Facebook   Twitter
 
Հայաստան կայցելի ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը

Հայաստան կայցելի ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը

12 Հոկտեմբերի 2018 - 09:32
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը տարածաշրջան կատարելիք այցի շրջանակներում կայցելեի Հայաստան:
Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթերի» իր միկրոբլոգում:

«Հոկտեմբերի 20-ին ես ճանապարհորդելու եմ Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան Վրաստան՝ հանդիպելու իմ գործընկերների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ` առաջ քաշելով ամերիկյան շահերը անվտանգության հարցերում»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը, Tert.am–ի հետ զրույցում ասել էր, որ Ջոն Բոլթոնի այցի ժամանակ Հայաստանը պետք է փորձի բալանսավորել Սիրիա 100 հոգանոց հումանիտար առաքելության հետևանքները՝ աջակցելով ԱՄՆ-ին՝ թե ՛ Աֆղանստանում, թե՛ այլ ուղղություններով:

«Իհարկե, կարելի է նաև առաջարկել նոր օրակարգ՝ ԱՄՆ-ի հետ երկկողմ հարաբերությունները խորացնելու առումով:

Այսինքն՝ նոր օրակարգային հարցերում պետք է անպայման լինի երկկողմ ռազմական համագործակցություն և բիզնես: Այս ուղղությամբ էլ շատ կարևոր քայլեր ունենք անելու, որ Բոլթոնը հակառուսական և հակաիրանական սանկցիաների ճարտարապետներից է, և Հայաստանը պետք է ցույց տա, որ այդ պատժամիջոցների արդյունքում հենց ՀՀ տնտեսությունն է տուժելու: Այս հարցը նույնպես ակտուալ է և պետք է նման հարցեր քննարկել»,- Tert.am-ի հետ զրույցում ասել էր նա։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Կենդանիների պաշտպանները մերկացել են Բարսելոնայի կենտրոնում
16 Դեկտեմբերի 2018 - 23:55
Բարսելոնայում կենդանիների պաշտպանները բողոքի ցույցեր են անցկացրել հագուստի մեջ կաշվի և մորթու օգտագործման դեմ, հաղորդում է Ռիա Նովոստին:
Բրեքսիթի հարցում բանակցությունների տապալման մեջ Թերեզա Մեյը մեղադրել է Թոնի Բլերին
16 Դեկտեմբերի 2018 - 22:51
Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մեղադրել է նախկին վարչապետ Թոնի Բլերին բրեքսիթի հարցով բանակցությունների տապալման մեջ՝ վերջինիս՝ եւս մեկ հանրաքվե անցկացնելու կոչերի հետ կապված, հաղորդում է BBC-ն:
Դերասանուհին կրել է 11 միլիոն դոլար արժողությամբ զգեստ Կահիրեում
16 Դեկտեմբերի 2018 - 22:43
Լիբանանցի դերասանուհի Նիքոլ Սաբան կրել է 11 միլիոն դոլար արժողությամբ զգեստ Կահիրեի նորաձևության ցուցադրության ժամանակ։ Զգեստի հեղինակը եգիպտացի դիզայներ Հանի էլ Բեհերին է։
Ճապոնիայում պայթյուն է որոտացել սրճարաններից մեկում. տասնյակ վիրավորներ կան
16 Դեկտեմբերի 2018 - 22:32
Ճապոնիայի հյուսիսային շրջանի Սապորո քաղաքի սրճարաններից մեկում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով 42 մարդ է տուժել: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով ճապոնական լրատվական աղբյուրին:
Էրդողանը դեռեւս հույս ունի ստանալ ամերիկյան կործանիչները
16 Դեկտեմբերի 2018 - 22:26
Անկարան ակնկալում է ԱՄՆ-ից հինգերորդ սերնդի F-35 կործանիչների ներկրումը. այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Իսրայելը դժգոհություն է հայտնել Արևմտյան Երուսաղեմի մասին Ավստրալիայի որոշման վերաբերյալ
16 Դեկտեմբերի 2018 - 21:32
Իսրայելը դժգոհություն է հայտնել, որ Ավստրալիան ճանաչել է Արեւմտյան Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք: Վարչապետ Բենյամին Նետանյահուի վստահված անձը հայտարարել է, որ սխալ կլիներ պնդումը, որ Իսրայելը չի վերահսկում ամբողջ քաղաքը, հաղորդում է Reuters-ը:
Ամերիկյան հազվագյուտ թղթադրամը կվաճառվի 3 միլիոն դոլարով
16 Դեկտեմբերի 2018 - 21:14
Գալիք տարում Բալթիմորում անցկացվելիք աճուրդում կվաճառվի 19-րդ դարի ամերիկյան հազվագյուտ թղթադրամ:
Գերմանիայի էկոնոմիկայի նախարարը նշել է «Հյուսիսային հեսանք-2»-ի իրականացման պայմանները
16 Դեկտեմբերի 2018 - 20:13
«Հյուսիսային հոսանք-2» գազատարը կարող է կառուցվել, «եթե միեւնույն ժամանակ կպահպանվեն Ուկրաինայի առանցքային շահերը»:
Բահրեյնի ԱԳ նախարարը Ավստրալիայի որոշումը Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք վտանգավոր չի համարում
16 Դեկտեմբերի 2018 - 19:50
Ավստրալիայի կողմից արեւմտյան Երուսաղեմի՝ որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչումը չի ազդի ապագա Պաղեստինյան պետության վրա Արեւելյան Երուսաղեմի մայրաքաղաքով: Այդ մասին հայտարարել է Բահրեյնի ԱԳ նախարար շեյք Խալիդ բին Ահմեդ ալ-Խալիֆան, հաղորդում է Reuters-ը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4255
 
Լրահոս`