Facebook   Twitter
 
Արման Թորոսյան. Այդպիսի էներգիա, այդքան շատ հույզեր հանդիսատեսից երբեք չէի ստացել (Լուսանկար)

Արման Թորոսյան. Այդպիսի էներգիա, այդքան շատ հույզեր հանդիսատեսից երբեք չէի ստացել (Լուսանկար)

13 Մարտի 2018 - 22:35
Պարտվեցի IBF վարկածով Եվրոպայի չեմպիոնի գոտու համար մենամարտում, քանի որ աֆղանցի բռնցքամարտիկն անհարմար մրցակից էր: Ի սկզբանե չէի ցանկանում նրա հետ մենամարտել, բայց մեր պրոմոուտեարական ընկերությունում կա մի մենեջեր, ում հետ ընդհանուր լեզու չենք գտնում, եւ նա միտումնավոր ինձ մրցակից գտավ այս չմենամարտող բռնցքամարտիկին:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջին քաշային կարգում Գերմանիան ներկայացնող 34-ամյա Արման Թորոսյանը, ով Գերմանիայի Գյուտերսլոհ քաղաքում կայացած մենամարտում պարտվել է աֆղանցի Ջամա Սաիդիին:

Պրոֆեսիոնալ ռինգում սա Արման Թորոսյանի առաջին չեմպիոնական մենամարտն էր (19 հաղթանակ`16 նոկաուտ, 4 պարտություն եւ 1 ոչ ոքի):

Արման, ի՞նչը չբավարարեց գոտին նվաճելու համար:

Պարտվեցի միավորներով: Այնքան զայրացած էի, որ չհետաքրքրվեցի էլ միավորների ինչ տարբերությամբ եմ պարտվել: Նա քաշով ծանր էր եւ մինչեւ մենամարտը մեծ քաշ էր գցել: Չմենամարտող բռնցքամարտիկ էր, պարբերաբար գրկախառնվում էր, մոտ տարածության վրա էր աշխատում, գլուխը կախում, որպեսզի ինձ թույլ չտար ես հարվածեմ: Տպավորություն էր, որ նրանք հատուկ պատրաստվել էին, այդօրինակ մենամարտ անցկացնելու համար, որ ամեն ինչ աներ իմ հարվածները կասեցնելու համար: Մենամարտը դիտարժան չստացվեց: Չկարողացա իմ հնարավորությունները ցուցադրել, ոսկե միջինը գտնել:

Շատ էի ուզում հաղթել, իմ քաղաքում էր, որտեղ ես մեծացել եմ, իմ ժովորդի առջեւ, ամբողջ մարզադահլիճն ինձ էր երկրպագում: Նման էներգիա, այդքան շատ էմոցիաներ երբեք հանդիսատեսից չէի ստացել, երբ մտա ռինգ, ամբողջ դահլիճն անունս էր վանկարկում: Ցավալի էր, որ պարտված իջա ռինգից: Շատ լավ պատրաստված էի, ամեն ինչ անում էի, որ նոկաուտով ավարտեի: Բայց այնքան անհետաքրքիր բռնցքամարտ ստացվեց, մինչեւ 12-րդ ռաունդ ձգվեց, միավորներով էլ նա առաջ ընկավ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Դորտմունդի «Բորուսիան» հաղթեց եւ ամրապնդվեց առաջին տեղում
15 Դեկտեմբերի 2018 - 23:54
Գերմանիայի առաջնության 15-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» ընդունեց Բրեմենի «Վերդերին» եւ առավելության հասավ իսպանացի Պակո Ալկասերի եւ գերմանացի Մարկո Ռոյսի գոլերի շնորհիվ՝ 2:1:
Կանադահայ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը պաշտպանել է WBA վարկածով չեմպիոնական գոտին
15 Դեկտեմբերի 2018 - 23:35
Կանադան ներկայացնող հայ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը դեկտեմբերի 14-ին իր հերթական մենամարտն է անցկացրել և փայլուն հաղթանակ տարել:
Հայտնի է «Ռեալի» մրցակիցը կիսաեզրափակչում
15 Դեկտեմբերի 2018 - 23:19
Ճապոնական «Կասիմա Անտլերսը» Աշխարհի ակումբային առաջնության 1/4 եզրափակչում հաղթել է մեքսիկական «Գվադալահարային»: Հանդիպումն ավարտվել է 3:2 հաշվով:
«Տոտենհեմը» նվազագույն հաշվով հաղթեց «Բարնլիին»
15 Դեկտեմբերի 2018 - 21:59
Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Տոտենհեմը» «Ուեմբլի» ստադիոնում ընդունեց «Բարնլիին»:
Իհարկե, դիտելու եմ «Լիվերպուլ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը. Խոսեպ Գվարդիոլա
15 Դեկտեմբերի 2018 - 20:44
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է «Էվերթոնի» (3:1) նկատմամբ տարած հաղթանակի մասին:
Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Սիտջես մրցաշարում
15 Դեկտեմբերի 2018 - 20:27
Իսպանիայում մեկնարկել է Սիտջես խոշոր միջազգային մրցաշարը, որին մասնակցում են 41 երկրների 183 շախմատիստ: Հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Միհրան Հարությունյանը երկրորդ հաղթանակն է տոնել MMA-ում
15 Դեկտեմբերի 2018 - 19:56
Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը երկրորդ հաղթանակն է տոնել MMA-ում:
«Մանչեսթեր Սիթին» խնդիրներ չունեցավ «Էվերտոնի» դեմ խաղում
15 Դեկտեմբերի 2018 - 18:30
Անգլիայի առաջնության 17-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» սեփական խաղադաշտում մրցեց Լիվերպուլի «Էվերտոնի» հետ եւ առավելության հասավ 3:1 հաշվով:
Ուկրաինացի Անատոլի Պիսկովեցը՝ Երեւանի «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչ
15 Դեկտեմբերի 2018 - 17:54
Երեւանի «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչի պաշտոնում Վահե Գեւորգյանին փոխարինել է Անատոլի Պիսկովեցը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 2278
 
Լրահոս`