Facebook   Twitter
 
Նեպալում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է շուրջ 40-ի

Նեպալում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է շուրջ 40-ի

13 Օգոստոսի 2017 - 10:45
Նեպալում վերջին օրերին տեղացող հորդառատ անձրևների պատճառով առաջացած ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհերի թիվն արդեն հասել է շուրջ 40-ի:
«Հաստատվել է 40 մարդու մահվան փաստը, սակայն մենք ավելի շատ կենտրոնանում ենք ողջ մնացածների փրկության վրա, քան զոհերի մասին տեղեկություններ հավաքելու», - ասել է Նեպալի ՆԳՆ ներկայացուցիչը՝ նշելով, որ զոհերի թիվը կարող է աճել: Նա նաև նշել է, որ տարերային աղետը լուրջ նյութական վնասների է հանգեցրել:

Տեղի իշխանությունները դպրոցներում և վարչական կառույցներում ժամանակավոր կացարաններ են ստեղծել մարդկանց համար, որոնք ստիպված են եղել հեռանալ իրենց տներից:

Եղանակային պայմանների պատճառով խափանվել է նաև երկրի հարավարևելյան շրջանում գտնվող Բիրատնագար քաղաքի օդանավակայանի աշխատանքը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Լուսանկարներ․ Գեղեցկուհի Իրինա Շեյքը մերկացավ իր երկրորդ «սիրելիի» տեսախցիկի առջև
16 Դեկտեմբերի 2017 - 23:26
Իրինա Շեյքն ամենավառ ու սեքսուալ մոդելներից է:
Մակրոնը թագավորական ոճով իր 40-ամյակը նշում է Շամբոր ամրոցում
16 Դեկտեմբերի 2017 - 21:48
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր ծննդյան օրը շաբաթ նշում է թագավոր Ֆրանցիսկ I-ի նշանավոր ամրոցում, եւ այս ընտրությունը կարող է միայն ուժեղացնել իր՝ որպես «հարուստների նախագահի» ընկալումը:
Սաակաշվիլին հայտարարել է հանուն Ուկրաինայի կյանքը զոհելու պատրաստականության մասին
16 Դեկտեմբերի 2017 - 21:33
Ուկրաինայի Օդեսա մարզի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ պատրաստ է զոհել կյանքը, որպեսզի «կանգնեցնի դիկտատուրան»: Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին նրա գրել է ֆեյսբուքյան էջում:

ԱՄՆ-ը Լիբանան կվերադարձնի ավելի քան 5 մլն դոլար ընդհանուր արժողությամբ գողացված քանդակները
16 Դեկտեմբերի 2017 - 17:35
Մանհեթենի շրջանային դատախազ Սայրուս Վենսը խոստացել է Լիբանան վերադարձնել ավելի քան 5 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ քանդակները, որոնք գողացվել են այդ երկրում քաղաքացիական պատերազմի ժամանակ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն, այս մասին տեղեկացրել է դատախազի գրասենյակի մամուլի ծառայությունը:
Թուրքիայի նախկին վարչապետի որդուն մահացած են գտել
16 Դեկտեմբերի 2017 - 17:14
Թուրքիայի նախկին վարչապետ Մեսութ Յըլմազի որդի Յավուզ Յըլմազը ինքնասպանություն է գործել, հայտնում է NTV-ն:
Տեղեկացվում է, որ 38-ամյա Յավուզ Յըլմազի դին հայտնաբերվել է նրան պատկանող բնակարաններից մեկում:
Գերմանիայի հատուկ ծառայությունները հայտնել են կանանց եւ երեխաների շրջանում վտանգավոր իսլամականների մասին
16 Դեկտեմբերի 2017 - 16:52
Գերմանիայի հատուկ ծառայությունները կարծում են, որ Գերմանիայում բնակվող տասնյակ կանայք եւ անչափահասներ հասարակական անվտանգությանը սպառնալիք են ներկայացնում եւ նույնիսկ պատրաստ են ահաբեկչություն իրականացնել, հայտնում է DW-ն՝ վկայակոչելով dpa-ին եւ հատուկ ծառայություններում աղբյուրներին:
Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունում երկու նոր կուսակցություն է ստեղծվում
16 Դեկտեմբերի 2017 - 16:42
Ըստ «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Մամուկի Մդինարաձեի հայտարարության՝ խորհրդարանական մեծամասնությունում ձևավորվում են երկու նոր կուսակցություններ և գարնանային փուլում մեծամասնությունը կներկայանա վերարտադրված կազմով:
Գերմանիայի Քրիստոնեա-սոցիալական միության ղեկավարը վերընտրվել է իր պաշտոնում
16 Դեկտեմբերի 2017 - 16:18
Գերմանական Բավարիա երկրամասի վարչապետ Հորսթ Զեեհոֆերը վերընտրվել է Գերմանիայի Քրիստոնեա-սոցիալական միություն կուսակցության ղեկավարի պաշտոնում: Այս մասին ասվում է կուսակցության պաշտոնական հայտարարությունում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 3003
 
Լրահոս`