![]() Հերմինե Նաղդալյանն ինքն է առաջարկել լքել ԵԽԽՎ պատվիրակության կազմը, նա ծանրաբեռնված է. Էդուարդ Շարմազանով12 Հունվարի 2018 - 21:53
Ազգային ժողովի խորհրդի նիստը որոշել է՝ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Հերմինե Նաղդալյանին փոխարինել ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանով:
Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ԱԺ խորհրդի անդամ Էդուարդ Շարմազանովը:
Նա նշեց, որ Հերմինե Նաղդալյանն ինքն է առաջարկել լքել ԵԽԽՎ պատվիրակության կազմը՝ ծանրաբեռնված աշխատանքի պատճառով: «Հերմինե Նաղդալյանը ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար է, ակտիվ աշխատանք է տանում այս վեհաժողովում: Տիկին Նաղդալյանը դիմել էր ԱԺ խորհրդին՝ դուրս գալու ԵԽԽՎ կազմից և մենք ընդունել ենք նրա առաջարկությունը: Թեև Հերմինե Նաղդալյանը ԱԺ խորհրդի կազմում չէ, մենք շնորհակալություն հայտնեցինք նրան ԵԽԽՎ-ում երկարամյա ակտիվ աշխատանք իրականացնելու համար»,- ասաց Էդուարդ Շարմազանովը: ԱԺ փոխնախագահը հավաստիացրեց, որ որոշումն ամենևին կապ չունի Հերմինե Նաղդալյանի շուրջ ծավալված աղմուկի մասին՝ կապված հեռախոսով 2 միլիոն դրամի խոսելու հետ: «Դա որևէ բանի հետ կապված չէ: Կապված է միայն տիկին Նաղդալյանի զբաղվածության հետ: Նա ԵԱՀԿ ԽՎ հայկական պատվիրակության ղեկավար է, դա շատ բարձր, պատասխանատու պաշտոն է և նա շատ զբաղված է, շատ լուրջ անելիքներ ունի»,- ասաց Շարմազանովը: Tert.am ![]() 22 Ապրիլի 2018 - 20:22
Արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը Ֆեյսբուքի իր էջում դատապարտել է պատգամավորների ձերբակալությունը, ապա երկրորդ գրառումն է արել․
![]() 22 Ապրիլի 2018 - 19:26
Րոպեներ առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական շենքի մոտից քաղաքացիական հագուստով անձինք բռնությամբ տարել են կուսակցության անդամ Տիգրան Ավինյանին: Այս մասին «Հետք»–ին հայտնել է ՔՊ անդամ Հրաչ Հակոբյանը:
![]() 22 Ապրիլի 2018 - 19:21
Այսօր ոստիկանության Էրեբունու բաժին բերման է ենթարկվել նաև Երևանի ավագանու անդամ Տիգրան Ավինյանը։
![]() 22 Ապրիլի 2018 - 19:19
Նորից փորձ է արվում հասարակությունը բաժանել սևերի և սպիտակների: Այս մասին News.am-ի հետ զրույցում նշել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի նորանշանակ մամուլի քարտուղար Հովհաննես Նիկողոսյանը:
![]() 22 Ապրիլի 2018 - 19:15
Այսօր ձերբակալված ԱԺ պատգամավորներ Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը հրաժարվել են մասնակցել քննչական և դատավարական որեւէ գործողության, քանի որ դրանք իրենց բովանդակությամբ և տեսքով չունեն ոչ մի իրավական հիմք։
![]() 22 Ապրիլի 2018 - 19:12
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
![]() 22 Ապրիլի 2018 - 19:09
Իտալիայի Ա Սերիայում կայանում են 34-րդ տուրի հանդիպումները:
![]() 22 Ապրիլի 2018 - 19:06
Իրանահայ գաղութը, մասնավորապես թեհրանահայությունը խորը մտահոգությամբ հետեւում է հայաստանյան դեպքերին, ցույցերին, որոնք երկրի ներսում տեղի ունեցող դժգոհությունների արդյունք են:
![]() 22 Ապրիլի 2018 - 19:01
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 2251-րդ հոդվածի 1-ին մասով քննվող` զանգվածային անկարգությունների և անօրինական հավաքների վերաբերյալ քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են 24 ցուցարարներ` օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու, անցկացնելու և դրանց մասնակցելու, ինչպես նաև զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն գործադրելու կասկածանքով:
|
Լրահոս`
![]()
Ձերբակալված Դավիթ Սանասարյանի հայտարարությունը
Հասարակություն ![]()
Լուսանկար առանց մեկնաբանության
Հասարակություն ![]()
Նիկոլ Փաշինյանը Սևանի ոստիկանության բաժնում է
Հասարակություն ![]()
Բողոքի ակցիա շերեփների հարվածով
Հասարակություն ![]()
Լիլիթ Կարապետյանը դիմել է Սերժ Սարգսյանին
Հասարակություն ![]()
Խիստ քաղաքականացված հարսանիք Երևանում (Տեսանյութ)
Հասարակություն, Տեսանյութեր |