Facebook   Twitter
 
«Ժողովուրդ». Երևանում բնակարանների գները շարունակում են բարձրանալ

«Ժողովուրդ». Երևանում բնակարանների գները շարունակում են բարձրանալ

12 Հոկտեմբերի 2018 - 10:00
«Երևանում բնակարանների գները շարունակում են բարձրանալ: Օրի­նակ՝ Կենտրոն վարչական շրջանում բնակարանի մեկ քառակուսին գերա­զանցում է կես միլիոն դրամը:
Այստեղ բնակարանների մեկ քառակուսին, եթե հուլիսին վաճառվել է 538 հազար դրամով, ապա օգոստոսին այն կազ­մել է 541 հազար 800 դրամ: Դավթաշենում բնակարանի մեկ քմ-ն հու­լիսին վաճառվել է 289 հազար 500 դրամով, իսկ օգոստոսին՝ 291 հազար դրամով:

Բնակարանները թանկացել են նաև Քանաքեռ-Զեյթունում, Էրեբունիում, Արաբկիրում, Շենգավիթում, Աջափնյակում: Բայց մասնա­գետները կանխատեսում են, որ մին­չև տարեվերջ բնակարաններն ավելի կթանկանան: Նրանց խոսքերով՝ Հայաստանում անշարժ գույք գնելով հե­տաքրքրված են հիմնականում Ռու­սաստանի քաղաքացիները:

Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը անշարժ գույքի ոլորտի մասնագետներից տեղեկացավ նաև, որ հողատարածքնե­րը, որոնք նախատեսված են բնակելի շենքեր կառուցելու համար, վերջին ամիսներին ոչ միայն թանկացել են, այլև թանկանալու են:

Սա, թերևս, խոսում է Հայաստանում տնտեսական վիճակի աշխուժացման մասին, ի վերջո, անշարժ գույքի գներն ուղիղ կապ ունեն երկրի տնտեսության վի­ճակի հետ: Որքան վատ է այն, այն­քան արագ է արժեզրկվում անշարժ գույքը, և հակառակը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Հրապարակ». «Իմ քայլը» թաքցնում է նվիրատուների անունները, վարչապետի կնոջ հիմնադրամը կարող է բյուջեից գումար դուրս բերելու խողովակ դառնալ
23 Փետրվարի 2019 - 10:00
«Իմ քայի» հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը փետրվարի 21-ի ասուլիսի ժամանակ մեկուկես ժամից ավելի խոսեց ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ և այդպես էլ չհայտնեց, թե պետական պաշտոնյաներից ովքեր են հանգանակություն կատարել «Իմ քայլը» հիմնադրամին:
«Հրապարակ». Մասիսի քաղաքապետը աղբահանությունը վստահել է իր սանիկի՝ «Զիբիլի Գոռի» հորը
23 Փետրվարի 2019 - 09:27
«Մասիսի նախկին քաղաքապետ Սաշա Հակոբյանի եղբորը պատկանող «Մասիսի բնակարանային կոմունալ տնտեսություն» ԲԲ-ն անցած տարեվերջին շահել էր աղբահանության մրցույթը և շուրջ 6 միլիոնով պակաս, քան աճուրդային գինն էր՝ 22 մլն-ով, ստանձնել քաղաքի աղբահանության աշխատանքները։
«Փաստ». Հայկական զինուժն էլ «ձեռքները ծալած» չի նստում
23 Փետրվարի 2019 - 09:25
«Փաստ» թերթը գրում է.
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1497
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Արթիկի ավտոճանապարհներին բուք է
Տնտեսություն, Հասարակություն