Facebook   Twitter
 
Ինչո՞ւ են վիճել Լուկաշենկոն և Պուտինը

Ինչո՞ւ են վիճել Լուկաշենկոն և Պուտինը

06 Դեկտեմբերի 2018 - 23:54
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, թե ռուսական գազի փոխադրման արժեքը շատ բարձր է։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, պատասխանելով նրան, առաջարկել է «անկեղծ եւ ազնվորեն» բանավիճել՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
«Դաշնակցային հարաբերություններում չկա էներգապաշարների մատակարարների եւ սպառողների շահեր։ Կա ամբողջական համակարգ՝ Եվրասիական տնտեսական միություն, եւ դրա տակ մենք բոլորս ստորագրել ենք»,- Բարձրագույն ԵՏՄ նստաշրջանում ասել է Լուկաշենկոն։

Նա օրինակ է բերել, որ Յամալո-Նենեցական ինքնավար մարզից 100 կմ մինչեւ Բելառուս 1000 խ/մ գազի փոխադրումը 3 դոլար արժի՝ այն դեպքում, երբ ներռուսական ուղեվարձը երեք անգամ էժան է՝ մոտ 1 դոլար։ «Ինչպե՞ս մրցակցել այս իրավիճակում»,- հարցրել է Լուկաշենկոն։

Ի պատասխան՝ ՌԴ նախագահը իր բելոռուս գործընկերոջը առաջարկել է բանավիճել առանց մամուլի։

Միաժամանակ, Պուտինը ուշադրություն է հրավիրել նրան, որ այս տարի Բելառուսի համար ռուսական գազի գինը 129 դոլար է եղել՝ 1000 խ/մ-ի համար, իսկ 2019թ․ կլինի 127 դոլար, այն դեպքում, երբ Գերմանիան վճարելու է 250 դոլար։ «Եւ սա, անկասկած, մեծ առավելություն է ԵՏՄ մեր դաշնակիցների համար։

Թեեւ, իհարկե, մենք պետք է ձգտենք լիակատար միության, բայց դրա համար ժամանակ է պետք եւ մեր երկրների միջեւ ինտեգրացիայի այլ մակարդակ։ Դա զրույցների, բանակցությունների թեմա է, մենք այդ գործընթացին պատրաստ ենք»,- նշել է Պուտինը։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Թուրքիայում ոստիկանն սպանել է ոստիկանապետին
11 Դեկտեմբերի 2018 - 19:01
Թուրքիայի Ռիզե նահանգի ոստիկանատանը ճանապարհային ոստիկանը սպանել է ոստիկանապետին եւ վիրավորել 3 ոստիկանի։
Ադրբեջանում ընթանում է Կարեն Ղազարյանի դատավարությունը
11 Դեկտեմբերի 2018 - 18:28
Ադրբեջանի Գյանջա (Գանձակ) քաղաքում սկսվել է Հայաստանի գերեվարված քաղաքացի, Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանի գործով դատական նիստը:
Եգիպտոսի իշխանություններն արգելել են դեղին անթև բաճկոնների վաճառքը երկրում
11 Դեկտեմբերի 2018 - 18:13
Եգիպտոսի իշխանությունները արգելքներ են սահմանել դեղին լուսարձակող բաճկոնների վաճառքի համար:
Աշխարհի «ամենաթանկ» ինքնագիրը. Սթիվ Ջոբսի՝ 51 000 դոլար գնահատված ինքնագիրն աճուրդի է հանվել
11 Դեկտեմբերի 2018 - 17:07
Apple տեխնոլոգիական ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի ինքնագիրն աշխարհում ամենաթանկն է, գրում է Artdaily.com կայքը:
Արտակարգ դրություն Ֆրանսիայում (Տեսանյութ)
11 Դեկտեմբերի 2018 - 16:15
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ելույթով դիմել է քաղաքացիներին:
Ոսկե տոնածառ. ինչ տեսք ունի Եվրոպայի ամենաթանկ ամանորյա խորհրդանիշը (Տեսանյութ)
11 Դեկտեմբերի 2018 - 13:59
Եվրոպայի ամենաթանկ Սուրբծննդյան տոնածառը տեղադրված Է Գերմանիայի Մյունխեն քաղաքում:
Պոմպեոն նշել է ԱՄՆ-ի համար ամենամեծ սպառնալիքը
11 Դեկտեմբերի 2018 - 13:33
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կարծում է, որ Չինաստանը առաջիկա 25 տարիների ընթացքում ԱՄՆ-ի համար ամենամեծ սպառնալիք կլինի, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
ԱՄՆ-ն կոչ է արել բոլոր կողմերին դուրս գալ «Հյուսիսային հոսք-2» գազատարի նախագծից
11 Դեկտեմբերի 2018 - 11:18
ԱՄՆ-ն կարծում է, որ «Հյուսիսային հոսք-2» գազատարը սպառնում է Եվրոպայի անվտանգությանը, գրում է РИА Новости-ն:
Թրամփը վախենում է, որ իրեն պաշտոնանկ կանեն. CNN
11 Դեկտեմբերի 2018 - 10:51
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը լուրջ մտավախություն ունի նրա վերաբերյալ, որ Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն կազմած դեմոկրատները կարող են իրեն պաշտոնանկ անել:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4244
 
Լրահոս`