Facebook   Twitter
 
Սիրիական բանակը ռուսական օդուժի աջակցությամբ ԻՊ-ից ամբողջությամբ ազատագրել է Ալ-Սուխնա քաղաքը

Սիրիական բանակը ռուսական օդուժի աջակցությամբ ԻՊ-ից ամբողջությամբ ազատագրել է Ալ-Սուխնա քաղաքը

13 Օգոստոսի 2017 - 18:05
Սիրիական բանակը և աշխարհազորայինները, ռուսական ռազմատիեզերական ուժերի աջակցությամբ, կիրակի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ահաբեկիչներից ամբողջությամբ ազատագրել են Ալ-Սուխնա քաղաքը՝ Հոմս շրջանի արևելքում գրոհայինների ամենախոշոր հենակետը:
Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությանը:

Գործողությունն իրականացվել է մի քանի փուլով: Օգոստոսի 10-ին կառավարական զորքերը զբաղեցրել են ռազմավարական նշանակության բարձունքներն ու արգելափակել են քաղաքը: Կիրակի լույս գիշերը ժամը երեքի մոտակայքում նրանց հաջողվել է գրոհայիններին դուրս հանել հյուսիսային և արևմտյան թաղամասերից, իսկ առավոտյան յոթի մոտակայքում՝ ազատագրել քաղաքի կենտրոնական և հարավային մասերը՝ վերցնելով քաղաքն ամբողջական հսկողության տակ:

Հաղորդվում է, որ Ալ-Սուխնայի ազատագրումը կառավարական ուժերի համար հնարավորություններ է բացում Դեյր էր Զորի վրա գրոհի
համար:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Լուսանկարներ․ Գեղեցկուհի Իրինա Շեյքը մերկացավ իր երկրորդ «սիրելիի» տեսախցիկի առջև
16 Դեկտեմբերի 2017 - 23:26
Իրինա Շեյքն ամենավառ ու սեքսուալ մոդելներից է:
Մակրոնը թագավորական ոճով իր 40-ամյակը նշում է Շամբոր ամրոցում
16 Դեկտեմբերի 2017 - 21:48
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր ծննդյան օրը շաբաթ նշում է թագավոր Ֆրանցիսկ I-ի նշանավոր ամրոցում, եւ այս ընտրությունը կարող է միայն ուժեղացնել իր՝ որպես «հարուստների նախագահի» ընկալումը:
Սաակաշվիլին հայտարարել է հանուն Ուկրաինայի կյանքը զոհելու պատրաստականության մասին
16 Դեկտեմբերի 2017 - 21:33
Ուկրաինայի Օդեսա մարզի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ պատրաստ է զոհել կյանքը, որպեսզի «կանգնեցնի դիկտատուրան»: Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին նրա գրել է ֆեյսբուքյան էջում:

ԱՄՆ-ը Լիբանան կվերադարձնի ավելի քան 5 մլն դոլար ընդհանուր արժողությամբ գողացված քանդակները
16 Դեկտեմբերի 2017 - 17:35
Մանհեթենի շրջանային դատախազ Սայրուս Վենսը խոստացել է Լիբանան վերադարձնել ավելի քան 5 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ քանդակները, որոնք գողացվել են այդ երկրում քաղաքացիական պատերազմի ժամանակ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն, այս մասին տեղեկացրել է դատախազի գրասենյակի մամուլի ծառայությունը:
Թուրքիայի նախկին վարչապետի որդուն մահացած են գտել
16 Դեկտեմբերի 2017 - 17:14
Թուրքիայի նախկին վարչապետ Մեսութ Յըլմազի որդի Յավուզ Յըլմազը ինքնասպանություն է գործել, հայտնում է NTV-ն:
Տեղեկացվում է, որ 38-ամյա Յավուզ Յըլմազի դին հայտնաբերվել է նրան պատկանող բնակարաններից մեկում:
Գերմանիայի հատուկ ծառայությունները հայտնել են կանանց եւ երեխաների շրջանում վտանգավոր իսլամականների մասին
16 Դեկտեմբերի 2017 - 16:52
Գերմանիայի հատուկ ծառայությունները կարծում են, որ Գերմանիայում բնակվող տասնյակ կանայք եւ անչափահասներ հասարակական անվտանգությանը սպառնալիք են ներկայացնում եւ նույնիսկ պատրաստ են ահաբեկչություն իրականացնել, հայտնում է DW-ն՝ վկայակոչելով dpa-ին եւ հատուկ ծառայություններում աղբյուրներին:
Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունում երկու նոր կուսակցություն է ստեղծվում
16 Դեկտեմբերի 2017 - 16:42
Ըստ «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Մամուկի Մդինարաձեի հայտարարության՝ խորհրդարանական մեծամասնությունում ձևավորվում են երկու նոր կուսակցություններ և գարնանային փուլում մեծամասնությունը կներկայանա վերարտադրված կազմով:
Գերմանիայի Քրիստոնեա-սոցիալական միության ղեկավարը վերընտրվել է իր պաշտոնում
16 Դեկտեմբերի 2017 - 16:18
Գերմանական Բավարիա երկրամասի վարչապետ Հորսթ Զեեհոֆերը վերընտրվել է Գերմանիայի Քրիստոնեա-սոցիալական միություն կուսակցության ղեկավարի պաշտոնում: Այս մասին ասվում է կուսակցության պաշտոնական հայտարարությունում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 3003
 
Լրահոս`