Facebook   Twitter
 
«Ալմաստ» գործարանի մոտ վթարի է ենթարկվել 34 համարի երթուղայինը

«Ալմաստ» գործարանի մոտ վթարի է ենթարկվել 34 համարի երթուղայինը

21 Ապրիլի 2017 - 18:41
Ապրիլի 21-ին, ժամը 16:29-ին ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում՝ «Ալմաստ» գործարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:


ԱԻՆ լրատվական ծառայությունից փոխանցում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Ford Transit» մակնիշի 34 VO 380 (վարորդ՝ 1990 թ. ծնված Վ. Ս.) և թիվ 34 երթուղուն պատկանող «ԳԱԶել» մակնիշի 1355Տ (վարորդ՝ 1956 թ. ծնված Օ. Հ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «թիվ 34» երթուղուն պատկանող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր 1967 թ. ծնված Կ.Գ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ, բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ցրտահարությունների վտանգ այլեւս չկա. Գագիկ Սուրենյան
28 Ապրիլի 2017 - 12:04
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը գրում է․
8 օրինապահ հարկ վճարողի ՊԵԿ-ը հավաստագիր է հանձնել
28 Ապրիլի 2017 - 11:55
Պետական եկամուտների կոմիտեն ամփոփել է «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագրերի շնորհման 6-րդ փուլի արդյունքները: Այս մասին տեղակացնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Արցախում մեկնարկել է «Արվեստը հանուն խաղաղության» խորագրով միջազգային նախագիծ
28 Ապրիլի 2017 - 11:52
ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ այսօր Արցախում մեկնարկել է «Արվեստը հանուն խաղաղության» (Arts for Peace) խորագրով միջազգային նախագիծ:
ԱՀ ՊՆ. Հակառակորդի կրակոցից զինվոր է մահացել
28 Ապրիլի 2017 - 11:47
Ապրիլի 28-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Մհեր Ֆելիքսի Արզումանյանը:
Մյասնիկյան պողոտայի մինչև Հերացի փողոցն իջնող հատվածում երթևեկը միակողմանի փակ կլինի
28 Ապրիլի 2017 - 11:33
Ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 28-ին, 29-ին, 30-ին ժամը 22-00-ից մինչև հաջորդող օրերի ժամը 07:00-ն Մյասնիկյան պողոտայի (Ավան վարչական շրջանի ուղետարից) մինչև Հերացի փողոցն իջնող հատվածում երթևեկը միակողմանի փակ կլինի:

Դիարբեքիրի Սուր շրջանում պատրաստվում են երկու թաղամաս ավերել
28 Ապրիլի 2017 - 11:18
Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Դիարբեքիրի Սուր շրջանում պատրաստվում են երկու թաղամասի ավերմանը, այս մասին հայտնում է BBC-ի թուրքական ծառայությունը:

Մարզային ներդրումային 4 ծրագրի ֆինանսավորման արդյունքում կստեղծվի շուրջ 50 աշխատատեղ
28 Ապրիլի 2017 - 11:03
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մարզային այցելություններից հետո ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն ներկայացված ներդրումային ծրագրերից եւս 2 ծրագիր ֆինանսավորվել է, ինչի արդյունքում նախատեսվում է ստեղծել 20-ից ավելի աշխատատեղ. Օրեր առաջ էլ ֆինանսավորում ստացած 2 ծրագրի մեկնարկով շուրջ 30 աշխատատեղ կստեղծվի:

Ամերիկացի զինվորների կյանքը թուրքիան վտանգի տակ է դրել. Մարկ Թոներ
28 Ապրիլի 2017 - 10:23
ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մարկ Թոները, քննադատելով թուրքական ԶՈւ-ի կողմից Իրաքի և Սիրիայի հյուսիսային տարածքների վրա իրականացված ավիահարձակումները, նշել է, որ Թուրքիան իր քայլերով վտանգի է ենթարկել նաև ամերիկացի զինծառայողներին, հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:

Հրդեհ Մամիկոնյանց փողոցում
28 Ապրիլի 2017 - 10:12
Ապրիլի 28-ին, ժամը 07:06-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի թիվ 27ա շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 7015
 
Լրահոս`
 
8 օրինապահ հարկ վճարողի ՊԵԿ-ը հավաստագիր է հանձնել
Տնտեսություն, Հասարակություն, Քաղաքական
 
 
ԱՀ ՊՆ. Հակառակորդի կրակոցից զինվոր է մահացել
Հասարակություն, Հայոց Բանակ - 25
 
 
 
Նավթի համաշխարհային գներն աճում են
Միջազգային, Տնտեսություն
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Իրադրությունը սահմանում
Հասարակություն, Հայոց Բանակ - 25