Facebook   Twitter
 
Նիկշա Բավցեւիչ. Պետք է մյուս հանդիպումներում էլ հաղթենք, որպեսզի կարողանանք խմբից դուրս գալու խնդիրը լուծել

Նիկշա Բավցեւիչ. Պետք է մյուս հանդիպումներում էլ հաղթենք, որպեսզի կարողանանք խմբից դուրս գալու խնդիրը լուծել

13 Օգոստոսի 2017 - 09:52
Բասկետբոլի ԱԱ-2019-ի նախընտրական փուլի Սլովակիայի նկատմամաբ հաղթանակից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչը ամփոփել է խաղի արդյունքները:
– Մենք շատ լավ խաղացինք պաշտպանությունում, տղաներին շատ լավ տրամադրել էինք խաղին և նշել, որ եթե ցանկանում ենք հաղթել, պետք է լավ գործել պաշտպանությունում:Եվ այսօր տղաները անձնուրաց խաղացին:

Պետք է նաև շնորհակալություն հայտնենք Անդրանիկ Չրաբաշին, ով վնասվածք ուներ, նա չէր մարզվել հանդիպումից առաջ, բայց շատ լավ հանդիպում անցկացրեց, և արեց ամեն ինչ, որ իր թիմը հաղթի այս խաղում:

Ես կարծում եմ, որ մեր ենթախմբում շատ խճճված վիջակ է, քանի որ, այսօր Շվեդիան հյուրընկալվելիս հաղթել է Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականին:

Շարունակում եմ պնդել, որ Սլովակիան լավ թիմ է, այս ենթախմբում ընդհանրապես շատ ուժեղ թիմեր են հավաքավել, մենք արդեն 3 հաղթանակ ունենք , բայց դեռ պետք է մյուս հանդիպումներում էլ հաղթենք, որպեսզի կարողանանք խմբից դուրս գալու խնդիրը լուծել:

Պետք է նշեմ նաև վիճակագրությունից մեկ կարևոր փաստ: Մրցակիցը հանդիպման ընթացքում 19 անգամ է կորցրել գնդակը, իսկ մենք ՝ 9: Դա ցույց է տալիս, որ մենք շատ ուշադիր ենք խաղացել և ստիպել ենք մրցակցին հանդիպման ընթացքում մի քանի անգամ սխալվել:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Վեսթ Հեմը խոշոր հաշվով պարտվեց Բրայթոնին
21 Հոկտեմբերի 2017 - 10:29
Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Վեսթ Հեմը» սեփական հարկի տակ 0:3 հաշվով պարտվեց «Բրայթոնին»: Դուբլի հեղինակ դարձավ Գլեն Մյուրեյը, մեկ անգամ աչքի ընկավ Խոսե Իսկյերդոն:


Լևոն Արոնյանի մարզչին շնորհվել է ՖԻԴԵ-ի ավագ մարզչի կոչում
20 Հոկտեմբերի 2017 - 20:17
ՖԻԴԵ-ի 88-րդ կոնգրեսի ընթացքում Լևոն Արոնյանի մարզիչ Աշոտ Նադանյանին շնորհվել է ՖԻԴԵ-ի ավագ մարզչի տիտղոս:
Ռոման Բյուրկին երկարաձգեց իր պայմանագիրը Բորուսիայի հետ
20 Հոկտեմբերի 2017 - 20:10
Դորտմունդի «Բորուսիան» պաշտոնապես հայտարարել է թիմի դարպասապահ Ռոման Բյուրկիի պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասին:

Ծանրորդ Կարուշ Ղուկասյանը դարձավ Մ 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն
20 Հոկտեմբերի 2017 - 18:56
Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության 94 կգ քաշային կարգում Կարուշ Ղուկասյանը նվաճեց չեմպիոնի կոչումը:
Մեկնարկում է բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը
20 Հոկտեմբերի 2017 - 18:02
Հոկտեմբերի 23-ին Դինամո/ՄՀԿ-ում կմեկնարկի բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը:

Սոնա Պողոսյանը դարձել է ծանրամարտի Մ20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն
20 Հոկտեմբերի 2017 - 10:14
Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնության 75 կգ քաշային կարգում Սոնա Պողոսյանը նվաճել է չեմպիոնի կոչումը,- տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Marca. Մեսսին Օլիմպիակոսի հետ խաղի ժամանակ ոչ թե հաբ է ընդունել, այլ կոնֆետ (տեսանյութ)
19 Հոկտեմբերի 2017 - 22:52
Արդեն տեղեկացրել էինք, որ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին հայտնվել է ուշադրության կենտրոնում այն բանից հետո, երբ ՉԼ-ի խմբային փուլի 3-րդ տուրի` «Օլիմպիակոսի» հետ խաղում (3:1) դեղահաբ է ընդունել:

Ցրվենա Զվեզդա-Արսենալ. մեկնարկային կազմեր և ուղիղ հեռարձակում
19 Հոկտեմբերի 2017 - 21:16
ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խաղարկությունում այսօր կայանալու են 3-րդ տուրի հանդիպումները:

1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1464
 
Լրահոս`