Facebook   Twitter
 
Ի՞նչ է տեղի ունենում, երբ ֆաստֆուդ ենք գործածում

Ի՞նչ է տեղի ունենում, երբ ֆաստֆուդ ենք գործածում

13 Հունվարի 2018 - 13:44
Երբ մարդը ֆաստֆուդ է գործածում, նրա օրգանիզմի հետ տեղի է ունենում մոտավորապես նույնը, ինչ բակտերիալ ինֆեկցիայի ժամանակ։ Այս մասին ասվում է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Cell ամսագրում։
Այսպես կոչված, «արեւմտյան դիետան», գիտնականների խոսքով, հանգեցնում է համակարգային բորբոքային պրոցեսների։ Հենց նման պրոցեսներ են սկսվել փորձին մասնակցող այն մկների օրգանիզմում, երբ դրանց սկսել են կերակրել ճարպերի բարձր պարունակությամբ մթերքներով։ Ու նույնիսկ երբ վերականգնում էին դրանց նորմալ սննդակարգը, նրանց օրգանիզմում բորբոքման մակարդակը դեռ պահպանվում էր։

«Անառողջ սննդակարգի պատճառով մկների արյան մեջ անսպասելիորեն բարձրանում էր որոշ իմունային բջիջների քանակը»,- ասել է հետազոտության հեղինակ Աննետ Քրիստը University of Bonn-ից։

Գիտնականների խոսքով՝ չնայած նորմալ սննդակարգը վերականգնելիս բորբոքումը անցնում է, բայց գենետիկ հիշողության մակարդակի վրա փոփոխությունները պահպանվում են։

Նոր հետազոտությունները վնասակար մթերքների շարքին են դասել նաեւ այն մթերքները, որոնք սննդարար նյութերի ցածր պարունակություն ունեն։

Գիտնականների խոսքով՝ ֆաստֆուդի գործածմանն ի պատասխան առաջացող բորբոքային պրոցեսները ապագայում կարող են հանգեցնել դիաբետի ու սրտի խնդիրների զարգացմանը։

«Անհրաժեշտ է տարածել առողջ սննդակարգի մասին տեղեկությունները, դրանք դարձնել կրթական համակարգի բաղադրրիչը»,- նշել է հետազոտող Էյք Լացը,- «Միայն այդպես մենք կկարողանանք պաշտպանել մեր երեխաների իմունային համակարգն այսօրվա սննդային ինդուստրիայի պայմաններում։ Մենք պարտավոր ենք նրանց մոտ դաստիարակել առողջ սնվելու սովորություններ»։


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Պապարացիները Ռիհաննային բռնացրել են արաբ տղամարդու կողքին
22 Հունվարի 2018 - 10:03
Հայտնի երգչուհի Ռիհաննան ժամանակ է անցկացնում արաբ տղամարդու ուղեկցությամբ։ Վերջինս հանդիսանում է սաուդցի գործարար Հասան Ջամիլը։
Օրվա խորհուրդը
22 Հունվարի 2018 - 09:50
«Որդյակ, պատվիր Տիրոջը և զորացիր, և բացի Նրանից ուրիշ ոչ ոքից մի երկնչիր» (Առակ. 7:1):
Պատվաստումներն ընթանում են բնականոն հունով
22 Հունվարի 2018 - 09:37
2017 թվականի դեկտեմբերի 11-ից մեկնարկած պապիլոմավիրուսային վարակի դեմ (ՄՊՎ) պատվաստումներն ընթանում են բնականոն հունով: Մինչ օրս պատվաստվել է 176 աղջիկ, որոնց մոտ չի դիտվել հետպատվաստումային որևէ ռեակցիա, նույնիսկ ներարկման տեղի ցավ:
Աստղագուշակ՝ հունվարի 22-ի համար
22 Հունվարի 2018 - 09:33
Խոյ. Եթե չկա խիստ անհրաժեշտություն, նոր նախագծեր մի սկսեք: Առանց այն էլ եղած պարտականությունները բավարար են օրվա հագեցվածությունն ապահովելու համար:
Լարսը բաց է միայն մարդատար մեքենաների համար. ռուսական կողմում կուտակված է 280 բեռնատար
22 Հունվարի 2018 - 09:30
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից եւ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար:
Արմավիրում հրդեհից հետո տնակում տղամարդու այրված դի է հայտնաբերվել
22 Հունվարի 2018 - 09:28
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 22-ին, ժամը 06:36-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի «Սադախլու» կոչվող շուկայում այրվում է տնակ, կա տուժած:
Քիմ Քարդաշյանը Louis Vuitton աղբամաններ է տեղադրել իր տանը
22 Հունվարի 2018 - 09:15
Ամերիկյան հեռուստատեսության աստղ Քիմ Քարդաշյանը Լոս Անջելեսի իր առանձնատան բակում երկու նոր աղբաման է տեղադրել՝ Louis Vuitton նորաձևության տան ապրանքանշանով:
Եղանակը Հանրապետությունում
22 Հունվարի 2018 - 09:12
Հանրապետության տարածքում`

Հունվարի 24-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Ավստրալական ABC-ն պատմել է սիրիահայ արծաթագործի մասին
22 Հունվարի 2018 - 09:09
Ավստրալական ABC-ն պատմել է Սիրիայում քաղաքացիական պատերազմի պատճառով Ավստրալիա արտագաղթած հայ ոսկերիչի մասին:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9398
 
Լրահոս`
 
Օրվա խորհուրդը
Հասարակություն