Facebook   Twitter
 
Նախարարների թափուր պաշտոնների առաջնահերթ թեկնածուները փոխնախարարներն են.«Հրապարակ»

Նախարարների թափուր պաշտոնների առաջնահերթ թեկնածուները փոխնախարարներն են.«Հրապարակ»

12 Հոկտեմբերի 2018 - 08:56
«Հրապարակ»-ը գրում է.
Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրներն ասում են, որ նախարարների թափուր պաշտոնների առաջնահերթ թեկնածուները փոխնախարարներն են։ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ավագ Ավանեսյանին՝ նախկին կառավարությունների անդամ Վահրամ Ավանեսյանի որդուն, հարցրինք՝ ինչպե՞ս եք զգում Ձեզ այս պաշտոնում։ «Նորմալ, քաղաքական հարցերի չեմ պատասխանում»։ Ձեզ համար անսպասելի՞ էր նախարարի հեռանալը։ «Ինձ թվում է՝ բոլորիս համար անսպասելի էր․ ես անկուսակցական եմ, այդ իսկ պատճառով քաղաքական մտքեր չեմ հայտնի»։

Ակնկալիքներ չունե՞ք նախարար դառնալու առումով։ «Ո՛չ»։ Բա եղա՞վ․ ի՜նչ զինվոր, որ չի ուզում գեներալ դառնալ, համ էլ կադրային խնդիրներ ունեն իրենք։ «Ովքե՞ր՝ իրենք»։ «Սպիտակները»՝ նոր իշխանությունները։ «Եկեք ձեւակերպենք այսպես՝ յուրաքանչյուր պաշտոն պետք է զբաղեցնի դրան համապատասխանող մարդը»։ Դուք համապատասխա՞ն չեք։ «Ես չգիտեմ։ Ես ունեմ կարողություններ, ուրիշներն էլ ունեն կարողություններ․ քաղաքական ուժն է որոշում, թե ով կլինի նախարար»։

Եթե դառնաք նախարար, Ամուլսարի խնդիրն ինչպե՞ս կլուծեք։ ««Եթե»-ներով չխոսենք, համ էլ Դուք մտնում եք քաղաքական դաշտ․ ես այդ դաշտում չկամ»։ Ի դեպ, նախարարության կայքում Ավագ Ավանեսյանը ոչ թե ԺՊ է, այլ՝ տեղակալ, նախարարի նկար չկա, սակայն դատարկ նկարի կողքին գրված է՝ պաշտոնն ստանձնել է 3 հոկտեմբերի 2018թ․։ Նույն վիճակն է նաեւ սպորտի եւ երիտասարդության նախարարության կայքում․ Գաբրիել Ղազարյանը դեռ տեղակալ է, բայց աննկար նախարարը «պաշտոնն ստանձնել է հոկտեմբերի 3-ին», չնայած հրամանագիրը 2 օր առաջ է արձակվել։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Հրապարակ». «Իմ քայլը» թաքցնում է նվիրատուների անունները, վարչապետի կնոջ հիմնադրամը կարող է բյուջեից գումար դուրս բերելու խողովակ դառնալ
23 Փետրվարի 2019 - 10:00
«Իմ քայի» հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը փետրվարի 21-ի ասուլիսի ժամանակ մեկուկես ժամից ավելի խոսեց ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ և այդպես էլ չհայտնեց, թե պետական պաշտոնյաներից ովքեր են հանգանակություն կատարել «Իմ քայլը» հիմնադրամին:
«Հրապարակ». Մասիսի քաղաքապետը աղբահանությունը վստահել է իր սանիկի՝ «Զիբիլի Գոռի» հորը
23 Փետրվարի 2019 - 09:27
«Մասիսի նախկին քաղաքապետ Սաշա Հակոբյանի եղբորը պատկանող «Մասիսի բնակարանային կոմունալ տնտեսություն» ԲԲ-ն անցած տարեվերջին շահել էր աղբահանության մրցույթը և շուրջ 6 միլիոնով պակաս, քան աճուրդային գինն էր՝ 22 մլն-ով, ստանձնել քաղաքի աղբահանության աշխատանքները։
«Փաստ». Հայկական զինուժն էլ «ձեռքները ծալած» չի նստում
23 Փետրվարի 2019 - 09:25
«Փաստ» թերթը գրում է.
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1497
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Արթիկի ավտոճանապարհներին բուք է
Տնտեսություն, Հասարակություն