Facebook   Twitter
 
Եվրամիությունը բրեքսիտի վերաբերյալ Լոնդոնից կոնկրետ առաջարկություններ է ակնկալում

Եվրամիությունը բրեքսիտի վերաբերյալ Լոնդոնից կոնկրետ առաջարկություններ է ակնկալում

13 Մարտի 2018 - 23:51
Եվրամիությունը Լոնդոնից կոնկրետ առաջարկություններ է ակնկալում ԵՄ-ից դուրս գալուց հետո Եվրամիության երկրների հետ հետագա հարաբերությունների վերաբերյալ:
Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը` ելույթ ունենալով Եվրոպական խորհրդարանում: «Ժամանակն է բառերը պայմանագրերի վերածել, իսկ խոստումները՝ համաձայնագրերի», - ընդգծել է Յունկերը՝ հիշեցնելով, որ մինչեւ բրեքսիտը մեկ տարի է մնացել, հաղորդում է DW-ն:

Եվրամիության պետությունների եւ կառավարությունների ղեկավարները մտադիր են մարտի 22-23-ն անցկացվող գագաթաժողովում բրեքսիտից հետո՝ անցումային շրջանի համար, միասնական դիրքորոշում ձեւավորել:

Այդ ժամանակահատվածում ԵՄ-ի տնտեսական քաղաքականության սկզբունքները մասամբ կպահպանվեն Բրիտանիայի նկատմամբ:

Ավելի վաղ Եվրամիությունը հայտնել էր, որ ազատ առեւտրի մասին ապագա համաձայնագրի շրջանակներում Մեծ Բրիտանիան չի կարող հույս ունենալ, որ անսահմանափակ մուտք է ունենալու ԵՄ շուկա: Չի կարելի ձգտել «երրորդ երկրի» կարգավիճակի եւ միեւնույն ժամանակ ունենալ ԵՄ անդամների համար նախատեսված արտոնությունները, օրինակ` առեւտրի մեջ, կարծում է բրեքսիտի մասին բանակցություններում ԵՄ պատվիրակության ղեկավար Միշել Բարնյեն:
 
Նմանատիպ նորություններ
Մակրոնը հանդիպում կանցկացնի՝ լուծելու Ֆրանսիայում ստեղծված ճգնաժամը
10 Դեկտեմբերի 2018 - 10:59
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր հանդիպում է ունենալու արհմիությունների և գործատուների միությունների ներկայացուցիչների հետ՝ փորձելով լուծում գտնել Փարիզում և Ֆրանսիայի այլ քաղաքներում արդեն 4 շաբաթ շարունակվող բողոքի ակցիաներին և անկարգություններին:
Ձյան սաստիկ տեղումների պատճառով ԱՄՆ-ում ավելի քան 1300 ավիաչվերթ է չեղարկվել
10 Դեկտեմբերի 2018 - 10:01
ԱՄՆ-ի Հյուսիսային և Հարավային Կարոլինա նահանգների օդանավակայաններում ձյան առատ տեղումերի և սառցե անձրևի պատճառով ավելի քան 1300 չվերթ է չեղարկվել։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։
Նոր Զելանդիայում հայտնաբերվել է անհետացած բրիտանուհի զբոսաշրջիկի դին
10 Դեկտեմբերի 2018 - 09:45
Նոր Զելանդիայում դեկտեմբերի սկզբին անհետացած բրիտանուհի զբոսաշրջիկ 22-ամյա Գրեյս Միլանի դին հայտնաբերվել է Օքլենդ քաղաքի կանաչ գոտիներից մեկում, հայտնում է Sky News-ը:
Սաուդյան Արաբիան Խաշոգջիի գործի շրջանակում իր հպատակներին Թուրքիային չի հանձնի
10 Դեկտեմբերի 2018 - 09:19
Սաուդյան Արաբիան լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության քննության շրջանակում իր հպատակներին Թուրքիային չի հանձնի, հայտարարել է Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադիլ ալ Ջուբեյրը արաբ միապետների գագաթնաժողովի ավարտից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մենք պետք է շարունակենք աշխատել Ղարաբաղում խաղաղության հաստատման ուղղությամբ․ Պետքարտուղարի օգնական
10 Դեկտեմբերի 2018 - 01:33
ԵԱՀԿ երկրները պետք է աշխատեն ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ։
Ռուսական գողական համայնքի «նայողին» բերման են ենթարկել Մոսկվայում
10 Դեկտեմբերի 2018 - 01:27
Մոսկվայում ձերբակալել են ռուսական գողական համայնքի «նայող», 43-ամյա օրենքով գող Կախաբեր Փարփալիային, որը քրեական շրջանակներում հայտնի է Կախա Գալսկի մականունով, հաղորդում է «Պրայմ Կրայմ» լրատվական գործակալությունը:
Սիրիայում գնդակոծության հետևանքով զինծառայող է զոհվել
10 Դեկտեմբերի 2018 - 00:55
Սիրիական Լաթաքիա նահանգում ու Հալեպ քաղաքում զինված խմբավորումների իրականացրած գնդակոծությունների հետևանքով զոհվել է մեկ սիրիացի զիվորական, ևս մեկը՝ վիրավորվել:
Կարո Փայլանը դատապարտել է Ղուրան չկարդացող երեխաներին վիրավորող թուրք պաշտոնյային
10 Դեկտեմբերի 2018 - 00:15
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ի իր էջում արձագանքել է Կրոնական գործերով վարչության պետի սկանդալային հայտարարությանը։
Քվեարկության նախնական արդյունքները ժ. 22։13-ի դրությամբ՝ ըստ SHANTNEWS.am-ի
09 Դեկտեմբերի 2018 - 22:29
Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները 116 ընտրատեղամասերից՝ ըստ SHANTNEWS.am-ի․
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4242
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Քվեարկության նախնական արդյունքները ժամը 02:06-ի դրությամբ
Հասարակություն, Քաղաքական, ԱԺ Ընտրություններ - 2018
 
 
 
Քվեարկության նախնական արդյունքները ժամը 01։52-ի դրությամբ
Հասարակություն, Քաղաքական, ԱԺ Ընտրություններ - 2018