![]() Երվանդ Խունդկարյանն ընտրվեց վճռաբեկ դատարանի նախագահ12 Հուլիսի 2018 - 22:29
Բարձրագույն դատական խորհուրդը, առաջնորդվելով ՀՀ դատական օրենսգրքի 135-րդ հոդվածով, հուլիսի 12-ին անցկացրեց ՀՀ վճռաբեկ դատարանի կազմից դատարանի նախագահի նոր ընտրություն:
Քվեարկության արդյունքներով՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ ընտրվեց Երվանդ Խունդկարյանը՝ 7 ձայնով:
Անցկացվել է նաև Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի, քաղաքացիական և վարչական պալատի նախագահների ընտրություն: Քվեարկության արդյունքում՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ ընտրվեց Երվանդ Խունդկարյանը՝ 10 ձայնով: ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի ընտրության արդյունքներով՝ թեկնածուները չհավաքեցին անհրաժեշտ ձայներ: ՀՀ դատական օրենսգրքի 134-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ մասերի հիմքով կազմակերպվեց լրացուցիչ քվեարկություն, որին մասնակցեցին առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուները: Ձայները բաշխվեցին հետևյալ կերպ. 1.Դանիելյան Ելիզավետա - 5 2.Թադևոսյան Լիլիթ - 5 Բարձրագույն դատական խորհուրդը, առաջնորդվելով ՀՀ դատական օրենսգրքի 134-րդ հոդվածի 10-րդ մասի հիմքով անցկացրեց նոր ընտրություն, որի արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ ընտրվեց Լիլիթ Թադևոսյանը՝ 8 ձայնով: ԲԴԽ–ի նիստին կայացել է նաև հանդիպում-խորհրդակցություն ՀՀ երեք մարզերի՝ Լոռու, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորների հետ՝ դատական իշխանությանը վերաբերող հրատապ հարցերի քննարկմանը դատավորներին մասնակից դարձնելու, նրանց դիրքորոշումները լսելու նպատակով: Քննարկման առարկա դարձան մարզերում դատավորների նստավայրերի հնարավոր կանոնակարգմանը, դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման և վերաբաշխման չափանիշների սահմանմանը վերաբերող հարցերը: Դատավորներին մտահոգող խնդիրների շարքում էին վճարման ենթակա պետական տուրքերի հետաձգման պրակտիկայի վերանայման, գործերի քննության ժամկետների ձգձգման պատճառ հանդիսացող փորձագիտական կենտրոնների և արդարադատության ավելորդ ծախսատարություն ստեղծող փոստային ծառայությունների բարելավման անհրաժեշտությունը: Դատավորների կողմից արված դիտարկումներն ու նկատառումներն արձանագրվեցին՝ Խորհրդի կողմից համապատասխան ընթացք ստանալու և հնարավոր լուծումներ գտնելու նպատակով: Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրեց, որ հնչեցված հարցադրումներն իսկապես առաջնային են, և գործուն քայլեր են ձեռնարկվում թվայնացման գործընթացի ակտիվացման և էլեկտրոնային արդարադատության ներդրման ուղղությամբ: Քննարկում-խորհրդակցությունից հետո, սահմանված ժամանակացույցի համաձայն, Բարձրագույն դատական խորհուրդն անցկացրեց նաև նշված դատարանների նախագահների ընտրություն: Տեղի ունեցած քվեարկության արդյունքում Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չստացան: Առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուների՝ Հովհաննես Ավագյանի և Վարդան Ստեփանյանի թեկնածությունները դրվեցին լրացուցիչ քվեարկության: Արդյունքում, Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ ընտրվեց Հովհաննես Ավագյանը: Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնի համալրման նպատակով տեղի ունեցած քվեարկության արդյունքներով՝ դատարանի նախագահ ընտրվեց Վարդան Հարությունյանը՝ 7 ձայնով: Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի թափուր տեղի համար անցկացված ընտրության արդյունքում՝ դատարանի դատավոր ընտրվեց Արամ Մկրտչյանը: HayNews.am ![]() 22 Փետրվարի 2019 - 15:38
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է բնակարան ապօրինի մուտք գործելով ոսկյա զարդերի գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 39-ամյա կնոջը:
![]() 22 Փետրվարի 2019 - 15:28
Փետրվարի 22-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել քննարկում՝ «Աշխատիր Հայաստան» արշավի վերաբերյալ: Ներկա էին Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի, Կրթության եւ գիտության, Առողջապահության նախարարների տեղակալները եւ այլ պաշտոնատար անձինք:
![]() 22 Փետրվարի 2019 - 15:20
Հղի կանանց խորհուրդ չի տրվում պահածոյացված ուտելիք օգտագործել. դրանցում պարունակվող նյութերի պատճառով այդ ուտելիքը կարող է բացասաբար անդրադառնալ երեխայի առողջության վրա, պնդում են Բոստոնի համալսարանի գիտնականները։
![]() 22 Փետրվարի 2019 - 15:19
Արդեն մի քանի ժամ է, ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 16 փրկարարական ջոկատը Կոտայքի մարզի Արզականի վարչական տարածքում գտնվող «Մամադալի» կոչվող անտառային հատվածում որոնողական աշխատանքներ է կատարում՝ հայտնաբերելու անտառում մոլորված՝ Ֆրանսիայի Հանրապետության 5 քաղաքացիներին։ Այս մասին հայտնում են Shamshyan.com-ից:
![]() 22 Փետրվարի 2019 - 15:08
Երբ հերթական այցելությունը լինի, կայցելեմ բոլոր ցանկացողներին, այդպիսի այցելություն ես ունեցել եմ Արմավիր քրեակատարողական հիմնարկ և հանդիպել եմ նաև ցմահ ազատագրկված անձնաց հետ, ովքեր կարիք են ուզեցել ինձ հետ հանդիպելու:
![]() 22 Փետրվարի 2019 - 15:07
Մի խումբ ուսուցիչներ ահավազանգում են երկար տարիներ դպրոցներում փոփոխություններ չարվելու եւ իրենց իրավունքները ոտնահարելու մասին:
![]() 22 Փետրվարի 2019 - 14:52
Արդեն մի քանի ժամ է, արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 16 փրկարարական ջոկատը՝
![]() 22 Փետրվարի 2019 - 14:47
Սիրիայի Ռաքքա քաղաքի շրջակայքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զոհերի զանգվածային գերեզման է հայտնաբերվել, հաղորդում է rudaw.net-ը:
![]() 22 Փետրվարի 2019 - 14:45
Ալեքսանդր Սարգսյանի կողմից նվիրատվությունը արդարադատության հետ որեւէ առնչություն չունի։
|
Լրահոս`
![]()
Ինչո՞ւ հղի կանանց չի կարելի ուտել պահածոյացված սնունդ
Հասարակություն ![]()
Մեկ շաբաթից գործադուլ ենք անելու. ուսուցիչներ
Հասարակություն ![]()
Comedy Club-ի նոր անդամին գլխամասային գրասենյակ չեն թողնում
Հասարակություն ![]()
Պլանային ջրանջատում Դիլիջանում փետրվարի 25-ին
Հասարակություն |