Facebook   Twitter
 
Բիլ Մյուրրեյը Մասաչուսեթսի ռեստորաններից մեկում հարձակվել է լուսանկարչի վրա

Բիլ Մյուրրեյը Մասաչուսեթսի ռեստորաններից մեկում հարձակվել է լուսանկարչի վրա

10 Օգոստոսի 2018 - 23:58
Ամերիկացի դերասան Բիլ Մյուրրեյը հարձակվել է 71-ամյա լուսանկարիչ Փիթեր Սայմոնի վրա, դեպքը տեղի է ունեցել ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում։
Այս մասին գրում է Boston Globe-ը։

Նշվում է, որ Սայմոնը տեղի ռեստորաններից մեկում լուսանկարելիս է եղել մի զույգի, այնուհետև առանձնացել է անկյունում՝ լուսանկարները ստուգելու համար։ Հենց այդ պահին լուսանկարիչը զգացել է, որ ինչ-որ մեկը հանկարծակի բռնել է նրան ու ուժեղ հրել պատի կողմ։

Լուսանկարչի խոսքով՝ սկզբում նրան թվացել է, որ դա անվտանգության աշխատակիցն է։ Նա ճանաչել է հայտնի դերասանին միայն այն ժամանակ, երբ վերջինս մի կողմ է քաշվել ու սկսել պարել։

«Նա այնպիսի տեսք ուներ, կարծես պատրաստ էր ինձ խեղդել», - պատմել է լուսանկարիչը։

Նա նաև նշել է, որ Մյուրրեյը «այնպիսին չէր, ինչպես առաջ»։

Ոստիկանությունում դերասանը բացատրել է, որ իրեն անհանգստացրել է լուսանկարահանումը, որն իրականացվում էր այն ընթացքում, երբ նա զբաղված էր իր գործերով։ Մինչդեռ Սայմոնը պնդել է, որ դերասանը չի հայտնվել իր արած կադրերից ոչ մեկում։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Մոնիկա Լևինսկին խոսել է Բիլ Քլինթոնի հետ սիրավեպի մասին
20 Մարտի 2019 - 22:53
Սիրավեպն ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հետ «ցավի և նվաստացման իսկական փոթորիկ էր»։ Այս մասին ասել է Մոնիկա Լևինսկին՝ հավելելով, որ միայն ընտանիքն ու ընկերներն են իրեն օգնել հաղթահարել այդ բարդ փուլը, փոխանցում է Daily Mail-ը։
Մակրոնը որոշել է «Դեղին ժիլետների» բողոքի ցույցերի ժամանակ զինվորականներ տեղակայել
20 Մարտի 2019 - 22:50
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ այս հանգստյան օրերին «Դեղին ժիլետների» բողոքի ցույցերի ժամանակ երկրով մեկ կտեղակայվեն զինծառայողներ՝ հայտնում է AP-ը։
Ամերիկացի մոդելը փոխել է սեռը և տղամարդ դարձել
20 Մարտի 2019 - 22:25
Ամերիկյան թոփ մոդել Նաթալի Վեսթլինգը փոխել է սեռը և իրեն Նաթան անվանել։ Այդ մասին տեղեկացնում է CNN հեռուստաալիքը։
Չինաստանը վտանգի տակ է դրել նավթի պահանջարկը
20 Մարտի 2019 - 22:23
2019թ․ վերջին դիզելային վառելիքի պահանջարկը կարող է նվազել մինչև օրական 270 հազար բարել։ Պատճառը էլեկտրաբուսների տարածումն է, որոնց մեծ մասը գտնվում է Չինաստանում՝ գրում է Bloomberg-ը։
Ղազախստանի 5 քաղաքների կենտրոնական փողոցները Նազարբաևի անունով կկոչվեն
20 Մարտի 2019 - 22:20
Ղազախստանում 5 քաղաքների կենտրոնական փողոցներն այսուհետ կկոչվեն երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի անունով, հաղոդում է «Хабар 24»-ը:
Ալբանիայի նախագահը հանուն քաղաքական ճգնաժամի լուծման պատրաստ է հրաժարական տալ
20 Մարտի 2019 - 22:19
Ալբանիայի նախագահը պատրաստ է հրաժարական տալ, եթե դա կօգնի լուծել քաղաքական ճգնաժամը երկրում՝ հայտնում է AP-ը։
Թրամփն իր խորհրդականի ամուսնուն անվանել է «կատարյալ ձախողակ, որը նախանձում է կնոջ հաջողություններին»
20 Մարտի 2019 - 22:10
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր խորհրդականի ամուսին Ջորջ Քոնուեյին ձախողակ է անվանել, որը նախանձում է կնոջ հաջողություններին:
Ինդոնեզիայում հզոր ալիքը հարվածել է ծովափին լուսանկարվող զբոսաշրջիկին
20 Մարտի 2019 - 21:48
Ինդոնեզիայի Բալի կղզում տեսախցիկը ֆիքսել է այն պահը, երբ ալիքը հարվածում է ծովափին՝ ժայռի պռնկին լուսանկարվող կին զբոսաշրջիկին:
Իսրայելի թշնամական գործողությունների դեպքում Իրանը կօգտագործի ինքնապաշտպանության իրավունքը
20 Մարտի 2019 - 21:37
Իսրայելի թշնամական գործողությունների դեպքում Իրանն առանց տատանվելու կօգտագործի ինքնապաշտպանության իր իրավունքը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4596
 
Լրահոս`