![]() Վաշինգթոնն ու Անկարան ամերիկացի պաստորին ազատելու հարցում գաղտնի համաձայնության են հասել12 Հոկտեմբերի 2018 - 10:20
Վաշինգթոնն ու Անկարան ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնին ազատելու հարցում գաղտնի համաձայնության են հասել, հայտնում է NBC-ն՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին:
Սպասվում է, որ Բրանսոին կազատեն հոկտեմբերի 12-ի դատական նիստի ժամանակ, եւ նա առաջիկա օրերին կվերադառնա ԱՄՆ: Ըստ աղբյուրների տեղեկությունների՝ նրան ներկայացված մեղադրանքները կհանվեն առաջիկա դատական նիստի ժամանակ:
Գործարքի մանրամասները հստակ չեն, բայց նրանք, ովքեր ծանոթ են քննարկումներին, հայտարարել են, որ ԱՄՆ-ն համաձայնվել է նվազեցնել Թուրքիայի վրա տնտեսական ճնշումը: Ընդ որում՝ Թրամփի վարչակազմում լիովին համոզված չեն, որ Թուրքիան համաձայնագիրը կկատարի, քանի որ մի քանի ամիս առաջ Անկարան արդեն խոստացել էր նրան ազատել, բայց դա չէր արել: «Ինչպես նախկինում, մենք կարծում ենք, որ պաստոր Բրանսոնն անմեղ է, իսկ ուրբաթ նշանակված դատաքննությունը Թուրքիայի դատական համակարգի համար ամերիկացի քաղաքացուն ազատելու եւս մեկ հնարավորություն է»,- ասել է վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան: Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները Բրանսոնին մեղադրում են լրտեսության, քուրդ ապստամբներին եւ անցյալ տարվա պետական հեղաշրջման փորձի կազմակերպիչներին սատարելու մեջ: Նրան սպառնում է 35 տարվա բանտարկություն: Վաշինգթոնը կարծում է, որ նա անմեղ է, եւ նրա կալանավորումն ու դատը քաղաքական դրդապատճառներով են պայմանավորված: ԱՄՆ-ն պնդում է Բրանսոնին ազատելու եւ հայրենիք վերադարձնելու մասին: Դրա հետ կապված Վաշինգթոնը պատժամիջոցներ է սահմանել 2 թուրք նախարարների դեմ: Դրանից բացի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2 անգամ մեծացրել է Թուրքիայից պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսատուրքը: HayNews.am ![]() 23 Փետրվարի 2019 - 18:00
Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը Daily Mail պարբերականին դատական հայցով է սպառնացել՝ հորը՝ Թոմաս Մարքլին ուղղված նամակը հրապարակելու համար։ Այս մասին գրում է The Guardian-ը։
![]() 23 Փետրվարի 2019 - 17:58
Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետը ցանկանում է, որ երկրի վարչապետ Թերեզա Մեյը հրաժարական տա 3 ամսից՝ Brexit-ի առաջին փուլի ավարտից հետո, գրում է The Guardian-ը՝ բարձրաստիճան աղբյուրին հղումով:
![]() 23 Փետրվարի 2019 - 17:54
Իտալիայի Թյուրին քաղաքում մահացել է նորաձևության դիզայներ և լուսանկարիչ Մարելլա Անելլի Կարաչոլլոն: Նա 91 տարեկան էր: Այս մասին շաբաթ օրը՝ փետրվարի 23-ին, հրապարակել է La Repubblica- ը:
![]() 23 Փետրվարի 2019 - 17:02
Համայի հյուսիսային արվարձանում սիրիական բանակի ստորաբաժանման կողմից իրականացված ռազմական գործողությունների արդյունքում ոչնչացվել է «Ջաբհաթ ան-Նուսրա» խմբավորման ահաբեկիչների խումբը, հաղորդում է SANA-ն:
![]() 23 Փետրվարի 2019 - 17:01
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն շինանյութերով բեռնված 9 բեռնատար է ուղարկել Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններ, գրում է korrespondent.net-ը:
![]() 23 Փետրվարի 2019 - 17:00
ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփն ամենավատ դերասանն է՝ ըստ «Ոսկե ազնվամորի» մրցանակի, փոխանցում է Reuters-ը։
![]() 23 Փետրվարի 2019 - 16:58
ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ Առլեմ Դեզիրը լուրջ մտահոգություն է հայտնել Ադրբեջանում Bastainfo.com կայքի խմբագիր Մուստաֆա Հաջիբեյլիի դատավճռի վերաբերյալ:
![]() 23 Փետրվարի 2019 - 16:57
Virgin Galactic ընկերությունը տիեզերանավի փորձնական արձակում է իրականացրել, որին անձնակազմի երեք անդամ է մասնակցել:
![]() 23 Փետրվարի 2019 - 16:56
Չինաստանի հյուսիսային Ներքին Մոնղոլիայի ինքնավար շրջանում ածխի արդյունահանմամբ զբաղվող ընկերության՝ բանվորներին տեղափոխող բեռնատարի վթարի հետևանքով 20 մարդ է զոհվել, առնվազն 30-ը վիրավորվել են, գրում է РИА Новости-ն:
|
Լրահոս`
![]()
Հայտնի երգչուհի Լոլիտան՝ թմրադեղերից կախվածության եւ ոչ սթափ վիճակում ելույթների մասին (Տեսանյութ)
Մշակույթ, Հասարակություն, Տեսանյութեր ![]()
«Տաքսի» ֆիլմի հայտնի դերասան Սամի Նասերին ժամանեց Երեւան (Տեսանյութ)
Հասարակություն, Տեսանյութեր ![]()
Մեգան Մարքլը դատական հայց կներկայացնի Daily Mail-ի դեմ
Միջազգային, Հասարակություն ![]()
Արթիկի ավտոճանապարհներին բուք է
Տնտեսություն, Հասարակություն ![]()
Ոստիկանները բռնել են գողերին՝ գողոնը ձեռքներին
Հասարակություն ![]()
Իտալիայում մահացել է նորաձևության դիզայներ Մարելլա Անելլին
Միջազգային, Հասարակություն ![]()
Համայի շրջանում Սիրիայի բանակը ահաբեկիչների խմբի է ոչնչացրել
Միջազգային, Հասարակություն ![]()
Կարմիր խաչը 190 տոննա հումանիտար օգնություն է ուղարկել Դոնեցկ և Լուգանսկ
Միջազգային, Հասարակություն ![]()
ԵԱՀԿ-ն դատապարտում է ադրբեջանցի լրագրողի նկատմամբ դատավճիռը
Միջազգային, Հասարակություն ![]()
Տիեզերական զբոսաշրջության համար նախատեսված տիեզերանավը հաղթահարել է 89 կմ
Միջազգային, Հասարակություն ![]()
Չինաստանում բեռնատարի վթարի հետևանքով 20 մարդ է զոհվել
Միջազգային, Հասարակություն
Փաշինյանի շրջայցը՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում
Հասարակություն, Քաղաքական |