Facebook   Twitter
 
Թողել է լոգարանի զուգարանագոգի մեջ եւ հեռացել. Հրազդանում մայրը մեղադրվում է նորածնին դաժանաբար սպանելու մեջ

Թողել է լոգարանի զուգարանագոգի մեջ եւ հեռացել. Հրազդանում մայրը մեղադրվում է նորածնին դաժանաբար սպանելու մեջ

14 Նոյեմբերի 2017 - 21:35
Հրազդանում նորածին երեխային սպանելու գործով մեղադրանք է առաջադրվել նրա մորը:

Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ մայիսի 15-ին Հրազդանի Շահումյան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող կանաչապատ հատվածում՝ խոտերի վրա թղթե արկղի մեջ հայտնաբերվել է արական սեռի նորածին երեխայի դիակ՝ պոլիէթիլենային պարկով փաթաթված:

Նախնական քննությամբ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ նորածինը մահացել է շնչահեղձության հետեւանքով, պարզվել մոր ինքնությունը։ Այսպես՝ ըստ քննության տվյալների՝ 40-ամյա կինը մայիսի 11-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, իր բնակարանի լոգարանում, առանց բժշկական միջամտության եւ որեւէ մեկի օգնության, ծննդաբերել է արական սեռի երեխա: Այնուհետեւ նորածնին մեկ ժամից ավել թողել է լոգարանի զուգարանագոգի մեջ, որի հետեւանքով մեխանիկական շնչահեղձության՝ շնչառական ուղիները օտար մարմիններով՝ հեղուկով, այդ թվում եւ պտղաջրերով փակվելու հետեւանքով վերջինս մահացել է: Մի քանի օր անց նորածնի դին՝ պոլիէթիլենային տոպրակի մեջ դրված, տեղափոխվել է Հրազդան քաղաքի Շահումյան փողոցին հարող անտառապատ տարածք, որտեղ էլ դին հայտնաբերվել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 40-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածի հատկանիշներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան:
 
Նմանատիպ նորություններ
Ըստ դիետոլոգների՝ այս սննդակարգով կարող ես նիհարել 1 կգ՝ 1 օրում (Տեսանյութ)
19 Նոյեմբերի 2017 - 23:51
Ներկայացվող դիետան կօգնի ձեզ մեկ օրում մեկ ավելորդ կիլոգրամ կորցնել.
Ինչ է նշանակում Ճակո և ո՞վ էր այդ «գողական» հեղինակությունը՝ Ռազմիկ Ամոյան (Տեսանյութ)
19 Նոյեմբերի 2017 - 23:49
Սովետական միության փլուզումից հետո, երբ նախկին Խորհրդային հանրապետություններում անօրինականությունն առավել տարածված էր, գործում էին «գողական» աշխարհի կանոնները:
Շոկոլադե պուդինգի պատրաստման բաղադրատոմսը (Տեսանյութ)
19 Նոյեմբերի 2017 - 23:46
Բաղադրամասեր՝ 500 մլ կաթ, 2 ձվի դեղնուց, 4 ճաշի գդալ շաքարավազ, 3 ճաշի գդալ փոշի կակաո, 2 ճաշի գդալ օսլա, 2 ճաշի գդալ կարագ:
Ինչի մասին կարող են վկայել կրծքերի չափերի ու ձևի փոփոխությունները (Տեսանյութ)
19 Նոյեմբերի 2017 - 23:42
Ինչի մասին կարող են վկայել կրծքերի չափերի ու ձևի փոփոխությունները, խորհուրդներ որ պետք է իմանալ:
Ազդրի բնածին հոդախախտ. խնդիր որ 5-7 անգամ ավելի հաճախ է հանդիպում աղջիկների մոտ
19 Նոյեմբերի 2017 - 23:36
Հենաշարժական ապարատի ամենահաճախ հանդիպող բնածին ձևախախտումը ազդրի բնածին հոդախախտն է: Խնդիրն աղջիկների մոտ 5-7 անգամ ավելի հաճախ է հանդիպում, քան տղաների, և բացատրվում է աղջիկների կոնքի կառուցվածքի առանձնահատկություններով։
Ջիգարխանյանի կրիմինալ-ընտանեկան դրաման նոր թափ է ստանում (տեսանյութ)
19 Նոյեմբերի 2017 - 23:09
Դերասան Արմեն Ջիգարխանյանի ամուսնալուծության սյուժեն խճճվում է, և հարցերը շատանում են: Սակայն պատասխանների փոխարեն միայն նոր մեղադրանքներ են հնչում: Ո՞վ և ինչպե՞ս է վարպետին կասկածելի դրամայի մեջ ներքաշել: Մանրամասները՝ Vesti.ru-ի ռեպորտաժում:
Ինքնասպանության փորձ Արարատում. 19-ամյա աղջիկը ցած է նետվել կամրջից. shamshyan.com
19 Նոյեմբերի 2017 - 23:06
«Արարատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին այսօր՝ ժամը 16:00-ի սահմաններում հայտնել են, որ «ձախ սրունքի ստորին 3-րդ-ի զույգ ոսկրերի բազմաբեկոր 1-ին, 2-րդ ոսկրերի ողերի կոմպրեսիոն կոտրվածք հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի աղջիկ:

Լուսանկար. Դերասանուհի Թամարա Գևորգյանը համբուրում է Անդոյի «քաչալ» գլուխը
19 Նոյեմբերի 2017 - 20:53
Դերասնուհի Թամարա Գևորգյանը ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև:
«Գայլի երախն» և «նապաստակի շրթունք». առաջացման պատճառներն ու բուժման տարբերակները
19 Նոյեմբերի 2017 - 20:53
Քիմքի կամ վերին շրթունքի բնածին ճեղքվածքները կամ, ժողովրդական լեզվով ասած, «գայլի երախն» ու «նապաստակի շրթունքը» դեռ միջնադարում հայտնի պաթոլոգիաներ էին։ Ավելին՝ նման արատ ունեցող մարդկանցից փախչում էին, նրանց նույնիսկ համարում էին կենդանիներ։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 8560
 
Լրահոս`