Facebook   Twitter
 
Ավազակային հարձակում Արարատի մարզում.  բռնություն են կիրառել 59-ամյա կնոջ նկատմամբ, դանակահարել նրա 62-ամյա ամուսնուն

Ավազակային հարձակում Արարատի մարզում. բռնություն են կիրառել 59-ամյա կնոջ նկատմամբ, դանակահարել նրա 62-ամյա ամուսնուն

16 Մարտի 2019 - 11:35
Երեկ՝ մարտի 15-ին, ոստիկանության Արարատի մարզային վարչության՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի, ոստիկանության Արարատի բաժնի, բաժնի պետ Վահան Աղգաշյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչները՝ քննիչ Զոհրաբյանի, ինչպես նաև ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության ծառայողները տաք հետքերով ժամերի ընթացքում իրացնելով ստացված օպերատիվ տվյալները՝ հայտնաբերել են Արարատի մարզում ավազակային հարձակում կատարողներին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 23։10-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառվարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Լուսառատ գյուղում 2 հոգի ավազակային հարձակում կատարելու նպատակով մտել են տներից մեկը, դանակահարել են մի հոգու և Mercedes մակնիշի ավտոմեքենայով դիմել փախուստի։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Արարատի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ 2 հոգի նշված հանցագործությունը կատարելու նպատակով մտել են նույն գյուղի Մ. Մաշտոց փողոցի բնակիչ՝ 62-ամյա Գասպար Առաքելյանի տուն և դարանակալել են ավտոտնակում և երբ ուզեցել են արդեն իրենց սև գործն անեն, նկատել են Գ. Առաքելյանի կնոջը՝ 59-ամյա Արուսյակ Նահապետյանին։

Այնուհետև հարձակվել են նրա վրա, փակել բերանը, իսկ ստահակներից մեկը իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Գ. Առաքելյանի մարմնի տարբեր մասերին, այնուհետև տեսնելով, որ ամուսինները դիմադրում են, ճիվաղները դիմել են փախուստի։

Արարատի մարզի ոստիկաններն ու քննիչները, համագործակցելով ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության աշխատակիցների հետ, պարզել են, որ նշված անձինք են՝ Արտաշատ քաղաքի բնակիչ, 34-ամյա Էդգար Եդիգարյանը, Արարատի մարզի Լուսառատ գյուղի բնակիչ՝ 35-ամյա Արմեն Աբրահամյանը և տաք հետքերով ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ ՝ Է. Եդիգարյանին ոստիկանները հայտնաբերել են Փոքր Վեդի-Լուսառատ ավտոճանապարհին, իսկ Ա. Աբրահամյանին՝ Կոտայքի մարզի «Շանգրի Լա» խաղատան մոտ, ով եղել է Mercedes C 180 մակնիշի 35 NX 892 համարանիշի ավտոմեքենայով։

Նշված անձինք բերման են ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին և քննիչի որոշմամբ ձերբակալվել են։

Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժնի հատուկ պահպանվող տարածք, իսկ վիրավոր Գ. Առաքելյանը տեղափոխվել է հիվանդանոց։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գ. Առաքելյանը անհատ ձեռներեց է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Փորձագետները նշել են կանանց դավաճանության հիմնական պատճառները
20 Մարտի 2019 - 23:55
Ashley Madison ծանոթությունների կայքէջի ներկայացուցիչները հարցման հիման վրա պարզել են, թե ինչ պատճառներով են որոշ կին օգտատերեր դավաճանում իրենց զուգընկերներին։
Մոսկվայի բնակարաններից մեկում աղբակույտերի մեջ միայնակ հայտնաբերված 5-ամյա «աղջիկ-մաուգլին» դուրս է գրվել հիվանդանոցից
20 Մարտի 2019 - 23:35
Հնգամյա «աղջիկ-մաուգլին», որին իրավապահները գտել էին Մոսկվայի բնակարաններից մեկում լքված վիճակում և աղբակույտերի մեջ, դուրս է գրվել հիվանդանոցից: Այստեղ երեխային տեղափոխել էին հայտնաբերումից անմիջապես հետո, գրում է life.ru-ն:
Ճանապարհային ոստիկանությունը «ռեյդ» է իրականացրել Աբովյանում (Տեսանյութ)
20 Մարտի 2019 - 23:30
Ճանապարհային ոստիկանությունն օրերս ուժեղացված ծառայություն է իրականացրել Կոտայքի մարզում, մասնավորապես Աբովյան քաղաքում, որտեղ մի շարք խախտումներ են արձանագրվել։
Ոստիկանությունն ու ՊՎԾ-ն 2 մլն դրամի չարաշահում են հայտնաբերել քրեակատարողական հիմնարկում (Տեսանյութ)
20 Մարտի 2019 - 23:24
Վարչապետին կից պետական վերահսկողական ծառայության ու ոստիկանության աշխատանքի արդյունքում պարզվել է քրեակատարողական հիմնարկներից մեկում իրականացված պաշտոնեական չարաշահման մասին։
Թրամփը հայտարարել է, որ Սիրիայում ԻՊ-ի վերջին հենակետը ոչնչացված կլինի «մինչ այս երեկո»
20 Մարտի 2019 - 23:21
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության վերջին հենակետը ոչնչացված կլինի «մինչ այս երեկո», այս մասին ԱՄՆ նախագահը խոսել է լրագրողների հետ զրույցում, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Apple-ը AirPods անլար ականջակալների նոր մոդել է ներկայացրել
20 Մարտի 2019 - 23:04
Apple ընկերությունը AirPods անլար ականջակալների նոր մոդել է ներկայացրել։ Ընկերության կայքի տվյալներով, ականջակալների պատյանին հայտնվել է անլար լիցքավորման գործառույթ։ Բացի այդ, մեծացել է խոսակցության ընթացքում առանց լիցքավորման դրանց օգտագործելու ժամանակը՝ հայտնում է РБК-ն։
Երևանում խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացված 9-ամյա տղան մահացել է
20 Մարտի 2019 - 23:03
Երևանում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 6 վիրավորներից 9-ամյա տղան Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում մահացել է:
Գորիսի և Մեղրիի ավտոճանապարհներին ձյուն է տեղում
20 Մարտի 2019 - 22:30
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 20-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Գորիսի և Մեղրիի տարածաշրջանի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում:
Ամերիկացի մոդելը փոխել է սեռը և տղամարդ դարձել
20 Մարտի 2019 - 22:25
Ամերիկյան թոփ մոդել Նաթալի Վեսթլինգը փոխել է սեռը և իրեն Նաթան անվանել։ Այդ մասին տեղեկացնում է CNN հեռուստաալիքը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15595
 
Լրահոս`