Facebook   Twitter
 
Մոսկովիսին առաջարկում է հարկային օազիսների դեմ պատժամիջոցները խստացնել

Մոսկովիսին առաջարկում է հարկային օազիսների դեմ պատժամիջոցները խստացնել

14 Նոյեմբերի 2017 - 20:50
ԵՄ տնտեսական հարցերով հանձնակատար Պիեր Մոսկովիսին առաջարկում է խիստ պատժամիջոցներ կիրառել այն երկրների դեմ, որոնք հրաժարվում են համագործակցել Եվրամիության ֆինանսական մարմինների հետ:
Այս մասին երեքշաբթի՝ նոյեմբերի 14-ին վերջերս հրապարակված «դրախտային դոսյեներ» անվանումով հետաքննությունների ֆոնին հայտարարել է Մոսկովիսին: Դրանցում ներկայացված էին քաղաքկան գործիչների, համաշխարհային հայտնի աստղերի եւ ընկերությունների կողմից հարկերից խուսափելու ուղիները:

«Ոչ մեկի համար գաղտնիք չէ՝ հենց գրպանին հարվածենք, ամեն ինչ միանգամից շարժման մեջ կընկնի», - Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նիստին ասել է նա, հաղորդում է DW-ն:

ԵՄ երկրներին նա կոչ է արել չհապաղել:

ԵՄ ֆինանսների նախարարները դեկտեմբերի 5-ի նիստի ժամանակ պետք է հրապարակեն հարկային օազիսների սեւ ցուցակը`երկրների եւ տարածքների, որոնք հրաժարվում են միջազգային մակարդակով համագործակցել հարկերից խուսափելու դեմ պայքարում, ասում է Պիեր Մոսկովիսին: Այս ցանկը, նրա կարծիքով, պետք է լինի «վստահելի» եւ պատժամիջոցների կիրառում նախատեսի:

Հարկավոր է վերջ դնել «գաղտնիքի մշակույթին (բանկային-խմբ.)» եւ հարկային վճարների թափանցիկություն ապահովել, ասել է նա:

Հարկային օազիսները, նրա խոսքով, «վամպիրների նման են՝ նրանց համար լույսից ավելի վտանգավոր ոչինչ չկա»:

HayNews.am

 
Նմանատիպ նորություններ
Նախագահական ընտրությունների նախապատրաստությունը Ադրբեջանում սկսվել է
20 Հունվարի 2018 - 12:31
Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն անցել է երկրում 2018 թվականի հոկտեմբերին նախատեսված նախագահական ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին, հայտնում է «Թրենդ» գործակալությունը:
Հանրահայտ Կառլով կամուրջը գտնվում է վատ վիճակում
20 Հունվարի 2018 - 12:26
Պրահայի տարածքում Վլտավա գետի վրա գտնվող կամուրջների մեծ մասը, ներառյալ՝ հանրահայտ Կառլով կամուրջը, գտնվում են վատ վիճակում։ Այդ մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, վկայում են Հաղորդակցությունների տեխնիկական վարչության տվյալները, որոնք փոխանցվել են քաղաքային խորհրդին։
Բաքվում է հրատարակվել է գիրք Ղարաբաղի մասին
20 Հունվարի 2018 - 11:52
Ինչպես հաղորդում է «Թրենդ»-ը, Բաքվում կայացել է «Ղարաբաղ-ժամանակի քրոնիկոն» գրքի շնորհանդեսը, որը նվիրված է ղարաբաղյան հակամարտության 28-ամյակին:
Բաքվում բազմաբնակարան շենք է այրվում
20 Հունվարի 2018 - 11:02
Բաքվի կենտրոնում այրվում է 4 հարկանի բնակելի շենք։
Իտալական ոստիկանությունը ֆեյքերի դեմ կպայքարի
20 Հունվարի 2018 - 10:40
Մարտի 4-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախօրեին Իտալիայի ոստիկանությունը կներկայացնի մի ծառայություն, որտեղ ֆեյքերով անհանգստացած քաղաքացիները կարող են ստուգել տեղեկության իսկությունը, հաղորդում է DW-ն:
Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը 2017-ին նոր ռեկորդ է սահմանել
20 Հունվարի 2018 - 10:02
2017-ին Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է հերթական ռեկորդի ու թարմացրել պատմական առավելագույնը, որը գրանցվել էր երկու տարի առաջ։
Սաակաշվիլին լողացել է Դնեպր գետում
20 Հունվարի 2018 - 09:18
Օդեսայի մարզի նախկին նահանգապետ եւ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին Աստծո Մկրտությանը լողացել է Դնեպր գետում:
Կաթոլիկ եկեղեցին սկսել է պլաստիկ քարտերով նվիրատվություններ հավաքել
20 Հունվարի 2018 - 09:14
Փարիզի Սուրբ Ֆրանցիսկոս կաթոլիկ եկեղեցում հնարավոր է առանց կոնտակտի վճարումով նվիրատվություն կատարել. այդ նպատակով սարքը տեղադրված է հյուսած զամբյուղում: Առաջ նման զամբյուղներում կանխիկ գումարներ էին դրվում: Այս մասին հաղորդում է Le Parisien-ը:
Ինչ հանդիպումներ կարելի է դիտել ֆուտբոլային weekend-ին
20 Հունվարի 2018 - 00:20
Առաջիկա ֆուտբոլային weekend-ը հագեցած է հրաշալի հանդիպումներով:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 3140
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Էս ու՞ր ես սենց շտապում
Հասարակություն
 
 
 
 
 
 
 
Բաքվում բազմաբնակարան շենք է այրվում
Միջազգային, Հասարակություն