Facebook   Twitter
 
Հարկային դաշտում մեզ հաջողվել է կարևոր բարեփոխումներ կատարել. Ֆինանսների նախարար

Հարկային դաշտում մեզ հաջողվել է կարևոր բարեփոխումներ կատարել. Ֆինանսների նախարար

13 Հունվարի 2018 - 13:27
Հարկային քաղաքականության ոլորտում այն ծրագրերը, որոնք մեզ հաջողվել է իրականացնել, կատարվել է շարունակական և նպատակային բարեփոխումների շնորհիվ, որոնց առանցքային ուղղությունը հարկատու-հարկային մարմին փոխհարաբերությունների բարելավումն է, և այդ առումով մեր գերնպատակն է արմատավորել ինքնուրույն գնահատման և հարկերի վճարման մշակույթը:
Այս մասին հունվարի 12-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

«Համակարգն անընդհատ բարելավման և կատարելագործման կարիք ունի, և այդ նպատակով հարկային մարմինն օգտագործում է հարկատուների իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքների բոլոր հնարավոր ուղղություներն ու մեթոդները, որոնց մեջ մտնում են սեմինարների կազմակերպումը, կայքի, skype հեռաձայնային ծառայության միջոցով իրականացվող հարցուպատասխանի հնարավորությունները, ինչպես նաև թեժ գիծը, որի միջոցով կարելի է ստանալ պարզաբանումներ»,- ասել է Գ. Մարտիրոսյանը և ավելացրել, որ 2017 թ-ին ներդրվել է նաև օրինապահ հարկ վճարողների համակարգը, և տարեվերջին առաջին անգամ 57 հարկատու արժանացել է օրինապահ հարկ վճարողի կարգավիճակի շնորհմանը, որը տվյալ հարկատուների համար ապահովելու է ավելի մեղմ վարչարարություն:

«Նշված հարկ վճարողների նկատմամբ իրականացնելու ենք մեղմ վարչարարություն` ռիսկերը բացահայտելով կամերալ ուսումնասիրություններով» - շեշտել է նախարարը՝ հույս հայտնելով, որ հաջորդ տարիներին կազմվելիք ցանկերում ավելի մեծ թվով հարկ վճարողներ կընդգրկվեն:

ԱՀ ֆինանսների նախարարի խոսքով՝ տարեվերջին ընդունվել է հարկային ոլորտին վերաբերվող ծավալուն փաթեթ, որը բաղկացած է 18 օրենքից, և որոնց մեջ ներառված էին տարբեր փոփոխություններ՝ ուղղված վարչարարության արդյունավետության բարձրացմանը, հարկերից խուսափելու տարբեր հնարավորությունների սահմանափակմանը, նպատակային արտոնությունների շարունակմանը կամ ընդլայնմանը:

Այս առումով Գ. Մարտիրոսյանը հիշեցել է, որ ֆինանսների նախարարության լիազորությունների մեջ է մտնում պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողությունը, մասնավորապես 2017 թ-ի ընթացքում հսկողություն է իրականացվել ավելի քան 140 մարմիններում և տարբեր կազմակերպություններում, որի ընթացքում արձանագրվել է մոտ 300 միլիոն դրամի խախտումներ: Այդ գումարներից վերականգնվել է 42 միլիոն դրամը, մնացած գումարների վերականգնման վերաբերյալ աշխատանքները շարունակվում են:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Կարեն Կարապետյանը լավ չի հասկացել՝ մենք ինչ ենք ասում. վարչապետը պետք է ընտրվի ԱԺ-ում. Նիկոլ Փաշինյան
25 Ապրիլի 2018 - 12:40
«ՀՀԿ-ն ժամանակի վրա է խաղում, ես իրենց խորհուրդ եմ տալիս չանել դա»,- քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Ամեն ինչ ասված է, պետք չէ ժողովրդին գրգռել եւ ցնցումներ առաջացնել․ Վարդան Օսկանյան
25 Ապրիլի 2018 - 12:38
Ամեն ինչ ասված է, պետք չէ ժողովրդին գրգռել եւ ցնցումներ առաջացնել: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԳ նախկին նախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը:
Ռեյտինգային ընտրակարգը փոխելն իշխանության խնդիրը չէ. Կարեն Կարապետյան
25 Ապրիլի 2018 - 12:25
Ռեյտինգային ընտրակարգը փոխելն իշխանության խնդիրը չէ: Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է ռեյտինգային ընտրակարգը փոխվի:
«Մեզ՝ հայերիս, հարիր չէ եղբայրասպանությունը». Վահրամ Բաղդասարյան
25 Ապրիլի 2018 - 12:14
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ցավակցական հաղորդագրություն է տարածել, որում ասված է.
Ոստիկանությունն ուժեր է կենտրոնացրել ԿԲ-ի մոտ. Ցուցարարները փակել են ճանապարհը (Ուղիղ)
25 Ապրիլի 2018 - 12:10
Կենտրոնական բանկի մոտ ճանապարհը փակվել է։
Ուղիղ միացում Երևանից
25 Ապրիլի 2018 - 12:06
Քիմ Քարդաշյանը ցույց է տվել հայկական դրոշներով մեքենաների երթը Լոս Անջելեսում (ֆոտո)
25 Ապրիլի 2018 - 12:05
Լոս Անջելեսում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երթ է տեղի ունեցել, որին մասնակցել են տեղի մի շարք հայ հայտնիներ: Քիմ Քարդաշյանն, իհարկե, չի մասնակցել, սակայն իրադարձություններին հետեւել է պատուհանից:
Եթե արտահերթ ընտրություններ լինեն ՀՀԿ-ի իշխանության պայմաններում, դրանք պարզապես չեն կայանա. Փաշինյան
25 Ապրիլի 2018 - 12:03
ՀՀԿ-ն ժամանակի վրա է խաղում, խորհուրդ եմ տալիս դա չանել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 25-ին, հայտարարել է «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:
Կրոս. Չեմպիոնների լիգայում հաղթանակը հնարավոր չէ գնել, այլապես Ռեալը չէր կարողանա հաղթել
25 Ապրիլի 2018 - 12:00
«Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի` «Բավարիայի» հետ այսօր կայանալիք խաղից առաջ կարծիք է հայտնել, որ գումարը վճռորոշ դեր չի խաղում եվրագավաթներում հաղթանակի համար:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 11002
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
Ուղիղ միացում Երևանից
Հասարակություն, Տեսանյութեր