Facebook   Twitter
 
Նախագահին զեկուցվել է ԶՈՒ արդիականացման յոթնամյա ծրագրի նախագիծը

Նախագահին զեկուցվել է ԶՈՒ արդիականացման յոթնամյա ծրագրի նախագիծը

12 Հունվարի 2018 - 21:50
Հանրապետության Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այսօր պաշտպանության նախարարության վարչական համալիրում կայացել է Զինված ուժերի արդիականացման յոթնամյա ծրագրի նախագծի քննարկումը։
Զեկուցվել են 2017 թվականի հոկտեմբերի 24-ին Հանրապետության Նախագահի կողմից տրված հանձնարարականի կատարման արդյունքում մշակված այդ ծրագրի նախագծի հիմնական ուղղություններն ու կարևորագույն սկզբունքները: Ընդգծվել է, որ, հաշվի առնելով առկա մարտահրավերները, 2018-2024թթ. ծրագիրը մշակելիս կանխատեսվել են իրավիճակի զարգացման հնարավոր տարբերակները, ուղենշվել են դրանց հակազդման ուղիները, ստեղծվել են անհրաժեշտ պայմանները՝ առկա ռեսուրսների ղեկավարումն առավելագույնս արդյունավետ իրականացնելու համար:

Նախագահին ներկայացվել է նաև, որ ս.թ. հունվարի 4-ին ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ մեկնարկած յոթնամյա ծրագրի նախագծի քննարկումները շարունակվել են օրենսդիր և գործադիր մարմինների, հասարակական հատվածի ներկայացուցիչների և փորձագետների ներգրավմամբ։

Հանրապետության Նախագահը կարևորել է ներկայացված ծրագրի նախագծի առարկայական քննարկումը՝ ընդգծելով, որ դրա արդյունքներից է կախված լինելու զինված ուժերի կառավարման արդյունավետությունը, պատրաստականության ու մարտունակության աստիճանի բարձրացումը, որը հնարավորություն կտա, ունենալով ժամանակակից զինված ուժեր, անձեռնմխելի պահել պետության սահմանները:

Սերժ Սարգսյանը նշել է, որ ստեղծման օրվանից ՀՀ զինված ուժերը մշտապես գտնվել են զարգացման գործընթացում, որն այժմ հասել է մի փուլի, երբ պետք է ունենալ ավելի երկարաժամկետ զարգացման ծրագիր, որը կվերաբերի ինչպես զինված ուժերի ամրապնդմանն ու կատարելագործմանը, այնպես էլ զինատեսակների արդիականացմանը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Պետք է գնան վարչապետ Սերժ Սարգսյանի մոտ՝ համոզելու նրան․ Վարդան Օսկանյան
22 Ապրիլի 2018 - 20:22
Արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը Ֆեյսբուքի իր էջում դատապարտել է պատգամավորների ձերբակալությունը, ապա երկրորդ գրառումն է արել․
Քաղաքացիական հագուստով անձինք բռնությամբ տարել են կուսակցության անդամ Տիգրան Ավինյանին
22 Ապրիլի 2018 - 19:26
Րոպեներ առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական շենքի մոտից քաղաքացիական հագուստով անձինք բռնությամբ տարել են կուսակցության անդամ Տիգրան Ավինյանին: Այս մասին «Հետք»–ին հայտնել է ՔՊ անդամ Հրաչ Հակոբյանը:
Տիգրան Ավինյանը բերման է ենթարկվել Էրեբունու բաժին
22 Ապրիլի 2018 - 19:21
Այսօր ոստիկանության Էրեբունու բաժին բերման է ենթարկվել նաև Երևանի ավագանու անդամ Տիգրան Ավինյանը։
Ի՞նչ էր նկատի ունեցել Սերժ Սարգսյանը՝ մարտի 1-ից դասեր չքաղելու մասին արտահայտությամբ. պարզաբանում է նրա խոսնակը
22 Ապրիլի 2018 - 19:19
Նորից փորձ է արվում հասարակությունը բաժանել սևերի և սպիտակների: Այս մասին News.am-ի հետ զրույցում նշել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի նորանշանակ մամուլի քարտուղար Հովհաննես Նիկողոսյանը:
Տղաների տրամադրությունը բարձր էր. Փաստաբանը Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին է հանդիպել (Տեսանյութ)
22 Ապրիլի 2018 - 19:15
Այսօր ձերբակալված ԱԺ պատգամավորներ Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը հրաժարվել են մասնակցել քննչական և դատավարական որեւէ գործողության, քանի որ դրանք իրենց բովանդակությամբ և տեսքով չունեն ոչ մի իրավական հիմք։
Արարատ Միրզոյանը փոխանցում է, որ իր տրամադրությունը բարձր է և ամեն ինչ կարգին է. Մանե Թանդիլյան
22 Ապրիլի 2018 - 19:12
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Լացիոն չնկատեց Սամպդորիային, Ինտերը նույնպես հաղթեց
22 Ապրիլի 2018 - 19:09
Իտալիայի Ա Սերիայում կայանում են 34-րդ տուրի հանդիպումները:
Համախմբվել և միմյանց հետ երկխոսել. իրանահայության կոչը
22 Ապրիլի 2018 - 19:06
Իրանահայ գաղութը, մասնավորապես թեհրանահայությունը խորը մտահոգությամբ հետեւում է հայաստանյան դեպքերին, ցույցերին, որոնք երկրի ներսում տեղի ունեցող դժգոհությունների արդյունք են:
Ձերբակալվել է ևս 24 անձ՝ անօրինական հավաքներին և զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով. ՀՔԾ
22 Ապրիլի 2018 - 19:01
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 2251-րդ հոդվածի 1-ին մասով քննվող` զանգվածային անկարգությունների և անօրինական հավաքների վերաբերյալ քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են 24 ցուցարարներ` օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու, անցկացնելու և դրանց մասնակցելու, ինչպես նաև զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն գործադրելու կասկածանքով:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 3938
 
Լրահոս`