Facebook   Twitter
 
Գերմանիան կարող է Թուրքիային ընդգրկել վտանգավոր երկրների ցանկում

Գերմանիան կարող է Թուրքիային ընդգրկել վտանգավոր երկրների ցանկում

13 Սեպտեմբերի 2017 - 19:30
Գերմանիայի կառավարությունը կարող է Թուրքիան ընդգրկել այն երկրների ցանկում, ուր այցելելը վտանգավոր է գերմանացի պաշտոնյաների համար: Корреспондент-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի ՆԳ նախարար Թոմաս դե Մեզյերի խոսքով՝ այս որոշումը մշակման փուլում է գտնվում:

Ինչպես պարզաբանել է գերմանացի նախարարը, խոսքը «ընթացիկ գործընթացի» և «գերմանական գերատեսչությունների աշխատակիցների պաշտպանության» մասին է:

Գերմանական աղբյուրի տվյալներով՝ երկրի ՆԳՆ-ն դիտարկում է Թուրքիան «անվտանգության համար վտանգ» ներկայացնող երկրների շարքն ընդգրկելու հավանականությունը՝ հատկապես պետական գաղտնիքների տիրապետողների, օրինակ՝ հատուկ ծառայությունների աշխատակիցների համար:

Ներկայում այդ ցուցակում շուրջ 30 երկիր է ընդգրկված՝ այդ թվում Ռուսաստանը, Չինաստանը, Պակիստանը, Հյուսիսային Կորեան:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Երեւանում ճոխությունը միաձուլված է աղքատությանը․ El Pais
21 Սեպտեմբերի 2017 - 08:59
Երեւանում շքեղությունը միաձուլված է աղքատությանը։ Այս մասին գրում է El Pais իսպանական թերթի ճանապարհորդությունների մասին հոդվածաշարի հեղինակ Անտոնիո Էլյորսան իր «Արարատ լեռան ստվերում» հոդվածում։
Ադրբեջանոմ ձին կծել է տղային ու քիչ էր մնում պոկեր նրա առնանդամը
21 Սեպտեմբերի 2017 - 08:55
Ադրբեջանի շրջաններից մեկում ձին կծել է 13-ամյա տղային, ինչի հետեւանքով տղան քիչ էր մնացել զրկվեր իր առնանդամից։
Մեքսիկայում եռօրյան սուգ է հայտարարվել
21 Սեպտեմբերի 2017 - 08:50
Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն եռօրյա սուգ է հայտարարել՝ ի հիշատակ երեկ տեղի ունեցած 7.1 մագնիտուդով երկրաշարժի 200-ից ավելի զոհերի։
Թրամփը որոշում է ընդունել Իրանի միջուկային գործարքի հարցով
21 Սեպտեմբերի 2017 - 08:44
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն որոշում է ընդունել այն հարցով, թե ԱՄՆ-ը պե՞տք է արդյոք դուրս գա Իրանի միջուկային ծրագրին առնչվող գործարքից, սակայն դեռևս ոչ ոքի չի հայտնել այդ մասին։
Նյու Յորքում ձերբակալվել են ամերիկացի երեք կոնգրեսականներ
21 Սեպտեմբերի 2017 - 08:39
Երեքշաբթի Նյու Յորքի Trump Tower երկնաքերի մոտ անցկացված ցույցի ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է Ներկայացուցիչների պալատի երեք անդամի և քաղաքային խորհրդի նախագահին։ Ավելի ուշ նրանց ազատ են արձակել։

Մեքսիկայում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
21 Սեպտեմբերի 2017 - 08:30
Մեքսիկայում ՀՀ դեսպանության նախնական տվյալներով՝ Մեքսիկայում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան:

Իսպանիայում Կատալոնիայի անկախության հանրաքվեի համար նախատեսված 10 մլն քվեաթերթիկ է առգրավվել
20 Սեպտեմբերի 2017 - 19:10
Իսպանիայի քաղաքացիական գվարդիան չորեքշաբթի մոտ 10 մլն քվեաթերթիկ է առգրավել, որոնք նախատեսված էին Կատալոնիայի անկախության հանրաքվեի համար։ Այս մասին հայտնում է El Periodico–ն։

Արտասահմանյան ընկերությունները լքում են Ադրբեջանը
20 Սեպտեմբերի 2017 - 18:04
Արտասահմանյան 6 ընկերություններ հայտարարել են Ադրբեջանում մասնաճյուղերի եւ դուստր ընկերությունների լուծարման մասին: Դրանք բոլորը հիմնադրվել են 2013-2016 թվականներին, նշված է Հարկային նախարարության հաղորդագրության մեջ, փոխանցում է contact.az-ը:
Թուրքիայում ոստիկանական ուղղաթիռի վթարից զոհվել է 1 մարդ
20 Սեպտեմբերի 2017 - 17:34
Թուրքիայի Նիղդեի նահանգում ոստիկանական ուղղաթիռի վթարից զոհվել է 1 մարդ, վիրավորվել եւս մեկը, հայտնում է NTV–ն։

1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 2715
 
Լրահոս`