողմից լրագրողական հարցումների պատասխանների տրամադրման հարցերը:
Հայտնաբերվել են Երևանում կրակոցներ արձակած անձը և խուլիգանության մասնակիցներից մեկը. Ոստիկանություն (Տեսանյութ)
22 Հունվարի 2019 - 10:52
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Երևանի Ազատության պողոտայի և Նաիրի Զարյան փողոցի խաչմերուկում խուլիգանության ժամանակ զենքից կրակոց արձակած անձը 1995 թ. ծնված Ռոբերտ Շանոյանն է, իսկ մյուս մասնակիցը՝ 1992 թ. ծնված Գարեգին Ստեփանյանը:
Երիտասարդը տառապում է հազվագյուտ հիվանդությամբ. նրան անվանում են «մարդ-ծառ» (Լուսանկարներ)
22 Հունվարի 2019 - 10:49
Բանգլադեշից Աբուլու Բայանդարուին 16 վիրահատություն էր պահանջվել, որպեսզի նա կարողանա առաջին անգամ իր դստերը գրկել եւ 25 վիրահատություն, որպեսզի կարողանա բոլորի պես ապրել: Սակայն երջանկությունը երկար չի տեւել. Աբուլը նորից հիվանդանոցում է:
Կստեղծվի էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ցանց, որոնք հասանելի կլինեն Հայաստանի ողջ տարածքում. ՀՀ կառավարություն (Տեսանյութ)
22 Հունվարի 2019 - 10:45
Այս տարի կստեղծվի էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ցանց՝ 23 լիցքավորման կայանով, որոնք հասանելի կլինեն Հայաստանի ողջ տարածքում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից։
Ցրտից չեն հիվանդանում. երեխաները պիտի զբոսնեն դրսում, հատկապես ձմռանը
22 Հունվարի 2019 - 10:41
Սառը եղանակից չեն հիվանդանում: Ընդհակառակը, և´ աշնանը, և´ ձմռանը մաքուր օդին ժամանակ անցկացնելն օգտակար է և´ առողջության, և´ հոգեֆիզիկական զարգացման տեսանկյունից:
Լոս Անջելես քաղաքում արդեն 1 շաբաթ է շարունակվում է ուսուցիչների գործադուլը
22 Հունվարի 2019 - 10:38
ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում արդեն 1 շաբաթ է՝ շարունակվում է ուսուցիչների գործադուլը, գրում է NBC News-ը:
Ո՞ւմ է պետք փոխմարզպետի պաշտոնը, այն էլ՝ միանգամից 3-ը. Էդմոն Մարուքյան
22 Հունվարի 2019 - 10:36
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Կենդանակերպի 5 վտանգավոր, ճակատագրական կանայք
22 Հունվարի 2019 - 10:30
Կարիճ: Կրքոտ են, փակ, իշխող: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները գրավում են հայացքով, իրենք են ընտրում՝ ում հետ լինել: Կին Կարիճները հեշտությամբ կիմանան ձեր գաղտնիքները, քանի որ նրանցից հնարավոր չէ ոչինչ թաքցնել:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16454
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Երկրաշարժ Ինդոնեզիայում
Միջազգային, Հասարակություն