Facebook   Twitter
 
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Գլենդելի քաղաքապետ Վարդան Կարապետյանի հետ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Գլենդելի քաղաքապետ Վարդան Կարապետյանի հետ

12 Հոկտեմբերի 2017 - 19:32
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է «Էրեբունի-Երևան 2799» տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի Գլենդել քաղաքի քաղաքապետ Վարդան Կարապետյանի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով և շնորհակալություն հայտնելով Վարդան Կարապետյանին հրավերն ընդունելու համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ նա իր հերթին կնպաստի հայաշատ Գլենդելի հետ գործնական կապերի ամրապնդմանն ու խորացմանը:

«Վստահ եմ, Երևանը և Գլենդելը համագործակցության լայն հնարավորություններ և հեռանկար ունեն ինչպես քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում, այնպես էլ կառավարման հարցում: Վերջին տարիներին հստակ քաղաքականություն է տարվում նաև ներդրումային դաշտի ակտիվացման ու զբոսաշրջության զարգացման ուղղությամբ: Գործարար միջավայրի բարելավման և ներդրումների ներգրավման հետ կապված այսօր մայրաքաղաքում լուրջ քայլեր են ձեռնարկվում, և մենք կարևորում ենք կոնկրետ ծրագրերի ու նախագծերի իրականացումը։ Մենք բաց և պատրաստակամ ենք համագործակցության համար և, հաշվի առնելով Գլենդելում հայ համայնքի ունեցած մեծ դերակատարումը, վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք ակտիվացել երկու քաղաքների միջև հարաբերությունները՝ իրականացելով երկուստեք փոխշահավետ ծրագրեր», - նշել է Տարոն Մարգարյանը։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու Երևանի ծննդյան օրը միասին տոնելու հրավերի համար՝ Գլենդելի քաղաքապետ Վարդան Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ առաջիկայում Երևանի և Գլենդելի միջև հարաբերություններն ավելի սերտ ու գործնական կդառնան:

«Ինձ համար մշտապես շատ հաճելի է, պարոն քաղաքապետ, գտնվել Երևանում, և ես համոզված եմ, որ երկու քաղաքները համատեղ ծրագրերի իրականացման հարցում մեծ ներուժ ունեն: Ի դեպ, շատերը Գլենդելն անվանում են սփյուռքահայերի մայրաքաղաք, հաշվի առնելով, որ Երևանից հետո ամենաշատ հայերով բնակեցված քաղաքը հենց Գլենդելն է: Եվ համոզված եղեք, որ Գլենդելի հայ համայնքի համար իսկապես անչափ կարևոր է հայրենիքի հետ կապերի ամրապնդումն ու ընդլայնումը, ինչին մենք անպայման կհասնենք», - նշել է Վարդան Կարապետյանը:

Առիթն օգտագործելով՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը Վարդան Կարապետյանին և պատվիրակության անդամներին սիրով հրավիրել է հաջորդ տարի կրկին այցելել Երևան ու դառնալ 2800-ամյա Երևանի հոբելյանական տարեդարձի տոնական միջոցառումների մասնակիցը:

Հանդիպման ավարտին Երևանի Կենտրոն վարչական շրջանի և Գլենդել քաղաքի միջև ստորագրվել է համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Սիրուշոն ներկայացրել է, թե ինչից է ոգեշնչվել «Հուհ-հահ» տեսահոլովակը նկարահանելիս (Լուսանկարներ)
18 Հոկտեմբերի 2017 - 16:46
Սիրուշոն վերջերս ներկայացրեց «Հուհ-հահ» երգի տեսահոլովակը:
Դերասանուհի եւ «Միսս Արմենիա 2017»-ի տիտղոսակիր Արմինե Մանուկյանն իր գեղեցիկ կազմվածքի մասին
18 Հոկտեմբերի 2017 - 16:42
NEWS.am STYLE-ի «Հմայքի գաղտնիքներ» խորագրի այսօրվա հերոսուհին «Կայարան» հեռուստասերիալի դերասանուհի, բալետի պարուհի եւ «Չորրորդ Վիցե Միսս Արմենիա» տիտղոսակիր Արմինե Մանուկյանն է:
145 կգ կշռող կինը նստել է զարմուհու վրա և խեղդել նրան
18 Հոկտեմբերի 2017 - 16:35
Ամերիկուհուն մեղադրել են սպանության մեջ‚ քանի որ նա նստել է իր զարմուհու վրա: Այս մասին գրում է The Washington Post-ը:
Այրվել են հավաբունն ու զուգարանը
18 Հոկտեմբերի 2017 - 16:31
Հոկտեմբերի 17-ին, ժամը 18:36-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի 6-րդ և 7-րդ փողոցների մոտակայքում այրվում են տնակ և խոտածածկ տարածք:
Վարչապետը ծանոթացել է «Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման աշխատանքների ընթացքին
18 Հոկտեմբերի 2017 - 16:29
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է «Դվին» հյուրանոցային համալիրի շինհրապարակ: Նշենք, որ ՀՀ կառավարությունը 2016 թ. մայիսի 5-ին կայացած նիստում հավանություն էր տվել «Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման ներդրումային ծրագրին:
Երևանում հայտնաբերվել է 87 հանցավոր խումբ
18 Հոկտեմբերի 2017 - 16:24
ՀՀ ոստիկանության Եր7ան քաղաքի վարչությունը հոկտեմբերի 17-ին ամփոփել է 2017թ. անցած 9 ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները։
«Լևոն Հայրապետյանի անունը ոսկե տառերով է գրվել բոլորիս սրտերում». Արցախի պետնախարար
18 Հոկտեմբերի 2017 - 16:22
Մեծ բարերար Լևոն Հայրապետյանի մահը մեծ կորուստ է համայն հայության համար: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը:
Հայկական տոլման աշխարհի ամենահամեղն է. Գարիկ Մարտիրոսյանի կինը տոլմա է պատրաստել
18 Հոկտեմբերի 2017 - 16:22
Գարիկ Մարտիրոսյանի կինը` Ժաննա Լևինան, ինստագրամյան իր էջի Story բաժնում ներկայացրել է իր պատրաստած թփով տոլման` նշելով, որ հայկական տոլման աշխարհի ամենահամեղ տոլման է:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 8285
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
Լևոն Հայրապաետյանը՝ Արցախում (Տեսանյութ)
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական