Facebook   Twitter
 
ԱՄՆ-ն Թուրքիայի համար մետաղների ներմուծման մաքսատուրքերը սահմանում է ազգային անվտանգության հիմունքի վրա

ԱՄՆ-ն Թուրքիայի համար մետաղների ներմուծման մաքսատուրքերը սահմանում է ազգային անվտանգության հիմունքի վրա

10 Օգոստոսի 2018 - 23:10
Նախագահ Դոնալդ Թրամփը իր վարչակազմին հանձնարարել է փաստաթղթեր պատրաստել` Թուրքիայից ներմուծվող պողպատի եւ ալյումինի մաքսատուրքերը բարձրացնելու մասին՝ համաձայն առեւտրի մասին օրենքի 232-րդ բաժնի, ինչը թույլ է տալիս ազգային անվտանգության հիմունքի վրա մաքսատուրքեր սահմանել, հայտնում է Reuters-ը:
«Այս դրույթի համաձայն մաքսատուրքերը սահմանվում են առանձին երկրներից ներկրման վրա, որոնց արտադրանքը սպառնում է ազգային անվտանգությանը` անկախ առեւտրի կամ որեւէ այլ հարցի վերաբերյալ բանակցություններից»,-ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Լինդսեյ Ուոլթերսը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում հայտարարել էր, որ հավանություն է տվել Թուրքիայից ալյումինի եւ պողպատի համար մաքսատուրքերի կրկնակի բարձրացմանը, որպեսզի դրանք համապատասխանաբար 20 եւ 50 տոկոս կազմեն:

«Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա ես հենց նոր հավանություն եմ տվել Թուրքիայից ալյումինի եւ պողպատի համար մաքսատուրքերի կրկնակի բարձրացմանը, այն ժամանակ, երբ իրենց արժույթը՝ թուրքական լիրան, կտրուկ ընկնում է մեր շատ ուժեղ դոլարի համեմատ: Ալյումինի մաքսատուրքերն այժմ կկազմեն 20, պողպատի համար՝ 50 տոկոս: Այժմ մենք վատ հարաբերություններ ունենք Թուրքիայի հետ»:

HayNews.am

 
Նմանատիպ նորություններ
Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը ցանկանում է տեսնել արդար և փոխադարձ ընդունելի հիմքերի վրա. ՌԴ ԱԳ նախարար
13 Դեկտեմբերի 2018 - 22:45
Ռուսաստանն անելու է ամեն ինչ, որպեսզի նպաստի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը, այս մասին նշել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը:
Սենատի հանձնաժողովը հաստատել է Լին Թրեյսիի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում
13 Դեկտեմբերի 2018 - 22:09
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովը հաստատել է Լին Թրեյսիի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում, ինչպես նաև Իրլի Լիտցենբերգերի թեկնածությունն Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում:
Բոլթոն․ ԱՄՆ-ը ծրագրում է դիմակայել Աֆրիկայում Չինաստանի եւ Ռուսաստանի արագ աճող ազդեցությանը
13 Դեկտեմբերի 2018 - 22:04
ԱՄՆ-ը ծրագրում է դիմակայել Չինաստանի եւ Ռուսաստանի արագ աճող ազդեցությանն Աֆրիկայում, որտեղ այդ երկրները բիզնես վարելու համար օգտագործում են կոռուպցիոն մեթոդներ՝ ուշադրություն չդարձնելով օրենքի գերակայության վրա։ Այս մասին հայտարարել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը՝ տեղեկացնում է Reuters-ը։
Նյու Յորքում հրդեհի հետեւանքով 12 մարդ է վիրավորվել
13 Դեկտեմբերի 2018 - 17:33
Նյու Յորքում մի քանի ընկերությունների ընդգրկած հրդեհի հետեւանքով վիրավորվել է 7 հրշեջ եւ 5 քաղաքացի, փոխանցում է Associated Press-ը:
Ղազախստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանն իր հավատարմագրերը հանձնեց ՂՀ նախագահին
13 Դեկտեմբերի 2018 - 16:24
Դեկտեմբերի 12-ին Ղազախստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Գագիկ Ղալաչյանն իր հավատարմագրերը հանձնեց Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևին (Nursultan Nazarbayev):
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը զգուշության կոչ է արել տոնական օրերին ՀՀ այցելող իր քաղաքացիներին. ոստիկանության պարզաբանումը
13 Դեկտեմբերի 2018 - 16:08
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը զգուշության կոչ է արել տոնական օրերին մեր երկիր այցելող իր քաղաքացիներին:
Սեքս սկանդալ Վատիկանում. Հռոմի Պապը երկու կարդինալի հեռացրել է իր խորհրդականների կաբիտետից
13 Դեկտեմբերի 2018 - 16:01
Սեռական ոտնձգությունների վերաբերյալ ռեզոնանսային սկանդալից հետո Հռոմի պապ Ֆրանցիսկոսը որոշել է կաթոլիկ եկեղեցու ապագայի հարցերով զբաղվող իր խորհրդականների կաբիտետից երկու կարդինալների հեռացնել: Այս մասին հաղորդում է The New York Times-ը:
Հայերը խելացի և աշխատասեր ժողովուրդ են. Թրամփ
13 Դեկտեմբերի 2018 - 15:38
«Թրամփի հետ էլ առիթ ունեցա խոսելու: Հայ եմ, ասացի, օ~, պատասխանեց՝ խելացի, աշխատասեր ժողովուրդ»,- «Ամերիկայի ձայն»-ին պատմել է Վիգեն արքեպիսկոպոս Այկազյանը:
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները
13 Դեկտեմբերի 2018 - 14:04
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հինգշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4249
 
Լրահոս`