Facebook   Twitter
 
Պետության արժեհամակարգերի մեջ գիրքը մեծ դեր է ունենալու. Գրականագետը Վարչապետի հայտարարության մասին

Պետության արժեհամակարգերի մեջ գիրքը մեծ դեր է ունենալու. Գրականագետը Վարչապետի հայտարարության մասին

12 Հուլիսի 2018 - 23:16
Այս շաբաթ կառավարության նիստը գրքառատ էր: «Անտարես» հրատարակչությունը գործադիրին է նվիրել
Հրաչյա Սարիբեկյանի «Երկվորյակների արևը», «Այնտեղ, որտեղ աչքերդ երբ բացես», «Ապուշների ուղևորությունը», Գուրգեն Խանջյանի «Ենոքի աչքը», Գրիգի «Հիսուսի կատուն», Արամ Ավետիսի «Կույր կետադրություն», Արթուր Միկոյանի «Օտար լույս, Դիանա Գրիգորյանի «Դուռը թակում եմ», Արամ Պաչյանի «Օվկիանոս», «Ռոբինզոն», Արփի Ոսկանյանի «Չի վաճառվում», Առաքել Սեմիրջյանի «Հետողորմյա», Վահրամ Մարտիրոսյանի «Սերը Մոսկվայում» և այլ գրքեր: Ինչին ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհուրդ տվեց ծննդյան տոներին գնալիս միմյանց գրքեր նվիրել, հատկապես ժամանակակից գրողների գրքեր: Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էլ կոչ արեց ոչ միայն նվիրել, այլ նաև կարդալ այդ գրքերը, փոխանակվել գրքերով, քանի որ նախարարներին տարբեր գրքեր են բաժին հասել:

Նշվածին հաջորդեց հույսը, թե Վարչապետի կոչը կարող ենք պետական աջակցություն, պետական մակարդակով կարևորություն և ուշադրություն երևան բերել:

Թեմայի շուրջ HayNews.am-ը զրուցեց գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանի հետ: «Ընդհանրապես քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանը միշտ էլ ուշադիր է եղել գրքի ու գիտելիքի հանդեպ, և դրանց կարևորությունը պարբերաբար շեշտել է իր նախընտրական և այլ ելույթներում:

Բայց բոլորովին այլ հարց է, երբ նա այդ նույն անում է արդեն որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ»,-ընդգծեց գրականագետը: Վերջինիս համոզմամբ՝ սա իր հերթին նշանակում է, որ պետության արժեհամակարգերի մեջ գիրքն ու գիտելիքը մեծ դեր են ունենալու:

Անրադառնալով այս ոլորտում ամենակարևոր ու կնճռոտ հարցերին, որոնց վրա պետք է ուշադրություն սևեռի պետությունը, Արքմենիկ Նիկողոսյանն ասաց, «Դրանց մասին պարբերաբար խոսել ենք այս տարիների ընթացքում՝ հաշվի առնելով մեր պետության հնարավորությունները և մեր հասարակության մակարդակն ու ձգտումները: Ընդամենը՝ մեկ ու ամենակարևոր հարցի մասին կասեմ: Պետք է փոխվի իշխանության վերաբերմունքը գրքի հանդեպ, այդ վերաբերմունքը պետք է հասարակությունը զգա. սա իր հետ կբերի մնացյալ դրական փոփոխություններին»:


Զրուցակիցս նաև հույս հայտնեց, որ հաշվի անելով այն փաստը, որ Փաշինյանը սեր ու հարգարնք է վայելում և նրա խոսքը արժեք ունիք քաղաքացու համար, այս կոչը ևս օդում չի մնա,արդյունքում ընթերցողների թվի աճի կարձանագրենք:

Տաթև Առաքելյան
 
Նմանատիպ նորություններ
39-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ հարեւանուհու ոսկյա զարդերը գողանալու համար
22 Փետրվարի 2019 - 15:38
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է բնակարան ապօրինի մուտք գործելով ոսկյա զարդերի գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 39-ամյա կնոջը:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում «Աշխատիր Հայաստան» արշավի վերաբերյալ
22 Փետրվարի 2019 - 15:28
Փետրվարի 22-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել քննարկում՝ «Աշխատիր Հայաստան» արշավի վերաբերյալ: Ներկա էին Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի, Կրթության եւ գիտության, Առողջապահության նախարարների տեղակալները եւ այլ պաշտոնատար անձինք:
Ինչո՞ւ հղի կանանց չի կարելի ուտել պահածոյացված սնունդ
22 Փետրվարի 2019 - 15:20
Հղի կանանց խորհուրդ չի տրվում պահածոյացված ուտելիք օգտագործել. դրանցում պարունակվող նյութերի պատճառով այդ ուտելիքը կարող է բացասաբար անդրադառնալ երեխայի առողջության վրա, պնդում են Բոստոնի համալսարանի գիտնականները։
Աղվերանում ձնահյուսի տակ մնացած լեռնագնացը սառած է, բայց կենդանության նշաններ է ցույց տվել, ՊՆ ուղղաթիռը նրան և մյուս 4 մոլորվածներին կտեղափոխի հիվանդանոց. Shamshyan.com
22 Փետրվարի 2019 - 15:19
Արդեն մի քանի ժամ է, ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 16 փրկարարական ջոկատը Կոտայքի մարզի Արզականի վարչական տարածքում գտնվող «Մամադալի» կոչվող անտառային հատվածում որոնողական աշխատանքներ է կատարում՝ հայտնաբերելու անտառում մոլորված՝ Ֆրանսիայի Հանրապետության 5 քաղաքացիներին։ Այս մասին հայտնում են Shamshyan.com-ից:
Անգամ մեկ առարկության դեպքում համաներումը չի տարածվի «Սասնա Ծռերի վրա». Արտակ Զեյնալյան
22 Փետրվարի 2019 - 15:08
Երբ հերթական այցելությունը լինի, կայցելեմ բոլոր ցանկացողներին, այդպիսի այցելություն ես ունեցել եմ Արմավիր քրեակատարողական հիմնարկ և հանդիպել եմ նաև ցմահ ազատագրկված անձնաց հետ, ովքեր կարիք են ուզեցել ինձ հետ հանդիպելու:
Մեկ շաբաթից գործադուլ ենք անելու. ուսուցիչներ
22 Փետրվարի 2019 - 15:07
Մի խումբ ուսուցիչներ ահավազանգում են երկար տարիներ դպրոցներում փոփոխություններ չարվելու եւ իրենց իրավունքները ոտնահարելու մասին:
Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. փրկարարները, վտանգելով իրենց կյանքը, 7 կմ ոտքով որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են ձնահյուսքի մեջ հայտնված Ֆրանսիայի 5 քաղաքացիներին. աշխատանքներին ներգր
22 Փետրվարի 2019 - 14:52
Արդեն մի քանի ժամ է, արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 16 փրկարարական ջոկատը՝
3500 աճյուն. Սիրիայի Ռաքքա քաղաքի շրջակայքում ԻՊ-ի զոհերի զանգվածային գերեզման է հայտնաբերվել
22 Փետրվարի 2019 - 14:47
Սիրիայի Ռաքքա քաղաքի շրջակայքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զոհերի զանգվածային գերեզման է հայտնաբերվել, հաղորդում է rudaw.net-ը:
Ալեքսանդր Սարգսյանի կողմից նվիրատվությունը արդարադատության հետ որեւէ առնչություն չունի. Զեյնալյան
22 Փետրվարի 2019 - 14:45
Ալեքսանդր Սարգսյանի կողմից նվիրատվությունը արդարադատության հետ որեւէ առնչություն չունի։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15220
 
Լրահոս`