![]() Լեյլա Զանան զրկվել է մանդատից13 Հունվարի 2018 - 11:59
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Լեյլա Զանան պաշտոնապես զրկվել է պատգամավորական մանդատից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, պատգամավորին մանդատից վերջնականապես զրկելու Թուրքիայի Ազգային մեծ ժողովի որոշումը տեղադրվել է պաշտոնաթերթում:
Լեյլա Զանան 2015 թվականի նոյեմբերի 17-ին պատգամավորական երդմնակալության ժամանակ երդման տեքստը սկսել էր քրդերեն «Կեցցե խաղաղությունը» խոսքերով, իսկ ընթացքում «թուրք ազգ» եզրույթը փոխարինել էր «Թուրքիայի ազգ»-ով: Երդման տեքստում ինքնակամ փոփոխություն անելու պատճառով նրա երդումը չէր ընդունվել, ինչի հետևանքով նրան արգելվել էր մասնակցել մեջլիսի նիստերին:
2017 թվականի հուլիսի 20-ին մեջլիսի նախագահությունը Զանային պատգամավորական մանդատից զրկելու հարցը ներկայացրել էր հանձնաժողովին, որի կազմի մեջ են մտնում սահմանադրական և արդարադատության հարցերով հանձնաժողովների անդամները: Ավելի ուշ մանդատից զրկելու մասին զեկույցը քննարկման էր դրվել մեջլիսի լիագումար նիստում: 2015 թվականի նոյեմբերի 1-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը ստացել էր 59 պատգամավորական մանդատ, սակայն այս ընթացքում նրանցից 5-ին զրկել են մանդատից: Այդ պատգամավորներն են կուսակցության համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը, Թուղբա Հեզերը, Ֆայսալ Սարըյըլդըզը, Նուրսել Այդողանը և Բեսիմե Քոնջան: Լեյլա Զանայի ևս զրկվի պատգամավորական մանդատից, ապա մեջլիսում քրդամետ կուսակցության անդամների թիվը կնվազի 53-ի: ![]() 20 Ապրիլի 2018 - 22:52
Հնդկաստանի կառավարությունը մտադիր է 8-ամյա աղջկա խմբակային բռնաբարության եւ սպանության համազգային ֆոնին երեխաներին բռնաբարողների համար մահապատժի ենթարկելու հնարավորությունը քննարկել, հաղորդում է AFP-ն:
![]() 20 Ապրիլի 2018 - 19:37
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, ի պատասխան 2016-ին Թուրքիայում պետական հեղաշրջում իրականացնելու փորձի մեջ մեղադրվող և փախուստի մեջ գտնվող թուրք զինվորականին ազատ արձակելու որոշմանը, Հունաստանն անվանել է կացարան իր երկրի թշնամիների համար: Այդ մասին տեղեկացնում է ria.ru-ն:
![]() 20 Ապրիլի 2018 - 19:21
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիզաբեթ 2-րդը առաջարկել է իր որդու՝ արքայազն Չարլզի թեկնածությունը, որպես իր իրավահաջորդի Ազգերի համագործակցության ղեկավարի պաշտոնում: Այդ մասին գրում է The Independent-ը:
![]() 20 Ապրիլի 2018 - 18:20
Ղրղզստանի խորհրդարանի պատգամավորներն ապրիլի 20-ին հաստատել են նոր կառավարության կառուցվածքը, ծրագիրը եւ կազմը Մուհամեդկալի Աբիլգազիեւի գլխավորությամբ։ Այս մասին հայտնել են օրենսդիր մարմնից։
![]() 20 Ապրիլի 2018 - 17:59
Քիմ Քարդաշյանը ներքնազգեստի սեփական բրենդ կստեղծի, որի մոդելավորմամբ կզբաղվի ինքը: Այդ մասին տեղեկացնում է Daily Mail-ը:
![]() 20 Ապրիլի 2018 - 16:49
Բրիտանացի Լորա Չանգը Վոլսոլ քաղաքից հազարավոր ֆունտեր է ծախսում իր չորսամյա դստեր՝ Լիլի Մեյի գեղեցկության մրցույթների համար: Այս մասին նա պատմել է The Mirror-ին: 23-ամյա բրիտանուհին խոստովանում է, որ երեք հազար ֆունտ է ծախսել իր դստեր զգեստերի վրա՝ գեղեցկության մրցույթներին մասնակցելու համար և չի պատրաստվում կանգ առնել:
![]() 20 Ապրիլի 2018 - 14:35
Քայլերը, որոնց կդիմի Իսլամական Հանրապետությունը ԱՄՆ-ի՝ Միջուկային ծրագրի համաձայնագրից դուրս գալու դեպքում, անշուշտ, խիստ տհաճ կլինեն ամերիկացիների համար: Այս մասին Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին մասնակցելու նպատակով Նյու Յորք ժամանելուց հետո, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
![]() 20 Ապրիլի 2018 - 14:19
Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը կողմ է հանդես եկել քրեական պատասխանտվություն սահմանելուն այն մարդկանց նկատմամբ, որոնք ՌԴ տարածքում գործունեություն ծավալելիս կղեկավարվեն օտարերկրյա պետությունների հակառուսական որոշումներով։ Այս մասին հայտնել են երկրի խորհրդարանի ստորին պալատի մամուլի ծառայությունից։
![]() 20 Ապրիլի 2018 - 13:56
Այսօր Հռոմի հայ համայնքը որոշ ներկայացուցիչներ ևս միացել է «Իմ քայլը» արշավին և բողոքի ակցիա է կազմակերպել Հռոմում ՀՀ դեսպանատան դիմաց:
|
Լրահոս`
![]()
Վթար Աճառյան եւ Բաբաջանյան փողոցների խաչմերուկում. կա տուժած
Հասարակություն ![]()
Աֆղանստանում պայթյուն է որոտացել. կա 5 զոհ և 10 տուժած
Հասարակություն ![]()
Սերժ Թանկյանը վաղը գալիս է
Հասարակություն ![]()
ԵՄ ղեկավարները շնորհավորել են Սերժ Սարգսյանին
Հասարակություն, Քաղաքական ![]()
Լուիս Էնրիկեի ֆինանսական պահանջները խոչընդոտ են «Արսենալի» համար
Սպորտ, Հասարակություն ![]()
ՀԺԿ-ն աջակցում է ցույցերի մասնակիցներին
Հասարակություն ![]()
Սոս Ջանիբեկյան. «Ես հավատում եմ ՄԵԶ ՝ Էսօրվա ջահելներ»
Հասարակություն ![]()
Անորոշություն է տիրում հասարկության մեջ. Հոգեբանը «Իմ քայլ»-ի մասին
Հասարակություն, Քաղաքական ![]()
Նիկոլը վարչապետ դառնալու հավակնություններ չունի. սա ժողովրդի ընդվզման ձայնն է. Ազատ Եղիազարյան
Հասարակություն, Քաղաքական |