Facebook   Twitter
 
Մեդուզան սպանել է լողի յոթամյա չեմպիոնուհուն

Մեդուզան սպանել է լողի յոթամյա չեմպիոնուհուն

10 Օգոստոսի 2018 - 22:34
Յոթամյա լողորդուհի Գայա Տրիմարկին, որը լողի մրցումների բազմակի հաղթող էր, մահացել է մեդուզայի «խայթոցից»՝ ընտանիքի հետ Ֆիլիպիններում հանգստանալիս։ Այս մասին հաղորդում է Mirror-ը։
Միջադեպը տեղի է ունեցել, երբ Գայան սուզվել է խխունջների հետևից։ Նրա մոր խոսքերով՝ աղջկա վրա վտանգավոր մեդուզա է հարձակվել. նրան նկատել են մոտակայքում ձուկ որսացող տեղի բնակիչները։ Աղջիկը բացականչել է, որպեսզի մայրը փրկի իրեն։ Երեխային դուրս են հանել և նավակով ափ են հասցրել, սակայն ծովափին ոչ ոք չի եղել, ով կկարողանար երեխային բժշկական օգնություն ցուցաբերել։

Աղջկան տեղի հիվանդանոց են հասցրել, որտեղ բժիշկները նրա մոտ ծանր ալերգիկ ռեակցիա են ախտորոշել, որից էլ Գայան մահացել է։

Աղջկա մայրը ֆիլիպինուհի է, հայրը՝ իտալացի։ Տրիմարկին բազմիցս հաղթել է Իտալիայում, իր տարիքային խմբում անցկացված լողի մրցումներում։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Երևանում խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացված 9-ամյա տղան մահացել է
20 Մարտի 2019 - 23:03
Երևանում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 6 վիրավորներից 9-ամյա տղան Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում մահացել է:
Մոնիկա Լևինսկին խոսել է Բիլ Քլինթոնի հետ սիրավեպի մասին
20 Մարտի 2019 - 22:53
Սիրավեպն ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հետ «ցավի և նվաստացման իսկական փոթորիկ էր»։ Այս մասին ասել է Մոնիկա Լևինսկին՝ հավելելով, որ միայն ընտանիքն ու ընկերներն են իրեն օգնել հաղթահարել այդ բարդ փուլը, փոխանցում է Daily Mail-ը։
Մակրոնը որոշել է «Դեղին ժիլետների» բողոքի ցույցերի ժամանակ զինվորականներ տեղակայել
20 Մարտի 2019 - 22:50
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ այս հանգստյան օրերին «Դեղին ժիլետների» բողոքի ցույցերի ժամանակ երկրով մեկ կտեղակայվեն զինծառայողներ՝ հայտնում է AP-ը։
Գորիսի և Մեղրիի ավտոճանապարհներին ձյուն է տեղում
20 Մարտի 2019 - 22:30
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 20-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Գորիսի և Մեղրիի տարածաշրջանի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում:
Ամերիկացի մոդելը փոխել է սեռը և տղամարդ դարձել
20 Մարտի 2019 - 22:25
Ամերիկյան թոփ մոդել Նաթալի Վեսթլինգը փոխել է սեռը և իրեն Նաթան անվանել։ Այդ մասին տեղեկացնում է CNN հեռուստաալիքը։
Չինաստանը վտանգի տակ է դրել նավթի պահանջարկը
20 Մարտի 2019 - 22:23
2019թ․ վերջին դիզելային վառելիքի պահանջարկը կարող է նվազել մինչև օրական 270 հազար բարել։ Պատճառը էլեկտրաբուսների տարածումն է, որոնց մեծ մասը գտնվում է Չինաստանում՝ գրում է Bloomberg-ը։
Ղազախստանի 5 քաղաքների կենտրոնական փողոցները Նազարբաևի անունով կկոչվեն
20 Մարտի 2019 - 22:20
Ղազախստանում 5 քաղաքների կենտրոնական փողոցներն այսուհետ կկոչվեն երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի անունով, հաղոդում է «Хабар 24»-ը:
Ալբանիայի նախագահը հանուն քաղաքական ճգնաժամի լուծման պատրաստ է հրաժարական տալ
20 Մարտի 2019 - 22:19
Ալբանիայի նախագահը պատրաստ է հրաժարական տալ, եթե դա կօգնի լուծել քաղաքական ճգնաժամը երկրում՝ հայտնում է AP-ը։
Հայաստանը մասնակցեց կայուն զարգացման օրակարգի ֆինանսավորման հարցերով ՄԱԿ արտագնա նիստի աշխատանքներին
20 Մարտի 2019 - 22:11
Մարտի 17-18-ը ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը մասնակցեց ՄԱԿ-ի կայուն զարգացման օրակարգի ֆինանսավորման հարցերով Մեքսիկայում կազմակերպված արտագնա նիստին:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 18016
 
Լրահոս`