Facebook   Twitter
 
Աշխարհի ամենավտանգավոր քաղաքները՝ The Economist-ի վարկանիշում

Աշխարհի ամենավտանգավոր քաղաքները՝ The Economist-ի վարկանիշում

12 Հոկտեմբերի 2017 - 21:22
Բրիտանական The Economist շաբաթաթերթը հրապարակել է աշխարհի ամենավտանգավոր քաղաքների վարկանիշը, որը գլխավորել է Պակիստանի Կարաչի քաղաքը:
Բնակավայրը հավաքել է 100 միավորից 38.77-ը: Նշվում է, որ վարկանիշը կազմելու ընթացքում հաշվի են առնվել այնպիսի չափանիշներ, ինչպիսիք են անձնական անվտանգությունը, թվային անվտանգությունը, առողջության անվտանգությունը և ենթակառուցվածքի անվտանգությունը: Վարկանիշի երկրորդ տեղը զբաղեցրել է Յանգոնը (Մյանմա, 46.47 միավոր), երրորդը՝ Բանգլադեշի մայրաքաղաք Դաքան: Ցանկի տասնյակում ներառվել են նաև Ջակարտան (Ինդոնեզիա), Հոշիմինը (Վիետնամ), Մանիլան (Ֆիլիպիններ), Կարակասը (Վենեսուելա), Կիտոն (Էկվադոր), Թեհրանը (Իրան) և Կահիրեն (Եգիպտոս):
 
Նմանատիպ նորություններ
Բարեկենդանի տոնի ժամանակ Դաղստանյան Կիզլյար քաղաքում հրաձգության հետևանքով հայուհի է զոհվել (Տեսանյութ)
19 Փետրվարի 2018 - 09:53
Ռուսաստանի հարավային Կիզլյար քաղաքում (Դաղստան) կիրակի՝ Բարեկենդանի տոնակատարության ժամանակ, տեղի է ունեցել մասնակիցների դեմ ուղղված զանգվածային հրաձգություն։ Զոհերի թվում կա հայուհի՝ Նադեժդա Թերլիյանը։ Այս մասին է վկայում զոհերի հրապարակված ցուցակը։ Ընդհանուր առմամբ զոհվել է 5, վիրավորվել՝ 5 մարդ, որից 2-ը՝ իրավապահներ։
Կովը, փրկվելով սպանդանոցից, լողալով անցել է լիճը
19 Փետրվարի 2018 - 09:48
Վերջերս հետաքրքիր դեպք է տեղի ունեցել Լեհաստանում, որտեղ ֆերմերը փորձել է կովին հանձնել սպանդանոց, վերջինս փախել է և անցել լիճը՝ հույս ունենալով փրկվել։ Ջրամբարի մոտ, անուամենայնիվ, ֆերմերն ու նրա օգնականը կարողացել են հասնել կովի ետևից։
Իսլանդիան պատրաստվում է արգելել թլպատումը
19 Փետրվարի 2018 - 09:41
Իսլանդիան կարող է դառնալ առաջին եվրոպական երկիրը, որն օրենսդրորեն կարգելի տղամարդկանց թլպատումը։ Ռեյկյավիկում համապատասխան օրինագիծը ներկայացվել է խորհրդարանին։
Լիպեցկում տղամարդը սպանել է իր կնոջն ու դստերը
19 Փետրվարի 2018 - 09:08
Քննիչները պարզում են Լիպեցկի շրջանի Չերյոմուշկի գյուղում դեռահաս աղջկա եւ նրա մոր սպանության հանգամանքները: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Սաուդյան Արաբիայում կանայք այսուհետ կարող են բիզնես սկսել՝ առանց տղամարդկանց համաձայնության
18 Փետրվարի 2018 - 22:19
Սաուդյան Արաբիայում կանանց թույլատրվել է առանց իրենց տղամարդ խնամակալների թույլտվության սեփական բիզնեսը սկսել: Այս մասին հայտարարել են թագավորության առեւտրի եւ ներդրումների նախարարությունում, փոխանցում է «ՌԲԿ»-ն՝ վկայակոչելով Arab News-ը:
Պոռնոդերասանուհին հրաժարվել է իր աշխատանքից՝ պաշտպանելով կանանց իրավունքները
18 Փետրվարի 2018 - 21:37
22-ամյա Բելլ Նոքսը, ում իրական անունը Միրիամ Ուիքս է, աշխատել է պոռնկության ոլորտում 4 տարի: Նա չի թաքցնում իր պատմությունը, բայց ասում է, որ հիմա ամեն ինչ անցյալում է: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Եթե ՌԴ-ի նպատակը քաոսի տարածումն էր ԱՄՆ-ում, ապա այն հասել է իր նպատակին
18 Փետրվարի 2018 - 20:46
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ եթե Ռուսաստանի նպատակն ամերիկյան հասարակության մեջ դիսոնանսի եւ քաոսի տարածումն էր, ապա հետաքննությունների եւ ԱՄՆ Կոնգրեսում ծավալված բազմաթիվ լսումների շնորհիվ ՌԴ-ն հասել է իր նպատակին: Նման կարծիք ԱՄՆ նախագահը հայտնել է կիրակի օրը թվիթերյան իր էջին, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
Ստամբուլահայ համայնքը դատարանի միջոցով պետությունից հետ է ստացել պատմական «Սանասարյան հան»-ի շենքը
18 Փետրվարի 2018 - 19:43
Ստամբուլի վճռաբեկ դատարանը որոշել է Սիրքեջի շրջանում գտնվող «Սանասարյան հան» կոչվող հայտնի կառույցը վերադարձնել հայ համայնքին: Այս մասին հաղորդել է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ժամանակը»:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 3309
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
Իսլանդիան պատրաստվում է արգելել թլպատումը
Միջազգային, Հասարակություն
 
Օրվա խորհուրդը
Հասարակություն