Facebook   Twitter
 
Արցախում ուժի մեջ է մտել 1000 դրամի պարտադիր հանգանակության մասին օրենքը

Արցախում ուժի մեջ է մտել 1000 դրամի պարտադիր հանգանակության մասին օրենքը

13 Հունվարի 2018 - 11:08
Ընթացիկ տարվա հունվարի 1-ից Արցախում ուժի մեջ է մտել «Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքով նախատեսված 1000 դրամի պարտադիր հանգանակությունը, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԱՀ ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, փոխանցում է Artsakhpress.am-ը:
«Օրենքը վերաբերվելու է բոլոր աշխատողներին՝ անկախ նրանից, նրանք աշխատում են պետական, թե մասնավոր հատվածում: Օրենքով նախատեսվում է մի բացառություն. եթե անձը ստանում է նվազագույն աշխատավարձ, ապա այդ գումարը պետք է իր փոխարեն գործատուն վճարի:

Մնացած բոլոր դեպքերում այդ գումարները կպահվեն վարձու աշխատողներից` ամսական 1000 դրամ, իսկ անհատ ձեռնարկատերերի դեպքում տարեկան 12 հազար դրամ», - նշել է Գ. Մարտիրոսյանը և ավելացրել, որ իրենց գնահատականներով հիմնադրամին Արցախից տարեկան կուղղվի մոտ 700-800 միլիոն գումար:


HayNews.am

 
Նմանատիպ նորություններ
Էջմիածնում ընտրողի մոտ 2 քվեաթերթիկի և Հրազդանում կրկնաքվեարկության դեպքերի առթիվ նյութեր են նախապատրաստվում
21 Հոկտեմբերի 2018 - 18:12
ՏԻՄ ընտրությունների ընթացքում Էջմիածնում և Հրազդանում ընտրախախտումների վերաբերյալ Դատախազության հանձնարարականով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:
«Լավ առիթ է՝ շտկելու թերությունները». Տիգրան Մուկուչյանը Էջմիածնում է․ շրջայց է կատարում
21 Հոկտեմբերի 2018 - 18:09
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը այցելել է Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաք եւ շրջել տեղամասային ընտրական հանձնաժողովներով։
Մեքենաներով շարժ ենք նկատել, խոսել ենք համապատասխան մարմինների հետ. Արմավիրի քաղաքապետի թեկնածու Խուդաթյան
21 Հոկտեմբերի 2018 - 17:28
Արմավիրում խախտումների մասին ահազանգեր դեռեւս չկան։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ կուսակցության անդամ, Արմավիրի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խուդաթյանը։
Ապարանում ավանդական Խաչադրման խաչքավորը Ղրիմի Արտակն էր․ պաշտոնյաներն այս տարի չեն մասնակցել միջոցառմանը
21 Հոկտեմբերի 2018 - 17:16
Սուրբ Խաչ եւ Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարանում այսօր՝ հոկտեմբերի 21-ին, տեղի ունեցավ արդեն ավանդույթ դարձած ամենամյա Խաչադրման արարողությունը։
Այս շաբաթ կլսեք կադրային փոփոխությունների մասին. Հայկ Մարության
21 Հոկտեմբերի 2018 - 17:03
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր մասնակցել է «Էրեբունի 2800» հուշարձանի բացմանը և շնորհավորել երևանցիներին տոնի կապակցությամբ:
Արմավիրի մարզպետի ծառայողական մեքենան շահագործվում է կիրակի ՝ ոչ աշխատանքային օրով՝ ընտրությունների ժամանակ (Տեսանյութ)
21 Հոկտեմբերի 2018 - 16:52
Արմավիր քաղաքում քաղաքապետի ընտրություններ են։ Համացանցում հայտնված տեսանյութում երևում է՝ ինչպես է Արմավիրի մարզպետին սպասարկող Toyota Prado մակնիշի ծառայողական ավտոմեքենան՝ 055 LL 55 պետհամարանիշով, շրջում քաղաքում, ընտրատեղամասերի տարածքներում։
Էթանք մեր տուն, ձեզ հյուրասիրեմ. Սասուն Միքայելյանի ավագ որդին՝ լրագրողներին (Տեսանյութ)
21 Հոկտեմբերի 2018 - 16:45
Սասուն Միքայելյանի ավագ որդին՝ Մեխակ Միքայելյանը պատասխանելով լրագրողների այն հարցին թե 24 ամյա քաղաքապետի թեկնածուն նրա եղբայրը արդյո՞ք կկարողանա կառավարել քաղաքը, Մեխակը պատասխանել է. «Կկառավարի մի տարի հետո բոլորդ կտեսնեք»:

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է մայրաքաղաքի 2800-ամյա հոբելյանի առթիվ
21 Հոկտեմբերի 2018 - 16:41
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Երևանի 2800-ամյա հոբելյանի առթիվ: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից:
Միջադեպ Հրազդանի քաղաքապետի թեկնածու Լևոն Ստեփանյանի ազգականների և անձնագրայինի աշխատակիցների միջև (Տեսանյութ)
21 Հոկտեմբերի 2018 - 16:40
Հրազդանի ընտրատեղամասերից մեկում միջադեպ է տեղի ունեցել: Երկու տարեց մարդ եկել են ընտրության և նրանց անունները չի եղել ցուցակում, եղել է միայ նրանց հարազատների տվյալները միայն:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13790
 
Լրահոս`