Facebook   Twitter
 
Անդմահատման հինգ ամենատարածված պատճառները մեկնաբանում է անոթաբանը

Անդմահատման հինգ ամենատարածված պատճառները մեկնաբանում է անոթաբանը

13 Մարտի 2018 - 23:11
Գոյություն ունեն մի շարք հիվանդություններ, որոնք բերում են վերջույթների տարբեր հյուսվածքների սուր կամ քրոնիկ ընթացքով ախտահարումների և ոչ սակավաթիվ դեպքերում նաև անդամահատումների։
HayNews.am-ը նշյալ հիվանդությունների մասին զրուցել է Վլ. Ավագյանի անվան ԲԿ Անոթային և լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ, բ.գ.թ. Տիգրան Քամալյանի հետ:

«Անդամահատումների հիմնական պատճառներից են զարկերակային հիվանդությունները»,- ասաց անոթաբանն ու մանրամասնեց. «Վերջույթների զարկերակների սուր թրոմբոզները կամ քրոնիկական խցանումները բերում են հյուսվածքների թերսնուցման՝ իշեմիայի զարգացման, մեռուկացման և հանդիսանում են անդամահատումների ամենահաճախ հանդիպող պատճառը»։

Ամենատարածված զարկերակային հիվանդությունները, որոնք բերում են տարածուն խցանման, Տիգրան Քամալյանի խոսքով, դա աթերոսկլերոզն է և խցանող թրոմբանգիիտը կամ Բյուրգերի հիվանդությունը։ «Նույնիսկ ժամանակին կատարված բուժական միջոցառումները հաճախ բավարար չափով արդյունավետ չեն լինում վերջույթը փրկելու համար»,- ասաց բժիշկը:

Հաջորդ պատաճառներից, ըստ մասնագետի, շաքարային դիաբետը, դիաբետիկ անգիոպաթիան և դիաբետիկ ոտնաթաթն են: «Շաքարային դիաբետի ժամանակ հիմնականում վնասվում են ծայրամասային փոքր տրամաչափի զարկերակները, որոնք աստիճանաբար խցանվում են և բերում վերջույթի տարբեր աստիճանի թերսնուցման զարգացման»,- ընդգծեց Տիգրան Քամալյանը և ավելացրեց, որ դիաբետիկ ոտնաթաթը հավաքական հասկացություն է՝ ներառում է անոթների, ներվերի ախտահարումները, ոտնաթաթի հենաշարժիչ համակարգի ախտահարումները, հաճախ ուղեկցվում է վերքերի առկայությամբ և տրածուն ինֆեկցիայի զարգացմամբ, ինչը հաճախ ավարտվում է անդամահատումով։

Անդամահատման պատճառ կարող են դառնալ նաև երակային և լիմֆատիկ համակարգի հիվանդությունները: «Երբեմն, երբ առկա է խիստ արտահայտված քրոնիկական երակային անբավարարություն, վերջույթի զգալի մակերեսը ընդգրկող, տարածուն, երկարատև չլավացող տրոֆիկական խոցերով, առավել ևս եթե այդ խոցերում նկատվում է չարորակացման հակում, անհրաժեշտություն է առաջանում գնալ անդամահատման»,- ասաց զրուցակիցս և շարունակեց. «Նմանատիպ ցուցումներ են դրվում նաև լիմֆոստազի խիստ բարդացած ձևերի, արտահայտված փղախտի դեպքերում, երբ առկա է վերջույթի տարածուն ախտահարումներ, խոցեր, ինֆեկցիա։ Սակայն բժշկի փաստմամբ՝ երակային և լիմֆատիկ համակարգի հիվանդությունների պատճառով անդամահատումների դեպքերը սակավաթիվ են։

Չարորակ նորագոյացությունները ևս անդամահատման պատճառ կարող են դառնալ: «Վերջույթների շրջանում զարգացող չարորակ նորագոյացությունները, որոնք հաճախ լինում են ոսկրային ծագման կամ փափուկ հյուսվածքներից զարգացող սարկոմաներ, ուշ են հայտնաբերվում, ունենում են խիստ չաորարկ ընթացք և հաճախ ախտորոշման ժամանակ ներաճած են լինում դեպի հարակից հյուսվածքները, ինչպես նաև մետաստազներ են հայտնաբերվում ավելի հեռակա հյուսվածքներում ու օրգաններում»,- նշեց Տիգրան Քմալյանն ու ընդգծեց, որ վերոնշյալը հիմնականում այլընտրանք չի թողնում, քան հնարավորինս արագ վերջույթի անդամահատում կատարելը առողջ հյուսվածքների սահմանում։

Անդամահատման վերջին, առավել հաճախ հանդիպող պատճառն անոթաբանը վնասվածքները նշեց: «Տարբեր պայմաններում ստացած բարդ վնասվածքները կարող են բերել վերջույթների լրիվ կամ մասնակի պոկման և պատճառ դառնալ անդամահատումների»,- նկատեց մասնագետը և ամփոփեց.

«Անդամահատման բերող վնասվածքների շարքում կարևոր է նշել նաև մեծ մակերեսով ցրտահարություններն ու այրվածքները, որոնք բերում են հյուսվածքների տարածուն մեռուկացման և ածխացման առաջացման, որոնք ենթակա չեն վերականգնման»։

Տաթև Առաքելյան
 
Նմանատիպ նորություններ
Ահա, թե որ տարիքում կարելի է ազդել երեխաների երաժշտական ճաշակի վրա
15 Դեկտեմբերի 2018 - 23:48
Երեխաների երաժշտական ճաշակի վրա ազդելու առավել համար տարիքը ութից տասը տարեկանն է: Այս մասին ասվում է Deezer հոսքային ծառայության և Նյու Յորքի համալսարանի երաժշտական բաժնի համատեղ ուսումնասիրության մեջ:
Ֆինլանդիայում բացվել է Սանտա Կլաուսի նստավայրը
15 Դեկտեմբերի 2018 - 23:42
Ֆինլանդիայում Սանտա Կլաուսը բացել է իր նստավայրի դռները: Այն գտնվում է Լապլանդիայի սրտում, որտեղ մորուքավոր պապը ապրում է տարվա մեծ մասը:
Նուբարաշենի աղբանոցի մոտ բախվել են Volkswagen Passat-ը, ԿԱՄԱԶ-ն ու առանց համարանիշների 06-ը. կա վիրավոր
15 Դեկտեմբերի 2018 - 23:14
Երեւանում, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 16:30-ի սահմաններում Նուբարաշեն խճուղում՝ Նուբարաշենի աղբանոցի դիմաց բախվել են Volkswagen Passat 35 VN 201 համարանիշի, ԿԱՄԱԶ մակնիշի 07 ՏՕ 256 համարանիշի եւ առանց համարանիշի ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենաները:
57-ամյա կնոջը դաժանաբար ծեծելու մեջ մեղադրվող ռուս զինծառայողը պետք է դատապարտվի ՀՀ դատարանի կողմից. Վանեցյան
15 Դեկտեմբերի 2018 - 23:10
Գյումրիում դեկտեմբերի 3-ին 57-ամյա կոնջը դաժան ծեծի ենթարկելու մեջ մեղադրվող ռուսական 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողը պետք է դատապարտվի հայկական դատարանում:
Նոր Հաճնի կարմրջին բախվել են «ՎԱԶ 2101»-ը, Nissan March-ն ու Honda Fit-ը. կա 4 վիրավոր
15 Դեկտեմբերի 2018 - 23:07
Կոտայքի մարզում, դեկտեմբերի 14-ին, ճանապարհին մերկասառույցի պատճառով հերթական ավտովթարն է տեղի ունեցել. ժամը 19:30-ի սահմաններում, 22-ամյա Արտակ Ն.-ն` իր վարած ՎԱԶ-2101 մակնիշի 35 ՍС 578 համարանիշի ավտոմեքենայով, Նոր Հաճն – Աբովյան կամրջի 1-ին կմ հատվածում բախվել է 25-ամյա Աշոտ Բ.-ի վարած Nissan March մակնիշի 77 AՏ 772 համարանիշի եւ 31-ամյա Վալերի Պ.-ի վարած Honda Fit մակնիշի 35 TP 043 համարանիշի ավտոմեքենաներին:
Ես հանդես եմ գալիս որպես վկա. «Սպիտակցի Հայկոն»՝ մահվան ելքով վրաերթի մասին (Տեսանյութ)
15 Դեկտեմբերի 2018 - 22:31
Երգիչ «Սպիտակցի Հայկոն» հանդես է եկել տեսաուղերձով, որտեղ անդրադարձել է հայտնի վրաերթին, որն ավարտվել է մահով:
Հայաստանում սկսել են ավելի քիչ հաց արտադրել
15 Դեկտեմբերի 2018 - 22:11
Հայաստանում առաջին անհրաժեշտության սննդամթերք համարվող հացի արտադրության ծավալները շարունակում են նվազել: Այդ մասին է վկայում պաշտոնական վիճակագրությունը:
«Արգելել եմ նկարահանել, ասել եմ՝ կորսվիր». Տեր Ասողիկ քահանան հերքում է, որ հարվածել է կնոջ գլխին
15 Դեկտեմբերի 2018 - 21:53
Տեր Ասողիկ քահանան պնդում է, որ այսօր Էջմիածնում տեղի ունեցած միջադեպի ժամանակ ինքը չի հարվածել «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման կին անդամին։
Եկեղեցին ու պետությունը տարանջատված են, ԱԱԾ-ն եկեղեցում անելիք չունի. Արթուր Վանեցյան
15 Դեկտեմբերի 2018 - 21:30
ԱԱԾ-ն եկեղեցում անելիք չունի. այս մասին այսօր Ծաղկաձորում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով հարցին,թե «Նոր Հայաստան,նոր հայրապետ» նախաձեռնության անդամների մասնակցությամբ միջադեպ է գրանցվել։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14337
 
Լրահոս`