Facebook   Twitter
 
Արտյոմ Սիմոնյան. Ինձ ժամանակ է պետք «Ալաշկերտում» հարմարվելու համար

Արտյոմ Սիմոնյան. Ինձ ժամանակ է պետք «Ալաշկերտում» հարմարվելու համար

13 Օգոստոսի 2017 - 10:19
Հայաստանի հավաքականի թեկնածուն Արտյոմ Սիմոնյանը «Ալաշկերտի» կազմում նորամուտը գոլով նշելուց հետո կիսվել է տպավորություններով:
Հայատսանի առաջնության երկրորդ տուրում «Ալաշկերտը» 3:0 հաշվով հաղթել էր «Արարատին», իսկ 22-ամյա կիսապաշտպանը փոխարինման էր դուրս եկել 58-րդ րոպեին՝ 5 րոպե անց դառնալով գոլի հեղինակ:

«Շատ ուրախ եմ, որ հաղթեցինք, իսկ ես կարողացա օգնել թիմիս խփած գոլով: «Ալաշկերտում» ինձ հիանալի եմ զգում: Վստահ եմ, որ խաղից խաղ կավելացնեմ: Աստիճանաբար հարմարվում եմ այստեղ:

Այո, ես նախապատրաստական փուլ եմ անցել «Ցյուրիխի» կազմում, ջանասիրաբար մարզվել եմ, սակայն ինձ որոշ ժամանակ է պետք «Ալաշկերտում» հարմարվելու համար: Ինձ այստեղ շատ լավ են ընդունել: Օգնում են բոլորը՝ ղեկավարները, մարզիչները, խաղընկերները եւ աշխատակազմը: Ամեն ինչ կանենք, որպեսզի երկրպագուներին ուրախացնենք հաղթանակներով»,- Արտյոմ Սիմոնյանի խոսքը մեջբերում է «Ալաշկերտի» կայքը:

Հիշեցնենք որ նախորդ մրցաշրջանում Սիմոնյանը վարձավճարով հանդես էր գալիս շվեյցարական «Լե Մոն» թիմում, իսկ նրա տրանսֆերային իրավունքը պատկանում էր «Ցյուրիխին»:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Վեսթ Հեմը խոշոր հաշվով պարտվեց Բրայթոնին
21 Հոկտեմբերի 2017 - 10:29
Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Վեսթ Հեմը» սեփական հարկի տակ 0:3 հաշվով պարտվեց «Բրայթոնին»: Դուբլի հեղինակ դարձավ Գլեն Մյուրեյը, մեկ անգամ աչքի ընկավ Խոսե Իսկյերդոն:


Լևոն Արոնյանի մարզչին շնորհվել է ՖԻԴԵ-ի ավագ մարզչի կոչում
20 Հոկտեմբերի 2017 - 20:17
ՖԻԴԵ-ի 88-րդ կոնգրեսի ընթացքում Լևոն Արոնյանի մարզիչ Աշոտ Նադանյանին շնորհվել է ՖԻԴԵ-ի ավագ մարզչի տիտղոս:
Ռոման Բյուրկին երկարաձգեց իր պայմանագիրը Բորուսիայի հետ
20 Հոկտեմբերի 2017 - 20:10
Դորտմունդի «Բորուսիան» պաշտոնապես հայտարարել է թիմի դարպասապահ Ռոման Բյուրկիի պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասին:

Ծանրորդ Կարուշ Ղուկասյանը դարձավ Մ 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն
20 Հոկտեմբերի 2017 - 18:56
Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության 94 կգ քաշային կարգում Կարուշ Ղուկասյանը նվաճեց չեմպիոնի կոչումը:
Մեկնարկում է բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը
20 Հոկտեմբերի 2017 - 18:02
Հոկտեմբերի 23-ին Դինամո/ՄՀԿ-ում կմեկնարկի բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը:

Սոնա Պողոսյանը դարձել է ծանրամարտի Մ20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն
20 Հոկտեմբերի 2017 - 10:14
Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնության 75 կգ քաշային կարգում Սոնա Պողոսյանը նվաճել է չեմպիոնի կոչումը,- տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Marca. Մեսսին Օլիմպիակոսի հետ խաղի ժամանակ ոչ թե հաբ է ընդունել, այլ կոնֆետ (տեսանյութ)
19 Հոկտեմբերի 2017 - 22:52
Արդեն տեղեկացրել էինք, որ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին հայտնվել է ուշադրության կենտրոնում այն բանից հետո, երբ ՉԼ-ի խմբային փուլի 3-րդ տուրի` «Օլիմպիակոսի» հետ խաղում (3:1) դեղահաբ է ընդունել:

Ցրվենա Զվեզդա-Արսենալ. մեկնարկային կազմեր և ուղիղ հեռարձակում
19 Հոկտեմբերի 2017 - 21:16
ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խաղարկությունում այսօր կայանալու են 3-րդ տուրի հանդիպումները:

1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1464
 
Լրահոս`