Facebook   Twitter
 
Արտգործնախարարների առաջին հանդիպումից պետք չէ մեծ արդյունքներ ակնկալել. Նիկոլ Փաշինյան

Արտգործնախարարների առաջին հանդիպումից պետք չէ մեծ արդյունքներ ակնկալել. Նիկոլ Փաշինյան

12 Հուլիսի 2018 - 23:05
ՆԱՏՕ–ի գագաթնաժողովի շրջանակում Բելգիայի Թագավորությունում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելի օդանավակայանում, «Ազատության» ուղիղ եթերում ճեպազրույցի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցերին։
Վարչապետի խոսքով՝ դժվար թե արտգործնախարարներ Մնացականյանի և Մամեդյարովի հանդիպումը շրջադարձային կարելի է համարել։

«Հանդիպում է եղել, շփում է եղել, ըստ էության՝ առաջին շփումը այս թեմայի շուրջ, և որևէ պարագայում առաջին շփումներից մեծ արդյունքներ ակնկալելը ճիշտ չէ: Դրանք արժեքավոր են այնքանով, որ տեղի է ունենում շփում, ծանոթություն: Եվ նույնը կարող եմ ասել նաև իմ հանդիպումների մասին: Իհարկե, շատ լայն շրջանակ ստացվեց ծանոթությունների, և սա կարող ենք արձանագրել որպես այդ այցի արդյունք: Ընդհանուր առմամբ, որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, հրավերներ եղան Հայաստան գալու:

Այնպես որ, այս այցը կարելի է համարել ծանոթությունների հաստատման, անձնական կապերի հաստատման այց: Սրանով կարող ենք այցի նպատակը իրագործված համարել»,– նշել է Փաշինյանը։

Հարցին, թե նախատեսվում է արդյոք վարչապետի հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ, Փաշինյանն ասաց, որ այս պահին այդպիսի որևէ կոնկրետ խոսակցություն չկա։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Սուրեն Պապիկյանն ընդունել է Շվեյցարիայի դեսպանին
22 Փետրվարի 2019 - 15:22
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆանո Լազարոթոյին։
ՀԱՊԿ-ում, Հայաստանի դիրքորոշման հետ կապված, ևս մեկ տարի լիարժեք գլխավոր քարտուղար չի լինի
22 Փետրվարի 2019 - 13:39
ՀԱՊԿ-ը 2019-ին հնարավոր է մնա առանց լիարժեք գլխավոր քարտուղարի: Բելառուսի Անվտանգության խորհրդի ղեկավար Ստանիսլավ Զասի նշանակումն այս պաշտոնում հետաձգվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անզիջում դիրքորոշման պատճառով:
ՀՀԿ-ն եղել է, կա ու կլինի ազգային ու ժողովրդավարական Հայաստանի ջատագովը. Էդուարդ Շարմազանով
22 Փետրվարի 2019 - 13:08
Վերջին շրջանում ակտիվ շրջանառության մեջ են դրվում կարծիքներ, որոնց նպատակը ոչ այնքան Փաշինյանին քննադատելն է, որքան քննադատել ՀՀԿ-ին՝ ասելով, թե դուք և ձեր ղեկավարն եք իշխանությունը տվել Նիկոլին։ Հետևաբար, եթե տվել եք, էլ ինչո՞ւ եք քննադատում։
Դեսպան Գառնիկ Բադալյանի հանդիպումը Թուրքմենստանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
22 Փետրվարի 2019 - 10:51
Փետրվարի 21-ին Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը հանդիպեց Թուրքմենստանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Բատըր Բազարովի (Batyr Bazarow) հետ:
Մենք ողջունում ենք սիրիացի ժողովրդին օգնություն ցուցաբերելու Հայաստանի քայլը. ՌԴ Դաշնության խորհրդի քարտուղար
21 Փետրվարի 2019 - 19:13
Մենք ողջունում ենք սիրիացի ժողովրդին օգնություն ցուցաբերելու Հայաստանի քայլը:
ՀՀ վարչապետն ու Վրաստանի պաշտպանության նախարարը քննարկել են հակամարտությունների խաղաղ կարգավորման հարցերը
21 Փետրվարի 2019 - 18:52
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիային:
«Երեխաների իրավունքների մասին» ՀՀ օրենքը վերանայման կարիք ունի. Զարուհի Բաթոյան
21 Փետրվարի 2019 - 18:44
«Դժվար է գերագնահատել այն դերակատարումը, որ ունեցել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը՝ Հայաստանում երեխաների իրավունքների, սոցիալական պաշտպանության, ներառականության և ապաինստիտուցիոնալացման գործում:
Մանե Ադամյանն ու ֆրանսիական Airbus ընկերության ներկայացուցիչները քննարկել են տարբեր ոլորտներում համագործակցության խորացումը
21 Փետրվարի 2019 - 18:40
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանն ընդունել է ֆրանսիական Airbus ընկերության ներկայացուցիչներ Ժաք Գարիգին և Ցեզար Սանչես Լոպեսին՝ քննարկելու նախորդ տարվա հոկտեմբերին Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումի արդյունքում մեկնարկած աշխատանքները։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 5163
 
Լրահոս`