Facebook   Twitter
 
ԿԽՄԿ-ն Արցախում օգնություն է տրամադրում միայնակ ծերերին և ականների պայթյունի հետևանքով տուժածների ընտանիքներին (Լուսանկարներ)

ԿԽՄԿ-ն Արցախում օգնություն է տրամադրում միայնակ ծերերին և ականների պայթյունի հետևանքով տուժածների ընտանիքներին (Լուսանկարներ)

21 Ապրիլի 2017 - 16:29
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) 2016 թվականին համալրել է Լեռնային Ղարաբաղի քաղաքային և գյուղական տարածքներում ապրող ավելի քան 290 անապահով ծերերի ամսական եկամուտը:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության տեղեկատվության բաժնի աշխատակից Էթերի Մուսայելյանը և նշել, որ այդ օգնությունը հնարավորություն է տալիս նրանց պահպանել նվազագույն կենսապայմանները:

«ԿԽՄԿ-ն 2012 թվականից օգնություն է տրամադրում նաև ականների պայթյունի հետևանքով տուժածներին՝ փորձելով ինչ-որ ձևով թեթևացնել նրանց հոգսերը: Այսօրվա դրությամբ ծրագրից արդեն օգտվել է 200 ավելի ընտանիք: Ականի պայթյունից տուժած մի շարք առավել անապահով ընտանիքներ ստացել են դրամական օգնություն՝ ականի միջադեպերի հետ կապված բժշկական ծախսերը հոգալու համար»,- ասել է Է. Մուսայելյանը:

Նախօրեին Արցախի և Հայաստանի ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են տեսակցելու Մարտունի և Ճարտար քաղաքներում ապրող միայնակ ծերերին և ականների պայթյուններից տուժածներին:

ԱՀ Մարտունի քաղաքի 86-ամյա բնակչուհի Ստելինա Սարգսյանը, ով միայնակ տարեց կին է և օգտվում է ԿԽՄԿ-ի կողմից տրամադրվող օգնությունից մեզ հետ զրույցում ասել է. «Արդեն 2 տարի է ինչ ԿԽՄԿ-ն ամսական 6000 դրամ է տրամադրում, ստանում եմ կենսաթոշակ և 9000 դրամ նպաստ:

Առողջությունս շատ վատ է, չեմ կարողանում ազատ քայլել. հիմնականում պառկած եմ լինում: Հարևաններս օգնում են, խանութից հաց են բերում: Դժվարությամբ, բայց կարողանում եմ իմ կարիքները հոգալ»: Մարտունի քաղաքի 80-ամյա միայնակ տարեց Սվետլանա Մուսայելյանն էլ ասել է, որ առողջական լուրջ խնդիրներ ունի:

«Մի աչքս ընդհանրապես չի տեսնում: Հարևաններս, բարեկամներս են օգնում: Ես չեմ կարողանում բակ իջնել, խանութ գնալ: Կարմիր խաչը արդեն 3 տարի է, ինչ ամեն ամիս 4900 դրամ գումար է տալիս, իսկ պետությունն էլ, բացի կենսաթոշակից ամեն ամիս 9000 դրամ նպաստ է տրամադրում, որպես միայնակի»,- ասել է Ս. Մուսայելյանը:

Մարտունու շրջանի ճարտար քաղաքի 39-ամյա Սասուն Դանիելյանը, ով ևս ԿԽՄԿ-ի շահառուներից է, պատմել է, որ 2015 թվականին ականի պայթյունի հետևանքով կորցրել է աջ ոտքը:

«Որպես հաշմանդամ ընդամենը 19000 դրամ կենսաթոշակ եմ ստանում: Պրոթեզի խնդիր ունեմ, քանի որ եղածը կոտրվել է և այլևս հնարավոր չէ օգտագործել: Երկու անչափահաս երեխա ունեմ: Տեղի դպրոցում նաև գիշերային պահակ եմ աշխատում, որպեսզի կարողանամ ընտանիքիս հոգսերը հոգալ. կինս չի աշխատում: Տուն չունենք, վարձով ենք ապրում»,- ավելացրել է Ս. Դանիելյանը և ընդգծել, որ ԿԽՄԿ-ն մի քանի օր առաջ 2 տոննա ցորեն է տվել, առաջիկայում էլ պետք է նաև հավեր տան՝ որպես օգնություն:

HayNews.am

 
Նմանատիպ նորություններ
Արագածոտնում 2017 թվականին ծրագրվել է հավաքագրել 1 միլիարդ 254 մլն դրամի սեփական եկամուտ
24 Նոյեմբերի 2017 - 18:52
ՀՀ Արագածոտնի մարզում սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացված հանձնարարականների կատարման ընթացքն այսօր վարչապետ Կարեն Կարապետյանին է ներկայացրել Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը:
Գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրի շրջանակում տրամադրվել է 148 միավոր տեխնիկա
24 Նոյեմբերի 2017 - 18:38
«Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրի շրջանակում ս.թ. նոյեմբերի 24-ի դրությամբ շահառուներին տրամադրվել է 148 միավոր գյուղտեխնիկա, որից 62 միավոր տրակտոր և 2 կոմբայն:
ԵՄ ԱԼԳ գործընկերության գագաթաժողովի մասնակցիները հռչակագիր են ընդունել
24 Նոյեմբերի 2017 - 18:31
Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովի մասնակիցները Բրյուսելում աշխատանքի արդյունքներով ընդունել են հռչակագիր, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է կաշառք ստանալու, կաշառք տալու և խարդախություն կատարելու փաստերով քննված քրեական գործի նախաքննությունը
24 Նոյեմբերի 2017 - 18:24
Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված` ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին հանձնված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են ՀՀ պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունների աշխատակիցների, ինչպես նաև այլ պաշտոնատար անձանց կողմից կատարված հանցագործությունների, այդ թվում` կաշառք ստանալու, կաշառք տալու, կաշառքի միջնորդության և առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքեր:
ԵՄ-ն Իտալիային 40 մլն եվրո է հատկացրել միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարի համար
24 Նոյեմբերի 2017 - 18:17
Եվրամիությունը Իտալիային լրացուցիչ 40 մլն եվրոյի օգնություն է հատկացրել միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարի համար: Այս մասին ուրբաթ հայտնել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Կրթություն 2030. մեկնարկել են հանրային քննարկումները (Լուսանկարներ)
24 Նոյեմբերի 2017 - 18:10
«Լավագույն մանկավարժ» հասարակական կազմակերպության հրավիրած հերթական համաժողովում տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագրին» նվիրված մասնագիտական քննարկումը:
Հնդկաստանում փիղը ոտնատակ է տվել իրեն լուսանկարել փորձած տղամարդուն
24 Նոյեմբերի 2017 - 17:56
Հնդկաստանի Արեւմտյան Բենգալիա նահանգում կատաղած փիղը ոտնատակ է տվել տղամարդուն, որըն իր մեքենան ճամփեզրին է կայանել կենդանուն լուսանկարելու համար, հայտնում է NDTV-ն:
Պլանային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
24 Նոյեմբերի 2017 - 17:50
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 28-ին ժամը 10։00-16:00 կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի՝ Բայրոնի փողոցի, Սայաթ-Նովա պող․ 1, 3, 5, Տերյան փող․ 59-ից-71 կենտ համարների ջրամատակարարումը:
Սիլվա Հակոբյանի արկածները Մեքսիկայում
24 Նոյեմբերի 2017 - 17:43
Սիլվա Հակոբյանը մեկնել է Մեքսիկա՝ հյուրախաղերի: Այս մասին տեղեկանում ենք երգչուհու Instagram-ի էջից, որտեղ նա մի քանի լուսանկար է հրապարակել:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 8613
 
Լրահոս`