Facebook   Twitter
 
«Խոսրովի անտառում» հրդեհը շարունակվում է(Լուսանկարներ)

«Խոսրովի անտառում» հրդեհը շարունակվում է(Լուսանկարներ)

13 Օգոստոսի 2017 - 09:33
«Խոսրովի անտառ» արգելոցում օգոստոսի 13-ին, ժամը 07:30-ի դրությամբ՝ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 77 փրկարար, ՀՀ ՊՆ Արարատի զորամասից թվով 50 զինծառայող, ՀՀ ԿԱ ոստիկանության Արարատի մարզային վարչության թվով 60, անտառտնտեսության թվով 50 աշխատակից, Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի բնակիչներ:
ՀՀ ՊՆ ավիացիայի 2 ուղղաթիռ մասնակցել է հրդեհաշիջման աշխատանքներին (հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնից 3 փրկարար եւ թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատից 4 հրշեջ-փրկարար)՝ իրականացնելով 6 թռիչք:

Դեպքի վայրում են գտնվել ՀՀ բնապահպանության նախարար Ա. Մինասյանը, ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանը, ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ ոստ. գնդապետ Ս. Քոչարյանը:

Դեպքի վայրում են գտնվում ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը, ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը, պետի տեղեկալ փ/ծ փոխգնդապետ Ա. Մկրտչյանը, Օպերատիվ կառավարման վարչության պետի տեղակալ փ/ծ փոխգնդապետ Տ. Ավագյանը, ԲՊԱՀՎԿՎ պետ փ/ծ գնդապետ Ա. Դավթյանը, ՓՈՒՎ պետի տեղակալ փ/ծ գնդապետ Ա. Սարոյանը, ԹՆԱՎ պետի տեղակալ փ/ծ գնդապետ Գ.Կիրակոսյանը, Օպերատիվ կառավարման վարչության կապի բաժնի պետ փ/ծ գնդապետ Տ.Պետրոսյանը եւ ԱԲԿ ՊՈԱԿ-ի պարամեդիկական խումբը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Տավուշում այրված մեքենայում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու դի
17 Օգոստոսի 2017 - 17:28
Տավուշի մարզում այսօր՝ օգոստոսի 17-ին, այրված մեքենայի մեջ հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու դի:
Մեկ օրում բացահայտվել է գողության 13 դեպք
17 Օգոստոսի 2017 - 17:22
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 16-ից 17-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 10-ը:
Ռուսական հատուկ օդանավը 16-րդ թռիչքն է իրականացնում դեպի «Խոսրովի անտառ»
17 Օգոստոսի 2017 - 17:16
«Խորսորվի անտառ» պետական արգելոցում, այսօր՝ օգոստոսի 17-ին, ժամը 16:04 ռուսական հրդեհաշիջող օդանավն իրականացրել է 16-րդ թռիչքը դեպի Խոսրովի արգելոց:
Turkish Airlines-ի ուղևորը կոմայի մեջ է ընկել և մահացել ինքնաթիռում
17 Օգոստոսի 2017 - 17:07
Մավրիկիոսի մայրաքաղաք Պորտ Լուիից Ամստերդամ ուղևորվող ինքնաթիռի ուղևորը մահացել է շաքարային դիաբետի նոպայից՝ չնայած անձնակազմի անդամների՝ առաջին բուժօգնություն ցուցաբերելու փորձերին: Այս մասին հայտնում է «Դողան» գործակալությունը:
Սբ Կիրակոս եկեղեցու շուրջ հայ համայնքի ու թուրքական պետության միջև դատական քաշքշուկները դեռ չեն ավարտվել. «Ակօս»
17 Օգոստոսի 2017 - 17:03
Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին շարունակում է փակ մնալ, իսկ եկեղեցու շուրջ հայ համայնքի ու պետության միջև դատական քաշքշուկները դեռ չեն ավարտվել, այս մասին գրում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը»:
Վրաստանում փրկարարները ծովից հայ տղամարդու դի են հանել
17 Օգոստոսի 2017 - 16:57
Վրաստանի փրկարար ծառայության աշխատակիցներն Աջարիայում գտնվող Ցիխիսձիրի հանգստավայրի ափ են դուրս բերել երիտասարդ տղամարդու դի։
ԱԻՆ-ը պատրաստ չէ այսպիսի աղետների. Բնապահպան Սիլվա Ադամյանը Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհի մասին
17 Օգոստոսի 2017 - 16:55
«Այսպիսի մեծ հրդեհներ լինում են ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ ամբողջ աշխարհում: Դրա պատճառները, մասնավորապես, լուրջ կլիմայական փոփոխություններն են, որոնք կատարվում են մոլորակի վրա: «Հիդրոմետ» կայանը պարբերաբար զգուշացնում էր ջերմաստիճանի բարձրացման մասին: Եւ՛ ԱԻՆ-ը, եւ՛ բնապահպանության նախարարությունը տեղյակ էին այս մասին եւ, գուցէ, զգուշավոր են եղել, սակայն, եղածը եղած է»,- նշեց բնապահպան Սիլվա Ադամյանը:
Սախալինում ադրբեջանցին սպանել է 51-ամյա հայ տղամարդու
17 Օգոստոսի 2017 - 16:51
Օգոստոսի 15-ին Ռուսաստանի Դաշնության Սախալինի մարզում հայտնաբերվել է 51-ամյա տղամարդու դի։ Այս մասին գրում է «Sakhalin.info»-ն:
Hyundai-ին ցուցադրել է ջրածնով աշխատող նոր քրոսովերը (Լուսանկարներ)
17 Օգոստոսի 2017 - 16:46
Հարավկորեական Hyundai մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է ջրածնային ուժային տեղակայանքով նոր քրոսովերը՝ համալրված 163 ձիաուժ հզորությամբ շարժիչով:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 7859
 
Լրահոս`