Facebook   Twitter
 
«Իրավունք». Հավանաբար, ՀԱՊԿ ԽՎ-ն Հայաստանից կտեղափոխեն այլ երկիր

«Իրավունք». Հավանաբար, ՀԱՊԿ ԽՎ-ն Հայաստանից կտեղափոխեն այլ երկիր

12 Հոկտեմբերի 2018 - 09:10
«Իրավունք» թերթը գրում է.
Մինչ Նիկոլ Փաշինյանը հպարտանում է իր կարծիքով, չտեսնված իրադարձությամբ՝ Ֆրանկոֆոնիայով, որն, ի դեպ, կազմակերպվել եւ նախաձեռնվել էր Սերժ Սարգսյանի օրոք, Հայաստանը դուրս մղվեց մի շարք կարեւոր միջոցառումներից:

Այս օրերին Հայաստանում նախատեսված բազմաթիվ միջոցառումներ չեղյալ են հայտարարվում: Մասնավորապես, հոկտեմբերի 30-ին Հայաստանում պետք է լիներ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի եւ պատվիրակությունների լիագումար նիստը: Սակայն, ըստ ստացվող տեղեկությունների, կապված ստեղծված իրադարձությունների հետ, ՀԱՊԿ ԽՎ նիստը Հայաստանից տեղափոխվում է այլ երկիր:

Իհարկե, այդ գործի վրա առաջին քարը նետվեց Խաչատուրովի ձերբակալության ժամանակ, սակայն վերջնականապես կասկածի ցեցը ընկավ ՀԱՊԿ գործընկերների ջանը, երբ հոկտեմբերի 2-ին Նիկոլը գրավեց խորհրդարանը:

Հավանաբար, այս կերպ ՀԱՊԿ երկրների խորհրդարանականներն արտահայտում են իրենց վերաբերմունքը՝ Հայաստանում խորհրդարան ներխուժելու վերաբերյալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Հրապարակ». «Իմ քայլը» թաքցնում է նվիրատուների անունները, վարչապետի կնոջ հիմնադրամը կարող է բյուջեից գումար դուրս բերելու խողովակ դառնալ
23 Փետրվարի 2019 - 10:00
«Իմ քայի» հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը փետրվարի 21-ի ասուլիսի ժամանակ մեկուկես ժամից ավելի խոսեց ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ և այդպես էլ չհայտնեց, թե պետական պաշտոնյաներից ովքեր են հանգանակություն կատարել «Իմ քայլը» հիմնադրամին:
«Հրապարակ». Մասիսի քաղաքապետը աղբահանությունը վստահել է իր սանիկի՝ «Զիբիլի Գոռի» հորը
23 Փետրվարի 2019 - 09:27
«Մասիսի նախկին քաղաքապետ Սաշա Հակոբյանի եղբորը պատկանող «Մասիսի բնակարանային կոմունալ տնտեսություն» ԲԲ-ն անցած տարեվերջին շահել էր աղբահանության մրցույթը և շուրջ 6 միլիոնով պակաս, քան աճուրդային գինն էր՝ 22 մլն-ով, ստանձնել քաղաքի աղբահանության աշխատանքները։
«Փաստ». Հայկական զինուժն էլ «ձեռքները ծալած» չի նստում
23 Փետրվարի 2019 - 09:25
«Փաստ» թերթը գրում է.
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1497
 
Լրահոս`
 
 
 
 
Արթիկի ավտոճանապարհներին բուք է
Տնտեսություն, Հասարակություն