Facebook   Twitter
 
Սրտի կաթվածից մեկ ամիս առաջ օրգանիզմը մեզ սկսում է զգուշացնել. ահա 8 հիմնական նշանները

Սրտի կաթվածից մեկ ամիս առաջ օրգանիզմը մեզ սկսում է զգուշացնել. ահա 8 հիմնական նշանները

13 Օգոստոսի 2017 - 13:15
Ամենալավ բուժումը հիվանդության դեմ կանխարգելիչ միջոցներն են: Adme.ru-ն ներկայացնում է սրտի կաթվածի 8 նշաններ, որոնք ի հայտ են գալիս մեկ ամիս առաջ:
1. Հոգնածություն

Այս ախտանիշը նկատելի է կանանց 70 տոկոսի մոտ. տղամարդկանց մոտ այն ավելի հազվադեպ է նկատվում: Հոգնածությունը պայմանավորված չէ ֆիզիկական աշխատանքով, մտավոր ծանրաբեռնվածությամբ: Այն չափազանց արտահայտիչ է այն աստիճան, որ դժվարանում են նույնիսկ անկողինը հավաքել կամ լոգանք ընդունել:

2. Մարսողության խանգարում

Հանդիպում է 50 տոկոսի մոտ: Փքվածություն կամ սրտխառնուք է նկատվում՝ հիմնականում ալիքաձև բնույթի: Դրանք հատկապես նկատելի են ծանրաբեռնվածության ավելացման ժամանակ և անհետանում են հանգստանալիս:

3. Քնի խանգարում

Հանդիպում է կանանց 50 տոկոսի մոտ: Դրանք կարող են տարբեր բնույթի լինել՝ քնելու դժվարություն, գիշերները հանկարծակի արթնանալ և այլն. ուղեկցվում են տագնապի և ցրվածության երևույթներով:

4. Շնչարգելություն

Հանդիպում է 40 տոկոսի մոտ: Շնչառության հաճախացումը նկատելի է սրտի կաթվածից մի քանի ամիս առաջ: Այն ուղեկցվում է գլխապտույտներով և օդի անբավարարվածության զգացումով:

5. Մազաթափություն

Նկատելի է 50 տարեկանից բարձր տղամարդկանց մոտ: Կանանց մոտ ևս հանդիպում է այս երևույթը: Մազերի մեջ առկա կորտիզոլ հորմոնի քանակը ավելանում է: Մեծ մասամբ մազերը թափվում են գլխի կատարի շրջանում:

6. Սրտխփոցների խանգարում

Երևան է գալիս առանց արտաքին ազդակների: Ավելի շատ բնորոշ է տղամարդկանց, իսկ կանանց մոտ ուղեկցվում է տագնապի զգացումով: Սովորաբար տևում է 1-2 րոպե, ավելի ձգվելու դեպքում գլխապտույտ է սկսվում, և ուժեղ թուլություն է զգացվում:

7. Ուժեղ քրտնարտադրություն

Լուսանկարի մեջ պատկերված են մարմնի քրտնարտադրության օջախները: Սառը քրտինք է պատում անկախ օդի ջերմաստիճանից և ֆիզիկական ակտիվությունից: Այդ երևույթը նկատելի է թե ցերեկը, թե գիշերը:

8. Ցավեր կրծքավանդակի շրջանում և մարմնում

Ծակող ցավ՝ այրոցի զգացումով: Ճնշող ցավ՝ կծկումներով ուղեկցվող: Տղամարդկանց մոտ այդ նշաններն ավելի հաճախ են նկատվում, քան կանանց մոտ: Դրանք կարող են թե ժամանակավոր, թե մշտական բնույթ կրել: Հաճախ այդ ցավերը ճառագայթում են դեպի ձեռքերը, ծնոտը, ուսերը և ստամոքսը:

Ռիսկի գործոններ

Բոլորին է հայտնի, որ ավելորդ քաշը, ծխելը և քիչ շարժուն կենսաձևը սրտի կաթվածի համար ռիսկի գործոններ են, սակայն կան նաև այլ ոչ այնքան տարածված գործոններ:

. Ծալքեր ականջի բլթակին
. Ճարպագնդեր կոպերին
. Քայլելու ընթացքում մկանային ցավեր
. Ականջների մազակալում
. Վաղ ճերմակում (տղամարդկանց մոտ)

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Վախճանվել է Տ. Նարեկ եպիսկոպոս Շաքարյանը
20 Օգոստոսի 2017 - 21:59
Օգոստոսի 20-ին, Գյումրիում, կյանքի 85-րդ տարում, երկարատև ծանր հիվանդությունից վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Շաքարյանը:
Դաժան ու ողբերգական դեպք Կոտայքի մարզում. 23-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել հետիոտներ պապ ու թոռանը. Թոռը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
20 Օգոստոսի 2017 - 21:57
Այսօր՝ օգոստոսի 20-ին դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ 23-ամյա Գեղամ Գրիգորյանը Երևան-Աբովյան ավտոճանապարհի Բալահովիտ գյուղի վարչական տարածքում իր վարած Opel մակնիշի 35 CG 403 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Բալահովիտ գյուղի բնակիչներ 67-ամյա Գիրշա Ասատրյանին և 2 տարեկան Արամ Ասատրյանին:

Նոր մանրամասներ «Շշի Մելո» մականունով հայտնի ԱԺ պատգամավորի գործարանում տեղի ունեցած դեպքից. ո՞ր քրեական հեղինակությունն է հանդգնել հարվածել պատգամավորին
20 Օգոստոսի 2017 - 21:54
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք` Ազգային ժողովի պատգամավորին պատկանող գործարանում. «օրենքով գողը» շշով հարվածել է պատգամավորի գլխին. նրա աշխատակիցներն էլ քոթակ են տվել գողին ու նրա համակիրներին:
Հղի կնոջը թաղում էին, երբ դագաղից երեխայի ձայն լսվեց. ոչ ոք չէր կարողանում դրան հավատալ․․․
20 Օգոստոսի 2017 - 21:25
Կյանքում լինում են բաներ, որոնք չեն բացատրվում :
52-ամյա Մոնիկա Բելուչին հիացրել է իր գեղեցկությամբ Vanity Fair-ի համար արված ֆոտոշարքում
20 Օգոստոսի 2017 - 21:19
Մոնիկա Բելուչին զարդարել է Vanity Fair ամսագրի իսպանական տարբերակի շապիկը:
Սևան քաղաքի հանգստյան գոտում վագոն-տնակ է այրվել
20 Օգոստոսի 2017 - 21:17
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 20-ին, ժամը 11:38-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի հանգստյան գոտում այրվում է վագոն-տնակ:
Համացանցում հայտնվել է փաուերլիֆթինգի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնի սպանության տեսագրությունը (տեսանյութ)
20 Օգոստոսի 2017 - 20:06
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որը պատկերում է, թե ինչպես են ծեծելով սպանում փաուերլիֆթինգի աշխարհի ու Եվրոպայի մինչև 120 կգ կատերոգորիայի չեմպիոն Անդրեյ Դրաչևին:
Լույս չի լինի հետևյալ հասցեներում...
20 Օգոստոսի 2017 - 19:59
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 21-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 7874
 
Լրահոս`