Facebook   Twitter
 
ՖՄԿ գագաթնաժողովը վերսկսել է աշխատանքները. օրակարգում է գլխավոր քարտուղարի ընտրության հարցը

ՖՄԿ գագաթնաժողովը վերսկսել է աշխատանքները. օրակարգում է գլխավոր քարտուղարի ընտրության հարցը

12 Հոկտեմբերի 2018 - 09:34
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում առավոտյան ժամը 08:45-ից շարունակվում են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի աշխատանքները:
Այսօր գագաթնաժողովի երկրորդ օրն է: Օրակարգով նախատեսված է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի զեկույցի ներկայացում, գլխավոր քարտուղարի զեկույցի և գագաթնաժողովի թեմայի ընդհանուր քննարկում, հայտարարության, բանաձևերի և գագաթնաժողովի այլ փաստաթղթերի ընդունում, ասոցացված անդամների հայտարարություն և հաջորդ գագաթնաժողովի վայրի և ամսաթվի սահմանում: Հաջորդ գագաթնաժողով 2020թ. կանցկացվի Թունիսում:

Այսօր տեղի է ունենալու Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի ընտրությունը՝ լիիրավ անդամների դռնփակ նիստի ժամանակ՝ 1+0 ձևաչափով: Գլխավոր քարտուղարի պաշտոնի համար մրցակցում են Կանադան ներկայացնող գործող քարտուղար Միկայել Ժանը և Ռուանդայի արտգործնախարար Լուիզ Մուշիկիվաբոն:

Միկայել Ժանն այս պաշտոնն զբաղեցնում է 2015-ի հունվարից, իսկ Լուիզ Մուշիկիվաբոյի թեկնածությունն առաջադրել է Աֆրիկյան պետությունների միությունը։

Ինչպես նշվեց, այսօր գագաթնաժողովի ընթացքում ՖՄԿ-ը ընդունելու է բանաձևեր: Օրեր առաջ լրատվամիջոցների հետ զրույցում ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել էր, որ դրանց թիվը 6-ն է, և դրանցից մեկում լինելու են ձևակերպումներ նաև ԼՂ հիմնախնդիրների նման հակամարտությունների վերաբերյալ:

Նախկինում ևս Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովների ժամանակ ընդունվել են ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ բանաձևեր: Մասնավորապես 2012-ի՝ Կինշասայում, 2014-ին՝ Դակարում, 2016-ին՝ Անտանանարիվուում ընդունված բանաձևերի ձևակերպումներում ՖՄԿ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարներն իրենց անվերապահ աջակցությունն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ջանքերին։

Նրանք նաև կոչ են արել հակամարտության բոլոր կողմերին՝ զերծ մնալ ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից, ինչը կարող է վտանգել կարգավորման գործընթացը, շարունակել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների հիման վրա:

Հիշեցնենք, որ Երևանում անցկացվող ՖՄԿ 17-րդ գագաթնաժողովի թեման է «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության և բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»։ Համընդհանուր արժեքների վրա խարսխված այս թեման հնարավորություն կտա արտացոլել Ֆրանկոֆոնիայում խաղաղությունը, համերաշխությունը և զարգացումը։

Գագաթնաժողովն ամփոփվելու է այսօր՝ եզրափակիչ մամուլի ասուլիսով:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ՀՀ-ում նոր գործարար հնարավորություններ կան, և մեզ մնում է աջակցել նրանց․ Նիկոլ Փաշինյան
23 Փետրվարի 2019 - 19:18
Հայաստանում իսկապես նոր գործարար հնարավորություններ կան, և մեզ մնում է աջակցել նրանց: «Իմ քայլը՝ հանուն Լոռու մարզի» ներդրումային-բիզնես ծրագրերի համաժողովի ավարտին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանի շրջայցը՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում
23 Փետրվարի 2019 - 16:52
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձորում «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես համաժողովի շրջանակում մի խումբ գործարարների հետ քննարկել է տարբեր ներդրումային ծրագրեր, որոնք իրականացվելու են տնտեսության առանձին ճյուղերում:
Հակոբ Արշակյանը՝ «Հյուսիս-հարավ»-ի մասին
23 Փետրվարի 2019 - 16:13
«Հյուսիս- հարավ» ծրագիրը գնահատականների տրման եւ ծրագրի զարգացման փուլում է։ Այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարար Հակոբ Արշակյանը։
Հետհեղափոխական հանելուկ Քաջարանում. ինչպե՞ս եղավ, որ մեկ տարում 9 մլրդ կամ 18 մլրդ հարկ վճարող ընկերությունը 2018-ին վճարեց 41 մլրդ դրամ
23 Փետրվարի 2019 - 15:36
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է հանրապետության 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակը եւ նրանց կողմից 2018 թ. հարկային տարվա ընթացքում վճարած հարկերի չափը: Այս մասին գրում է syuniacyerkir.am-ը:
Օրենսդրական փոփոխությունը հնարավորություն կընձեռի մարդկանց ապահովագրել ֆորս-մաժորային իրավիճակներից․ Էնֆիաջյան
23 Փետրվարի 2019 - 14:45
Գյուղատնտեսության ոլորտում խնդիրները շատ են, հարկավոր է օր առաջ հարկային ճիշտ քաղաքականություն մշակել և ոլորտի զարգացման համար օրենսդրական բարենպաստ դաշտ ձևավորել։
Անցել են ժամանակները, երբ վարչապետի զանգով պետք էր վարկ վերցնել, տոկոս իջեցնել. Փաշինյան
23 Փետրվարի 2019 - 13:34
Գործարարը վեր է կենում ու ասում, որ իրեն զգում է լքված, ումի՞ց լքված:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորի հայտարարությունը ծիծաղ է առաջացնում. Վարդան Բոստանջյան
23 Փետրվարի 2019 - 13:30
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորի հայտարարությունը ծիծաղ է առաջացնում:
ԲՀԿ առաջարկների վերաբերյալ Կառավարությունը որեւէ հակափաստարկ չբերեց․ Սերգեյ Բագրատյան
23 Փետրվարի 2019 - 13:11
Մենք չէինք կարող ներկայացված տեսլականով կողմ քվեարկել Կառավարության ծրագրին։ Այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։
Բիզնես հարաբերություններում այլեւս չկան խոչընդոտներ, որոնք կարող են առաջանալ պետության միջամտության հետեւանքով. Նախարար
23 Փետրվարի 2019 - 13:09
Այսօր գործարար հարաբերություններում այլեւս չկան այնպիսի խոչընդոտներ, որոնք կարող են առաջանալ պետական համակարգի կամ տարբեր կառույցների միջամտության հետեւանքով:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 5167
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Արթիկի ավտոճանապարհներին բուք է
Տնտեսություն, Հասարակություն