Facebook   Twitter
 
«Ձայնաղբյուր. շվեյցարական և հայկական քաղաքական պաստառների (հակա)էսթետիկ կողմերը» (Լուսանկարներ)

«Ձայնաղբյուր. շվեյցարական և հայկական քաղաքական պաստառների (հակա)էսթետիկ կողմերը» (Լուսանկարներ)

30 Հունիսի 2018 - 17:01
Ցյուրիխի դիզայնի թանգարանի (Museum für Gestaltung Zürich) և ՀԱՅՓ փոփ-ափ պատկերասրահի (HAYP Pop Up Gallery) կողմից կազմակերպվող, «Ձայնաղբյուր. շվեյցարական և հայկական քաղաքական պաստառների (հակա)էսթետիկ կողմերը» խորագիրը կրող ցուցադրության շնորհանդեսը, որը տեղի ունեցավ Հանրապետության Հրապարակ 2 հասեում:
«Ձայնաղբյուր»-ի ընթացքում ցուցադրվեց վերջին 100 տարում Շվեյցարիայում լույս տեսած 100 քաղաքական պաստառ, ինչպես նաև անկախությունից մինչ օրս լույս տեսած հայկական քաղաքական պաստառներ: Ցուցադրվող գործերը կրկնօրինակներ և փոխառված բնօրինակներ են Ցյուրիխի դիզայնի թանգարանից, Սարդարապատի թանգարանից և Երևանի պատմության թանգարանից՝ ի լրումն նկարիչների կողմից մեծահոգաբար տրամադրված ժամանակակից հայկական քաղաքական պաստառների:

Այս բազմապիսի հավաքածուները մեկտեղելով մենք նպատակ ունենք քաղաքական պաստառների և ցուցանակների միջոցով ուսումնասիրելու հանրային ընկալումների, քաղաքական գաղափարախոսության և կառավարմանը քաղաքացիների մասնակցության հետ կապված փոփոխությունները՝ գեղարվեստական դիտանկյունից:

Թեև պաստառներն ինքնին քաղաքական են, ցուցահանդեսը կենտրոնանում է արվեստագետների և առանձին խմբերի ներկայացուցիչների կողմից դիտողին կամ ունկնդրին գրավելու համար գործի դրվող ոճական արտահայտչամիջոցների վրա:

Պաստառների ստեղծման տեխնիկական կողմը բազմազան է՝ արհեստավարժ դիզայնով գրաֆիկական պատկերներից մինչև «ժողովրդական պաստառներ», որոնք ծնվել են փողոցներում, և որոնց դեպքում կատարման հմտությունը տեղը զիջում է բովանդակությանը:

Այս տարբերակումը հատկապես աչք է ծակում, երբ շվեյցարական պաստառները համեմատում ես հայկականների հետ. առաջինները ծնվել են ինստիտուցիոնալ այնպիսի համակարգում, որում հանրության ձայնը իրացվում է անմիջական ժողովրդավարության միջոցով, իսկ վերջինները բխում են հանրային բողոքի միջոցով համակարգը փոխելու ձգտումից:

Երկու դեպքում էլ նկարիչների կողմից գործի դրված տեսողական հնարքները նպատակ ունեն հուզական մակարդակում կապ հաստատել դիտողների և ունկնդիրների հետ՝ ներգործությունն ապահովելու նպատակով: Տեղական առասպելներն ու պատմությունները հիշատակումով, «թշնամու կերպարների» չափազանցումներով կամ երգիծական ոճի բովանդակություն ստեղծելով «Ձայնաղբյուր»-ը մասնիկ առ մասնիկ համեմատում է անցյալ դարի պաստառների ամենատարբեր տեսողական գաղտնագրերը, ինչը վկայում է մարդկային զանգվածներին ոտքի հանելու և կառավարության վրա ներգործելու՝ պատկերների, վերջին հաշվով նաև՝ քաղաքացիների կարողությունը

Նախագիծը Հայաստան է բերվել Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի դեսպանատան նախաձեռնությամբ։ Միջոցառման կազմակերպումը հնարավոր է դարձել Սարդարապատի թանգարանի և Երևանի պատմության թանգարանի հետ համագործակցության շնորհիվ։

Ինչպես նաև, ցուցահանդեսը կայանում է Շվեյցարիայի արվեստի խորհրդի (Prohelvetia), ArmSwissBank-ի և Զվարթնոց միջազգային օդանավակայանների հովանավորությամբ:

Նարեկ Խաչատրյան
 
Նմանատիպ նորություններ
Քրիստինե Պեպելյանի ջերմ լուսանկարը որդու հետ
24 Ապրիլի 2019 - 12:38
Երգչուհի Քրիստինե Պեպելյանը, որը նախորդ տարվա ավարտին մայր է դարձել, կիսվել է ջերմ ընտանեկան կադրով։
Նիկոլա Ազնավուրը կոչ արեց գալ Հայաստան ու երկիրը դարձնել ավելի բարգավաճ
24 Ապրիլի 2019 - 12:34
Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին մեծ ողբերգության զոհերի հիշատակը հարգելու նպատակով Հայաստան է ժամանել նաև ֆրանսահայ երջանկահիշատակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը:
Կոմիտասի 150-ամյակին և Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ռիգայում
24 Ապրիլի 2019 - 12:32
Ապրիլի 22-ին Ռիգայի հեղինակավոր «Սևագլուխների տանը» Լատվիայում ՀՀ դեսպանության կազմակերպմամբ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին և Կոմիտասի 150-ամյակին նվիրած միջոցառում, որի ընթացքում համերգային հատուկ ծրագրով հանդես եկան ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը և դաշնակահարուհի️, Արամ Խաչատրյանի թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը։
«Այստեղ պետք է զգույշ գործել». Գագիկ Հարությունյանը՝ Ցեղասպանության զոհերի իրավահաջորդների իրավունքների մասին
24 Ապրիլի 2019 - 12:31
Հայոց ցեղասպանության ճանաչման իրացումն առնչվում է շատ խնդիրների հետ, նաեւ արխիվային ուսումնասիրությունների, փաստերի, որովհետեւ իրավունքը էմոցիա չի սիրում:
Քաղաքային իշխանությունն անում է ամեն ինչ, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը լինի պատշաճ որակով. Մարության
24 Ապրիլի 2019 - 12:23
Մենք պետք է դասեր քաղենք եւ գլխավոր դասն այն է, որ պետք է լինենք ուժեղ եւ միշտ մեր հույսը դնենք մեզ վրա:
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Բուլղարիայի արտաքին գործերի նախարարությունների միջև
24 Ապրիլի 2019 - 12:22
Ապրիլի 23-ին Երևանում կայացան Հայաստանի և Բուլղարիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, բուլղարականը` Բուլղարիայի ԱԳ նախարարի տեղակալ Յուրի Շտերկը։
Հայոց ցեղասպանության ճանաչումն ունի գլոբալ նշանակություն. Կարեն Միրզոյան
24 Ապրիլի 2019 - 12:05
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը շարունակական պրոցես է, այդ ուղղությամբ իրականացվում են բոլոր քայլերը:
Ընտրական օրենսգրքի փոփոխությունների անհրաժեշտություն չեմ տեսնում. Մեկ ընտրությունով գնահատական մի տվեք. ՍԴ նախագահ
24 Ապրիլի 2019 - 11:52
Ընտրական օրենսգրքի փոփոխությունների անհրաժեշտություն չեմ տեսնում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը:
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման վերջնական հանգրվանը հայրենատիրությունն է. «Ժառանգություն»
24 Ապրիլի 2019 - 11:51
«Ժառանգություն» կուսակցությունը Հայոց Ցեղասպանության 104–րդ տարելիցին ընդառաջ հաստատակամ է տարբեր հարթակներում 1915 թ. Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց մեծ Ցեղասպանության, մեծ հայրենազրկման միջազգային ճանաչման գործում իր շարունակական ավանդը ներդնելու: Այս մասին, հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցությունը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16413
 
Լրահոս`