Facebook   Twitter
 
ՀՀ ԿԳՆ-ն կմասնակցի Ազգային ուսանող-փորձագետների անկախ մարմնի ձևավորմանը

ՀՀ ԿԳՆ-ն կմասնակցի Ազգային ուսանող-փորձագետների անկախ մարմնի ձևավորմանը

14 Նոյեմբերի 2017 - 22:32
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նոյեմբերի 14-ին մասնակցել է «ESPAQ Տեմպուս» ծրագրի ամփոփիչ համաժողովին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։
Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Ողջունելով միջոցառման մասնակիցներին` նախարարը նշել է, որ Տեմպուս, իսկ ներկայումս Էրազմուս ծրագրերը շատ կարևոր են կրթության ոլորտի համար, հետևաբար պետք է արժևորել ձեռքբերված արդյունքները:

«Վերոնշյալ ծրագրերի լավագույն փորձին ծանոթանալը, ուսանողների և դասախոսների շարժունությունը մեզ համար ինքնանպատակ չեն, դրանք միտված են երկու ուղղությամբ որակական փոփոխության ենթարկել ՀՀ կրթական ոլորտը` արտաքին և ներքին: Արտաքին ուղղվածությունը ենթադրում է, որ ոլորտն ամբողջությամբ պետք է ներառվի քաղաքակրթական այն գործընթացներում, որոնք այսօր ընթանում են ԵՄ և շրջակա հարևանության ծրագրերում, իսկ ներքինի արդյունքում անհրաժեշտ են որոշակի կառուցվածքային լուծումներ:

Իհարկե, այսօր ունենք բավականին հաջողություններ` շարժունություն, եռաստիճան բարձրագույն կրթական համակարգ, կրեդիտային համակարգ և այլն, սակայն առկա է նաև մեծ մարտահրավեր՝ ձևը լցնել բովանդակությամբ, որը ենթադրում է բավականին հետևողական աշխատանք: Մեր խնդիրն է` շարժունության կառուցվածքային փոփոխության տարածում երկրի ներսում:

Դրա համար բուհերը նախ պետք է բացեն իրենց դռները, համագործակցության նոր մթնոլորտ ձևավորեն, որի արդյունքում ուսանողը կրեդիտիներ հավաքելու ժամանակահատվածում հնարավորություն ունենա ազատ պտտվել մեկից ավելի ուսհաստատություններում և տարբեր ոլորտներում ձևավորել իր գիտելիքների պաշարը:

Սա նշանակում է, որ պետք է իսկապես ՀՀ-ում ձևավորենք անհրաժեշտ եռանկյունի՝ ուսհաստատություն, գիտական հաստատություն և բիզնես ներկայություն, որտեղ ուսանողի համար պետք է ապահովել որակյալ շրջապտույտ: Իսկ սա ենթադրում է բարձրագույն կրթության ոլորտի ամբողջ տրամաբանության փոփոխություն: «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագիծն իր մեջ ունի հեղափոխական և լուրջ որակական փոփոխությունների պոտենցիալ:

Սույն նախագծով նախատեսվում է ավանդական կրթական համակարգը փոխարինել շարժունության վրա հիմնված կրեդիտների ավելացման և ձևավորման համակարգով»,- նշել է Լևոն Մկրտչյանը` Ուսանողների ազգային ասոցիացիային և առհասարակ ուսանողներին կոչ անելով ծանոթանալ օրենքի նախագծին և իրենց առաջարկություններն ու դիտողությունները հայտնել:

«Օրենքի նախագիծը բաց է բոլոր առաջարկությունների համար: Ներկայումս ձևավորում ենք հարթակ, որը հնարավորություն կտա հետագայում կատարել լուրջ կառուցվածքային փոփոխություններ»,- նշել է նախարարը` ընդգծելով, որ նմանատիպ ծրագրերի հետևանքով ձևավորվել է հանրույթ, որը տիրապետում է եվրոպական առաջավոր կրթական արժեքներին:

Համաժողովի ընթացքում ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը և Եվրոպական Ուսանողական Միության փոխնախագահ Ադամ Գայեկը: ESPAQ ծրագրի ձեռքբերումները և արդյունքները ներկայացրել են Մաչերատայի համալսարանի ներկայացուցիչները:

Այնուհետև ՀՀ կրթության և գիտության նախարարության և «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների մասնակցության ընդլայնումը որակի ապահովմանը» ծրագրի կոնսորցիումի անդամների միջև կնքվել է փոխհամաձայնության հուշագիր, համաձայն որի՝ կստեղծվի ՀՈՒԱԱ-ին կից գործող Ազգային ուսանող-փորձագետների անկախ մարմին:

Համագործակցության նպատակն է որակի ապահովման գործընթացներում ուսանողների դերի ակտիվացման մեխանիզմների մշակումը, ուսանողների կողմից որակի գնահատումը և ապահովումը, համագործակցության շարունակական զարգացումը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ինչ է նշանակում Ճակո և ո՞վ էր այդ «գողական» հեղինակությունը՝ Ռազմիկ Ամոյան (Տեսանյութ)
19 Նոյեմբերի 2017 - 23:49
Սովետական միության փլուզումից հետո, երբ նախկին Խորհրդային հանրապետություններում անօրինականությունն առավել տարածված էր, գործում էին «գողական» աշխարհի կանոնները:
Փարիզի հյուսիսում ոստիկանը սպանել է երեք մարդու
19 Նոյեմբերի 2017 - 12:20
Փարիզի հյուսիսում գտնվող Սարսել քաղաքում ոստիկանը կրակել է երեք մարդու վրա եւ վիրավորել եւս երեքի: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ- ը՝ վկայակոչելով France Info ռադիոկայանին:
Համացանցում ցուցադրվել է «թռչող ռադար»-ի առաջին թռիչքը (Տեսանյութ)
19 Նոյեմբերի 2017 - 12:14
Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ ցուցադրվել է «թռչող ռադար» Ա-100-ի առաջին թռիչքը: Տեսագրությունը հրապարակել է ռուսական Звезда հեռուստաալիքը:
Վանաձորում ՀՀԿ-ն և ՀՎԿ-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին
18 Նոյեմբերի 2017 - 22:27
Հայաստանի հանրապետական (ՀՀԿ) և «Հայկական վերածնունդ» (ՀՎԿ) կուսակցությունների Վանաձորի տարածքային կառույցներն այսօր համագործակցության հուշագիր են կնքել՝ «քաղաքի կառավարման համամասնորեն և համատեղ պատասխանատվությունը ստանձնելու մասին»։ Ըստ հուշագրի՝ «Հայկական վերածնունդ»-ը կստանա քաղաքապետի տեղակալի պաշտոնը։
ԿԸՀ-ը չի ընդունում նոր Սահմանադրությունը. Պարույր Հայրիկյանը հացադուլ կսկսի (տեսանյութ)
18 Նոյեմբերի 2017 - 22:21
Tert.am-ն «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի հետ զրուցել է Սահմանադրությունը փոփոխելու նպատակով ստորագրահավաքի և ԿԸՀ-ի դիմաց հացադուլ անելու մասին: Նրա խոսքով՝ հացադուլի նպատակը ԿԸՀ-ի հակասահմանադրական գործողությունների դեմ ընդվզելն է: ԿԸՀ-ն չի ընդունում նոր Սահմանադրությունը: Հայրիկյանը նշեց, որ իրենք այս պահին քաղաքական այլ ուժերի հետ քննարկումներ կանեն` հետագա գործողությունների հետ կապված:

ՀՀ 2018 թ-ի բյուջետային հայտերի նախագծով կկրճատվեն ոչ ուսուցչական անձնակազմի հաստիքներից. ԿԳՆ
18 Նոյեմբերի 2017 - 19:15
Հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման արդյունավետության բարձրացման շրջանակում թվով 13 դպրոց վերակազմակերպվել է. Tert.am-ի հարցմանը ի պատասխան, թե քանի քաղաքային և մարզային հանրակրթական դպրոց է օպտիմալացվել, նշել են Կրթության և Գիտության նախարարությունից՝ թվարկելով վերակազմավորած դպրոցների ցանկը:
Վանաձորի քաղաքապետը կշարունակի հակասահմանադրական դրույթով առաջնորդվել
18 Նոյեմբերի 2017 - 19:03
Վանաձորի ավագանու հերթական նիստը նոյեմբերի 23–ին է։ Սահմանադրական դատարանի որոշումից հետո հայտնի չէ՝ ինչ օրենքով են նիստը գումարելու։ Բանն այն է, որ մինչեւ այս պահը Մամիկոն Ասլանյանը նիստերը գումարելիս օգտվել է ՏԻՄ օրենքի այն դրույթով, որը օրեր առաջ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց։ Սա նշանակում է, որ մինչ այս պահը ավագանու ընդունած որոշումները հակասահմանադրական են։ Այս պարագայում ենթադրվում էր, որ ավագանին պետք է լուծարվի եւ նոր ընտրություն նշանակվի։ Սակայն քանի որ այս օրենքի ժամկետը լրանում է 2018–ի մարտի 30–ին, որոշել են, որ նոր օրենքում արդեն փոփոխություն կանեն եւ այն կհամապատասխանեցնեն Սահմանադրությանը։
Հայաստան կայցելի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը
18 Նոյեմբերի 2017 - 17:25
Նոյեմբերի 20-21-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան պաշտոնական այց կկատարի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 3507
 
Լրահոս`