Facebook   Twitter
 
Խարդախությամբ հափշտակվել է գումար (Տեսանյութ, Լուսանկարներ)

Խարդախությամբ հափշտակվել է գումար (Տեսանյութ, Լուսանկարներ)

21 Ապրիլի 2017 - 18:02
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ արագ սննդի սպասարկման կետից խարդախությամբ գումար հափշտակած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
2017թ. ապրիլի 6-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 08:30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Երևանում գործող արագ սննդի սպասարկման կետում ներկայացել է որպես նույն սննդի կետի տնօրենի ծանոթ, և նրա անունից վերցրել օրվա առևտրի գումարը՝ այդպիսով խարդախությամբ հափշտակելով գումարը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրում գործող տեսանկարահանող սարքերի՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության։ Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է մի երիտասարդ մոտենում աշխատակցուհուն, վերցնում մի տոպրակ՝ թղթերի հետ միասին, և հեռանում:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։

Խնդրում ենք նշված երիտասարդին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջմտած դատավճռով:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Արցախի կառավարությունը 2017թ. 169 մլն դրամի ծառայողական մեքենաներ է ձեռք բերել
21 Հուլիսի 2017 - 14:25
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը հրապարակել է 2017 թ-ի ընթացքում պետական կառավարման մարմինների համար ձեռք բերված տրանսպորտային միջոցների մասին տեղեկությունը, ըստ որի՝ Արցախի կառավարությունը շուրջ 169 միլիոն դրամի նոր ծախսեր է կատարել ծառայողական մեքենաներ ձեռք բերելու համար:
Ձերբակալվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի աշխատակցուհին՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց փոխադրելու կասկածանքով
21 Հուլիսի 2017 - 14:06
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի տնտեսական ապահովման բաժնի աշխատակցուհին, կոչումով՝ արդարադատության ենթասպա՝ իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց փոխադրելու կասկածանքով։
Ucom-ի «Ինտերնետ ռոմինգում» փաթեթների գները նվազել են
21 Հուլիսի 2017 - 13:57
Ucom-ի այն բաժանորդները, ովքեր ամառվա արձակուրդը պատրաստվում են վայելել Վրաստանում, ԱՄՆ-ում, Եգիպտոսում կամ Եվրոպայում, այսօրվանից կկարողանան ակտիվացնել «Ինտերնետ ռոմինգում» փաթեթներն արդեն ավելի մատչելի սակագներով:
Երևանից ժամանած բժիշկները բուժծառայություններ են մատուցել Ստեփանակերտի բուժհաստատություններում
21 Հուլիսի 2017 - 13:53
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության՝ Արցախի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում այս անգամ ևս Ստեփանակերտ էին այցելել Երևանի բուժհաստատությունների անվանի բժիշկ-մասնագետներ, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Ծաղկաձորում ավարտվեց «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը (Լուսանկարներ)
21 Հուլիսի 2017 - 13:50
ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթն հատեց եզրագիծը: Այս մասին տեղեկացնում է aravot.am-ը:
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Հրաչյա Հարությունյանին
21 Հուլիսի 2017 - 13:50
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները, այդ թվում նաև բժիշկ-մասնագետը այցելել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու հուլիսի 20-ին Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան տեղափոխված Հրաչյա Հարությունյանին:
ՊԵԿ-ը ներդրել է մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում չունեցող անձանց` մաքսային հայտարարագրման ավտոմատ ծրագիր մուտք գործելու համակարգ
21 Հուլիսի 2017 - 13:14
Պետական եկամուտների կոմիտեն մաքսային ընթացակարգերի ավտոմատացման և դյուրինացման նպատակով հունիսի 17-ից գործարկել է էլեկտրոնային եղանակով մաքսային հայտարարագրման իրականացման և մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում չունեցող անձանց՝ մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգ մուտք գործելու կարգը:
Հոգեբանին մահացու վնասվածք հասցնելու համար հետախուզվողը հայտնաբերվել և կալանավորվել է. ոստիկանություն
21 Հուլիսի 2017 - 12:39
«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գիտական ղեկավար, պրոֆեսոր Ռուբեն Պողոսյանի մահվան գործով հետախուզում մեջ գտնվող 1983թ. ծնված Հ. Համբարձումյանին ոստիկանությունը հայտնաբերել է:

Դատարանը Վահան Շիրխանյանին թույլ տվեց ոտքի չկանգնել
21 Հուլիսի 2017 - 12:34
Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Զինված խմբի» գործով նիստն այսօր` հուլիսի 21-ին, մեկնարկել է: Պաշտպանության նախկին փոխնախարար, գործով ամբաստանյալ Վահան Շիրխանյանը բերվել է նիստերի դահլիճ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 7647
 
Լրահոս`