Facebook   Twitter
 
Հարկավոր է որոշակի միջոցներ ձեռնարկել՝ ժողովուրդը շատ չտուժի. Գալուստ Սահակյանը՝ տուգանքների համաներման մասին

Հարկավոր է որոշակի միջոցներ ձեռնարկել՝ ժողովուրդը շատ չտուժի. Գալուստ Սահակյանը՝ տուգանքների համաներման մասին

12 Հուլիսի 2018 - 22:32
Միջոցներ պետք է ձեռնարկել, որ ժողովուրդը շատ չտուժի:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը՝ խոսելով երթևեկության կանոնները խախտելու համար սահմանված տուգանքների համաներման մասին:

«Իշխանությունն իր գործն է կատարում: Եթե փորձում են որոշակի միջոցներ ձեռնարկել ժողովրդի համար, դա դրական է գնահատվում, և մենք դրա կողմնակիցն ենք: Մենք այս տարիների ընթացքում նման իրավիճակներ ենք ունեցել: Ես զգում եմ, որ հարկավոր է որոշակի միջոցներ ձեռնարկել՝ ժողովուրդը շատ չտուժի»,- ասաց Գալուստ Սահակյանը:

Խոսելով այն կարծիքների մասին, որ սա արդար չէ նրանց նկատմամբ, ովքեր վճարել են տուգանքները, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Դե հիմա էդ մարդիկ դրամ են ունեցել, վճարել են: Դրամ ունեցողը վճարել է: Ովքեր չեն ունեցել, չեն վճարել, դրա համար պետությունը նրանց զիջում է:

Ենթադրենք՝ վճարողներից մեկն էլ ես եմ: Ես դրամ եմ ունեցել, վճարել եմ, էն մարդն էլ չի ունեցել, չի վճարել»:

Պատգամավորն ասաց, որ չի բացառվում, որ տուգանք վճարողների շարքերում լինեն մարդիկ, ովքեր ևս գումար չունեն, պարտքով են վճարել կամ ինչ-որ բան են վաճառել, որ վճարեն, բայց պետությունը չի կարող պարզել՝ ով է պարտքով վճարել, ով՝ ոչ, որ նրանց նկատմամբ էլ համաներում սահմանի:

«Որևէ գործողություն պետության մեջ, երբ կիրառվում է, այնպես չէ, որ բոլորին կարող է վերաբերել»,- ասաց նա:

Գալուստ Սահակյանն ասաց, որ ինքը մեքենա չունի, որ իրեն տուգանեն, իսկ ծառայողական մեքենան, իր կարծիքով, չի տուգանվել: «Ես ում մեքենան էլ նստեմ, սկզբից ասում եմ, որ պետք է կանոնավոր քշեք մինչև վերջ»,- նշեց նա:

Տիգրանուհի Մարտիրոսյան
 
Նմանատիպ նորություններ
130 կգ կշռղ աղջիկը կրկնակի նիհարել է
22 Փետրվարի 2019 - 16:38
ԱՄՆ-ի Օհայո նահանգից 130 կգ կշռղ 19-ամյա Միշել Ֆարայը ստամոքսի ծավալի փոքրացմանն ուղղված դիետայի եւ մարզանքների շնորհիվ մեկ տարվա ընթացքում կրկնակի նիհարել է:
Նորքում զինված խմբի գործով կալանավորված պարագլխին ծանր ախտորոշմամբ տեղափոխել են Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ
22 Փետրվարի 2019 - 16:35
SHAMSHYAN.com-ի տեղեկություննրով՝ քիչ առաջ քրեակատարողական հիմնարկից ոստիկանների ուժեղացված հսկողությամբ Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ է տեղափոխվել Արթուր Վարդանյանը։
Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն. Սերժ Սարգսյանի «հանդերձը» դուր է եկել Նիկոլ Փաշինյանին
22 Փետրվարի 2019 - 16:34
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի «հանդերձը» շատ է դուր եկել Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին փետրվարի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
Ռուսաստանում 2 տարեկան աղջիկը մահացել է սովից լվացքի փոշի ուտելու պատճառով
22 Փետրվարի 2019 - 16:32
Կիրովում 2-ամյա աղջիկը մահացել է՝ սովից լվացքի փոշի ուտելու պատճառով։
«Ծանրամարտը կարող է զարգանալ Արցախում». Նազիկ Ավդալյան
22 Փետրվարի 2019 - 16:16
Փետրվարի 22-ին Արցախի հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանն ընդունել է ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոնուհի Նազիկ Ավդալյանին, ով տասնօրյա ժամկետով Արցախում է՝ Արցախի ծանրամարտի ասոցիացիայի հրավերով:
ԵԱՀԿ-ն ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում դրական դինամիկայի հույս ունի
22 Փետրվարի 2019 - 16:15
ԵԱՀԿ-ն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում դրական դինամիկայի հույս ունի:
«Հայրենիքից հող չունենք հանձնելու». Հանրահավաք Ազատության հրապարակում
22 Փետրվարի 2019 - 16:13
Հայկական արժեքների պահպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության անդամները փետրվարի 26–ին ժամը 18.00–ին հանրահավաք է անցկացնելու Ազատության հրապարակում` «Հայրենիքից հող չունենք հանձնելու» կարգախոսով։
Ոստիկանությունում կտեղադրվեն տեսաձայնագրման համակարգեր
22 Փետրվարի 2019 - 16:12
Ձերբակալվածներին պահելու վայրերում տեսաձայնագրման համակարգի կիրառման, ինչպես նաև հարցաքննությունների տեսաձայնագրման փորձն ուսումնասիրելու նպատակով 2019 թվականի փետրվարի 13-ից 15-ը Հյուսիսային Իռլանդիայի Բելֆաստ քաղաքում էին Հայաստանի Հանրապետության ոստիկանության, արդարադատության նախարարության և քննչական կոմիտեի ներկայացուցիչները:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում նախագահել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստը
22 Փետրվարի 2019 - 16:09
Մոսկվայում մեկնարկել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստը, որը նախագահում է Ռուսաստանի Դաշնությունում աշխատանքային այցով գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15222
 
Լրահոս`