Facebook   Twitter
 
Ինչպե՞ս դասապատրաստումն անվնաս ու առողջ կազմակերպել

Ինչպե՞ս դասապատրաստումն անվնաս ու առողջ կազմակերպել

13 Սեպտեմբերի 2017 - 20:38
Յուրաքանչյուր ծնող գերազանց սովորող երեխա ունենալուց առաջ մտածում է բալիկի առողջության մասին: Իսկ այդքան «անմեղ» թվացող դասապատրաստման գործընթացը սխալ կազմակերպելու դեպքում, արդեն ապացուցված փաստ է, որ կարող է վնասվել երեխայի հենաշարժողական համակրգը:
HayNews.am-ը կարևորելով բարձրացված հարցը խնդիրը քննարկել է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի մանկական վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկայի ղեկավար, բ.գ.թ Արարատ Նազանյանի հետ:

«Դասապատրաստման համար սեղանը պետք է լինի սենյակի անկյունային մասում այնպես, որ ընկնող լույսը լինի բնական, ձախից՝ աջլիկների և աջից ձախլիկների համար»,-նկատեց մասնագետն ու ավելացրեց. «Աթոռի և սեղանի բարձրությունները պետք է լինեն այնպես, որ սեղանը լինի երեխայի կրծքավանդակի մակարդակին: Դիրքը նստած ժամանակ պետք է լինի այնպիսին, որ ծնկան հոդերում և արմնկային հոդերում լինի ուղիղ անկյուն»:

Աթոռի բարձրությունն, ըստ օրթոպեդի, պետք է լինի երեխայի սրունքի երկարությանը հավասար, որպեսզի նստաց ժամանակ ոտնաթաթը ամբողջ մակերեսով հենվի գետնին:

«Երախայի մեջքը պետք է հենված լինի աթոռի հենակին: Ինչ վերաբերում է համակարգչի առաջ նստելուն, հարկ է նշել, որ պետք է նստել ոչ ավել քան 15-20 րոպեն: Էկրանի հեռավորությունը պետք է լինի ոչ պակաս քան 50 սմ, իսկ պլանշետի դեպքում՝ 30-35 սմ»,-ընդգծեց Արարատ Նազանյանը:

Մասնագետի խոսքով՝ երեխան դասապատրաստման համար պետք է նստի 30-35 րոպե և ընդմիջումներ 10-15 րոպե, որի ընթացքում խորհուրդ է տրվում ֆիզիկական վարժություններ (թեկուզ խաղերի տեսքով):

Խոսելով գեղեցիկ կեցվածքի գործում սննդամթերքի դերի մասին բժիշկն ասաց. «Ճիշտ կեցվածքի համար սննդամթերքը էական չէ, սակայն ոսկրերի և´ ամրության, և´ աճի համար ցանկալի է օրվա մեջ օգտագործել կաթնամթերք (կաթ, մածուն, պանիր, յոգուրտ, կաթնաշոռ և այլն):
Ցանկալի է նաև առավոտյան արևային լոգանքները մինչև ժամը 11:00՝ բաց գլխով և բաց ձառքերով»:

HayNews.am-ի խնդրանքով, առողջ կեցվածքի համար, օրթոպեդն առանձնացրեց հետևյալ սկզբունքները.

1 Ապահովել սեղանի (դասապատրաստաման, կամ ուտելիս) առջև երեխայի ճիշտ (վերը նշված) դիրքը

2 Դպրոցական պայուսակը խորհուրդ է տրվում, որ լինի մեջքի կրման և ունենա երկու ուսերի համար նախատեսված գոտի: Քաշը 7-10 տարեկանների համար լինի ոչ ավել քան 2 կգ, իսկ ավելի մեծ տարիքում 3-5 կգ:

3 Առավոտյան մարմնամարզություն, ակտիվ խաղեր մաքուր օդում:

Տաթև Առաքելյան
 
Նմանատիպ նորություններ
Փետրվարի 19-ի աստղագուշակը
18 Փետրվարի 2018 - 23:50
Խոյ: Շատ ջանքեր չեն պահանջվի հաջողության հասնելու համար:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի նախագահին
18 Փետրվարի 2018 - 23:43
Փետրվարի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Թեհրան-Յասուջ թռիչքն իրականացնող ինքնաթիռի կործանման կապակցությամբ։
Ի դեմս Աթեշյանի թուրքական իշխանությունները պատրիարքարանում մարդ նշանակեցին. թուրքագետ
18 Փետրվարի 2018 - 23:39
1988-ի փետրվարին հայ ժողովուրդը ոտքի էր կանգնել մեկ պահաջով. պատմական հայրենիքի մի մասը` Արցախը պետք է կրկին Հայաստանի կազմում լիներ:
Լեւոն Աղասյանը ոսկե մեդալ է նվաճել Ստամբուլում
18 Փետրվարի 2018 - 23:37
Հայաստանի ներկայացուցիչ Լեւոն Աղասյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է աթլետիկայի Բալկանյան երկրների ձմեռային առաջնության եռացատկի չեմպիոնի տիտղոսը:
«Ես սպասում եմ ուրիշի երեխայի մահվանը, որպեսզի կյանք պարգևեմ իմ երեխային…»
18 Փետրվարի 2018 - 23:16
Իր կյանքի կեսը Բենջամին Ռայներն անց է կացրել Վիկտորյա թագուհու հոսպիտալում, Մեծ Բրիտանիայում, հազվադեպ հանդիպող հիվանդության պատճառով։
Կիզլյարում տեղի ունեցած կրակահերթի հետեւանքով զոհվածների թվում է նաեւ հայազգի Նադեժդա Թերլիյանը
18 Փետրվարի 2018 - 23:14
Հրապարակվել է Դաղստանի Կիզլյար քաղաքի եկեղեցու ծխականների վրա բացված կրակահերթի զոհերի ցուցակը, փոխանցում է «ՌԲԿ»-ն: Հարձակման արդյունքում 5 մարդ է զոհվել:
Անջելինա Ջոլին իր ժանյակազարդ զգեստով դարձավ Ամերիկայի կինեմատոգրաֆիստների միության մրցանակաբաշխության գլխավոր աստղը
18 Փետրվարի 2018 - 23:06
Լոս Անջելեսում տեղի ունեցավ ամերիկյան հասարակության կինեմատոգրաֆիստների մրցանակաբաշխությունը: Տարօրինակ է, սակայն ի տարբերություն մյուս մրցանակաբաշխությունների՝ այս անգամ 42 ամյա Անջելինա Ջոլին առանց երեխաների էր մասնակցում մրցանակաբաշխությանը:
«Իմ հիվանդ դստեր լուսանկարն օգտագործում են, որպեսզի ուրիշներին համոզեն աբորտ անել»
18 Փետրվարի 2018 - 22:58
Նատալի Վիվերը՝ Հյուսիսային Կարոլինայից, սարսափել է, երբ իմացել է, որ աբորտների կողմնակիցներն իրենց տեսանկյունն ապացուցելու համար օգտագործում են իր դստեր լուսանկարները։ Աղջիկն ի ծնե տառապում է դեմքի դեֆորմացիայով և Ռետտայի սինդրոմով, ինչի պատճառով նա խոսել չի կարողանում։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9928
 
Լրահոս`