Facebook   Twitter
 
Նախարարն ընդունել է միջազգային բակալավրիատի դպրոցների ասոցիացիայի նախագահության անդամներին

Նախարարն ընդունել է միջազգային բակալավրիատի դպրոցների ասոցիացիայի նախագահության անդամներին

21 Ապրիլի 2017 - 18:15
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է ԱՊՀ երկրների միջազգային բակալավրիատի դպրոցների ասոցիացիայի նախագահ Յուրի Շամիլովին և ասոցիացիայի նախագահության անդամներ Նատալյա Բաբինովային և Երևանի Ա. Շիրակացու անվան ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանին:
Ողջունելով հյուրերին՝ ԿԳ նախարարը նշել է, որ Հայաստանի հանրակրթական համակարգի զարգացումը մեր պետության գերակայություններից է և այս իմաստով հատկապես ավագ դպրոցների կայացմանն աջակցելու առումով միջազգային բակալավրիատի ծրագիրը կարող է օգտակար լինել: Նախարարի խոսքով՝ Հայաստանը փորձում է զարկ տալ գերազանցության կենտրոնների զարգացմանը, ինչպես նաև կրթական համակարգ ներմուծել բացառիկ ծրագրեր, ինչպիսին օրինակ իր տեսակի մեջ եզակի արտադպրոցական կրթություն իրականացնող Թումո կենտրոնի ստեղծումն է:

Նախարարն անդրադրձել է նաև ՀՀ-ում գործող միջազգային բակալավրիատի ծրագրով աշխատող դպրոցների գործունեությանը՝ ընդգծելով, որ պետական քաղաքականության տեսանկյունից նպատակային է դիտվում, որպեսզի այդ կարգի գերազանցության կենտրոնները նպաստեն ընդհանուր հանրակրթության որակի բարձրացմանը:

Հյուրերը շնորհակալություն հայտնելով նախարարին հանդիպման համար՝ ընդգծել են, որ միջազգային բակալավրիատի ներդրման հայկական փորձն արդյունավետ և ուսանելի է: Նրանք նաև ներկայացրել են ԱՊՀ երկրների, մասնավորապես Ռուսաստանի Դաշնության և Ղազախստանի Հանրապետության փորձն այս ասպարեզում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև միջազգային բակալավրիատի կրթական ծրագրի ընդլայնման և զարգացման համաշխարհային միտումներին:

Հավելենք, որ Երևանում ընթանում է ԱՊՀ երկրների միջազգային բակալավրիատի դպրոցների ասոցիացիայի 11-րդ ամենամյա համաժողովը, որին մասնակցում են շուրջ 250 պատվիրակներ՝ մի շարք երկրներ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Երբեք չեմ եղել, չկամ ու չեմ էլ լինի որեւէ կուսակցության ներկայացուցիչ». Մկոն հերքում է, թե սատարում է ՀՀԿ-ին
21 Ապրիլի 2018 - 19:29
Ի թիվս այլ արտիստների՝ հայաստայան ցույցերին անդրադարձ է կատարել նաեւ Մկրտիչ Արզումանյանը:
Խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է 5 անձ. ՔԿ
21 Ապրիլի 2018 - 19:09
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել եւ վարույթ է ընդունվել հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հանրապետության Հրապարակում է (Թարմացվում է)
21 Ապրիլի 2018 - 19:04
Նախագահ Արմեն Սարգսյանը Հանրապետության Հրապարակում է
ԵՊՀ շրջանավարտների միավորումը շուտափույթ քաղաքական երկխոսություն սկսելու կոչ է անում
21 Ապրիլի 2018 - 19:02
«ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունը երևանյան բողոքի ակցիայի կազմակերպիչներին շուտափույթ քաղաքական երկխոսություն սկսելու կոչ է անում: Ներկայացնում ենք ԵՊՀ շրջանավարտների միավորման հայտարարությունը:
Ձերբակալվել է Արմեն Գրիգորյանը
21 Ապրիլի 2018 - 19:00
Քաղաքագետ Արմեն Գրիգորյանը, ով մասնակցում է Երևանում այս օրերին տեղի ունեցող ակցիաներին, այսօր ձերբակալվել է:
Սալահը կրկնեց Ռոնալդուի, Շիրերի և Սուարեսի ցուցանիշը
21 Ապրիլի 2018 - 18:58
Անգլիայի առաջնության 35-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց «Վեսթ Բրոմվիչի» հետ:
Ադրբեջանն այսօր սկսել է ակտիվորեն խախտել հրադադարի ռեժիմը. Արցախի ՊՆ
21 Ապրիլի 2018 - 18:54
Ապրիլի 21-ի ժամը 14:25-ից սկսած արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի զինատեսակներից ինտենսիվորեն խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը:
Եթե Արմեն Սարգսյանը ցանկանում է հանդիպել ինձ, ապա ես պատրաստ եմ 19:00-ին հանդիպել նրան այս հրապարակում. Նիկոլ Փաշինյան (Թարմացվում է)
21 Ապրիլի 2018 - 18:52
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որն այս պահին գտնվում է Հանրապետության հրապարակում, արձագանքեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի իր հետ հանդիպման կոչին:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12763
 
Լրահոս`
 
Կա՛ երրորդ ուղի․ Էդմոն Մարուքյան
Հասարակություն, Քաղաքական