Facebook   Twitter
 
ԱԱԾ և ՀՔԾ պետերի ապօրինի գաղտնալսումից մեկ ամիս անց դեռ որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել․ «Ժողովուրդ»

ԱԱԾ և ՀՔԾ պետերի ապօրինի գաղտնալսումից մեկ ամիս անց դեռ որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել․ «Ժողովուրդ»

12 Հոկտեմբերի 2018 - 09:03
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Երեկ լրացավ ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի ապօրինի գաղտնալսման փաստի առթիվ հարուցված քրեական գործի մեկ ամիսը: Սակայն ինչպես տեղեկացավ «Ժողովուրդ» օրաթերթը, դեռեւս որեւէ մեկին մեղադրանք առաջադրված չէ: Ինչպես հայտնի է, այս գործով նախաքննական մարմինը խուզարկություն էր իրականացրել 6 տարբեր հասցեներում:

Վերոնշյալ հասցեներից միայն հայտնի դարձավ Yerevan.today լրատվական կայքի գրասենյակը: Իսկ ահա մյուս 5 հասցեները տարբեր բնակարաններ են եղել, որոնցից մեկը, ըստ իրավապահ համակարգում տարածված լուրերի, եղել է ԱԱԾ-ականի բնակարան: ԱԱԾ-ականը ներկայի՞ս աշխատող է, թե՞ նախկին աշխատակից, մեզ առայժմ պարզել չհաջողվեց:

Մեկ փաստ էլ. հարցաքննվել են ե՛ւ ԱԱԾ պետ Վանեցյանը, ե՛ւ ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը բավարարած դատավոր Վաչե Մարգարյանը, նրանք երկուսն էլ հերքել են իրար հետ հեռախոսազրույց ունենալու փաստը, նաեւ ստուգվել է նրանց հեռախոսների ելքային ու մուտքային զանգերն ու կրկին որեւէ համընկնում չի հայտնաբերվել»:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Վերաքննիչ քրեական դատարանը որոշել է, որ Քոչարյանը անձեռնմխելի չէ
15 Դեկտեմբերի 2018 - 11:02
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, որոշել է, որ Ռոբերտ Քոչարյանը անձեռնմխելի չէ եւ առկա է հիմնավոր կասկած, որ նա կատարել է իրեն վերագրվող գործողությունները:
«Փաստ». Ինչպե՞ս կառավարությունում պահել «դուխով»–ը
15 Դեկտեմբերի 2018 - 09:58
«Փաստ» թերթը գրում է.
Դրամը կարող է 20 տոկոսի չափով արժեզրկվել. «Ժամանակ»
15 Դեկտեմբերի 2018 - 09:50
«Ժամանակ» թերթը գրում է.
«Ժողովուրդ». ՊՎԾ-ն Սպորտի նախարարությունում հայտնաբերել է բազմամիլիոնանոց չարաշահումներ, սակայն սպասում է նախարարության լուծարմանը
15 Դեկտեմբերի 2018 - 09:43
«Պետական վերահսկողական ծառայությունը ստուգում­ներ է իրականացրել Սպորտի և երիտասարդության հարցե­րի նախարարությունում, հայտնաբերել բազմամիլիոնանց չարաշահումներ: Այս բացահայտումներին առայժմ հանրային հնչողություն չի տրվում:
«Ժողովուրդ». ԱԺ-ում հանձնաժողովների թիվը կավելանա
15 Դեկտեմբերի 2018 - 09:23
«Ժողովուրդ» թերթը գրում է.
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1436
 
Լրահոս`