Facebook   Twitter
 
Քաղաքակրթության հիվանդություն՝ ողնաշարի ճողվածք

Քաղաքակրթության հիվանդություն՝ ողնաշարի ճողվածք

12 Հոկտեմբերի 2017 - 21:56
Ըստ հետազոտությունների ողնաշարի ճողվածքի ներկայիս տարածվածության «մեղավորը» քաղաքակրթությունն է:
Մարդիկ սկսել են քիչ շարժվել, շատ ուտել, քայլելը մոռացել են և ավտոմեքենաներից դուրս չեն գալիս, այս ամենին գումարվում է նաև մարմնամարզությամբ չզբաղվելը, ինչպես նաև՝ ամենուրեք մեզ շրջապատող սթրեսները, որոնք առաջացնում են մկանային կծկումներ:

Ըստ բժշկի դիմելու հաճախականության, մեջքի ցավերը գրավում են երկրորդ տեղը՝ մրսածությունից ու ՍՇՀ-ից հետո (սուր շնչառական հիվանդություններ):

Խնդրի մասին մանրամասներ իմանալու նպատակով HayNews.am-ը զրուցել է «ԴԻԱՄԵԴ» ԲԿ կինեզոլոգ-մանուալիստ Գևորգ Բաղդասարյանի հետ:

«Մինչ հասկանալը թե ինչ է իրենից ներկայացնում միջողնային սկավառակի ճողվածքը, պետք է պատկերացում կազմենք ողնաշարի կառուցվածքի մասին: Ողնաշարը կազմված է 33-34 ողերից: Ողնաշարի միջով է անցնում ողնուղեղը և նրանից է դուրս գալիս ողերի արանքով նյարդարմատները: Ողերի արանքում է գտնվում միջողնային սկավառակը: Միջողնային սկավառակը բաղկացած է աճառային սկավառակից (ֆիբրոզ օղակ) և դոնդողանման միջուկից (պուլպոզ միջուկից) և ինչ-ինչ պատճառներով վնասվում է միջողնային սկավառակը և նրա միջից դուրս է գալիս դոնդողանման միջուկը՝ դա միջողնային սկավառակի ճողվածքն է»,-մանրմասնեց մասնագետը:

Բժշկի խոսքով՝ առաջացման պատճառներրց ամենատարածվածը քիչ շարժունակությունն է (հիպոդինամիա), որի հետևանքով առաջանում է միջողնային սկավառակի և ողերի դեֆորմացիա (օստեոխոնդրոզ) ինչի հետևանքով կորում է միջողային սկավառակի ճկունությունը և առաջանում է ճողվածք:

«Խնդրի առաջացման այլ պատճառներից են՝ ծանր ֆիզիկական աշխատանքը, որոշակի պրոֆեսիոնալ սպորտաձևերը, նյութափոխականության խանգարումները, ոչ ճիշտ շարժվելու էրգոնոմիկան»,-ընդգծեց Գևորգ Բաղդասարյանը:

Անրադառնալով ախտանիշներին, կինեզոլոգ-մանուալիստն ասաց. «Հիվանդը գանգատվում է ոտքին ճառագայթող ցավերից, թմրածությունից, սառչելու կամ այրելու զգացողությունից, մկանային արտրոֆիայից, վերջույթների թուլությունիվ և այլն»:

Բուժման տեսակներն, ըստ մասնագետի, բազմազան են՝ դեղորայքային, վիրահատական, լազերային, լաբարասկոպիկ, բաց վիրահատություն, ֆիզիոթերապևտիկ (տրակցիոն, ուլտրաձայնային և այլ ֆիզիոթերապևտիկ միջամտություններ), հարկ է նշել նաև որ մեր երկրում արդեն խնդիրը բուժվում է նաև ոչ վիրահատական մեթոդով:

Տաթև Առաքելյան
 
Նմանատիպ նորություններ
Քաղաքացին ապամոնտաժել է ձկնաբուծարանը սնուցող մետաղական խողովակները. հարուցվել է քրեական գործ
18 Սեպտեմբերի 2018 - 21:28
Սեպտեմբերի 4-ին մի քաղաքացի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հաղորդում է տվել, որ 2013-2014 թվականներին Հենրիկ Աբրահամյանը ապամոնտաժել և տարել է Մարմարաշեն գյուղի իրեն ու իր ընտանիքին պատկանող ձկնաբուծարանը սնուցող, մոտ 1.5 կմ երկարությամբ երկշարքանի մետաղյա խողովակները, ինչի հետևանքով իր ընտանիքին պատճառվել է խոշոր չափերի՝ մոտ 75.000.000 դրամի վնաս, քանի որ ջրամատակարարման բացակայության պայմաններում ձկնաբուծարանը մինչ օրս մատնված է հարկադիր պարապուրդի:
ՕԵԿ-ը նախընտրական հանրահավաք անցկացրեց Զեյթունում
18 Սեպտեմբերի 2018 - 21:18
«Օրինաց Երկիր» կուսակցությունը Մհեր Շահգելդյանի գլխավորությամբ սեպտեմբերի 18-ին քայլերթ անցկացրեց Զեյթուն վարչական շրջանում:
Կենդանակերպի նշանների երկու կողմերը
18 Սեպտեմբերի 2018 - 21:15
Խոյ
Խոյերն անսահման էներգիա եւ կենսուրախություն ունեն:
Հմայիչ Սոֆի Մխեյանի ոճային լուքը
18 Սեպտեմբերի 2018 - 21:10
Երգչուհի Սոֆի Մխեյանը բավականին ակտիվ է միկրոբլոգի իր էջում: Տարբեր ոճերում հանդես եկող երգչուհին հաճախ է հմայիչ, ընկերների հետ լուսանկարներ հրապարակում, ներկայացնում իր հագեցած առօրյան ու հրապուրիչ լուսանկարները:
Ըմբշամարտիկ Մ.Ամոյանը հաղթեց մրցակցին և դուրս եկավ ԱԱ եզրափակիչ
18 Սեպտեմբերի 2018 - 21:02
Սլովակիայի Տրնավա քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդների աշխարհի առաջնության շրջանակում մինչև 67 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Մալխաս Ամոյանը դուրս է եկել եզրափակիչ:
Վրաերթի են ենթարկել 5-ամյա խուլ-համր երեխային. Վարորդն ինքնակամ ներկայացել է
18 Սեպտեմբերի 2018 - 20:56
Սեպտեմբերի 17-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի կին եւ հայտնել, որ Երեւանի «Խուլ-համրերի» դպրոցի մոտ՝ հետիոտնային անցումի վրա, վրաերթի են ենթարկել իր 5-ամյա խուլ-համր երեխային:
Դադարեցնե՛լ վարկաբեկիչ նյութերի տարածումը. Արտակ Զեյնալյանը կոչով դիմեց համակիրներին
18 Սեպտեմբերի 2018 - 20:26
Երեւանի ավագանու ընտրություններում «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն իր համակիրներին կոչ է անում հակաքարոզչություն չիրականացնել մրցակից ուժերի նկատմամբ։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13302
 
Լրահոս`