Facebook   Twitter
 
Իտալական ընկերությունը ուսումնասիրություն կիրականացնի Հյուսիս-հարավ ճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածում

Իտալական ընկերությունը ուսումնասիրություն կիրականացնի Հյուսիս-հարավ ճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածում

14 Մարտի 2018 - 17:20
Իտալական «Անաս» միջազգային խմբի մեջ ընդգրկված «Anas International» ընկերությունն ուսումնասիրություններ կիրականացնի` Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 4-ի Սիսիան-Քաջարան հատվածը պետություն-մասնավոր հատված ձևաչափով կառուցման և շահագործման նպատակահարմարության գնահատման նպատակով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում նախարարության և ընկերության ներկայացուցիչները մարտի 14-ին ստորագրեցին շրջանակային համաձայնագիր, որում ամրագրված են իրականացվելիք ուսումնասիրությունների շրջանակը և ժամանակացույցը:

Հայկական կողմից այն վավերացրեց «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վարդան Կարապետյանը, իտալական կողմից՝ «Անաս Ինթերնեյշնլ» ընկերության տնօրեն Բերնարդո Մագրին։

Համաձայնագրի ստորագրումը տեղի ունեցավ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի և «Անաս» խմբի տնօրեն Ջիանի Վիտորիո Արմանիի ներկայությամբ։
Ողջունելով իտալական շինարարական կազմակերպության հետաքրքրությունը Հայաստանում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերի առնչությամբ՝ նախարարը կարևորեց Հայաստանի համար ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող ճանապարհի կառուցումը, ընդգծեց ուսումնասիրությունները բարձր որակով իրականացնելու անհրաժեշտությունը։

Ջիանի Վիտորիո Արմանին ներկայացրեց ընկերության գործունեությունը, նշեց, որ ընկերությունը «smart» տեխնոլոգիաներով ճանապարհների կառուցման առաջատարն է Իտալիայում, ուր տնօրինում է ավելի քան 30 հազար կմ ճանապարհներ: Ընկերության գործունեությունը չի սահմանափակվում Իտալիայով. այն ենթակառուցվածքային ծրագրեր է իրականացրել տարբեր երկրներում: Նա առանձնակի կարևորեց ընկերության փորձառությունը ճանապարհաշինության ոլորտում, այդ թվում` թունելների և կամուրջների շինարարության գործում։ Ջիանի Վիտորիո Արմանին ընդգծեց, որ Հայաստանի հյուսիսը հարավին կապող ճանապարհը ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի համար ունի ռազմավարական կարևոր նշանակություն:

Նախարար Վահան Մարտիրոսյանը, կարևորելով ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ճանապարհաշինության ոլորտում, վստահություն հայտնեց, որ ուսումնասիրությունների արդյունքում ձևավորվելիք առաջարկում տեղ կգտնի միջազգային լավագույն փորձի կիրառումը:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Միշել Օբաման հարսանիքի թամադա է եղել
25 Սեպտեմբերի 2018 - 00:01
ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման Չիկագոյում երիտասարդ մի զույգի համար դարձել է հարսանիքի կազմակերպիչ եւ թամադա։
Նույն ժամին քնելը մեծահասակներին օգնում է խուսափել սիրտ-անոթային հիվանդություններից
24 Սեպտեմբերի 2018 - 23:51
Ամերիկացի գիտնականներն առաջարկել են քնի որակի նոր չափում՝ «քնի կանոնավորության ինդեքս», որը հաշվի է առնում քնել պատրաստվելու ժամը, ցերեկային քնի եւ քնկոտության հաճախականությունը, ինչպես նաեւ ցերեկային լուսավորության ազդեցությունը:
Բացահայտվել է ծույլ մարդկանց հետաքրքիր առանձնահատկությունը
24 Սեպտեմբերի 2018 - 23:35
Կանադացի գիտնականները հայտնաբերել են, որ ծուլությունը ուղեղի աշխատանքի առանձնահատկության արդյունք է՝ գրում է EurekAlert-ը։
Միլանի նորաձեւության շաբաթ. Երեք կուրծք ունեցող մոդելները ցնցել են բոլորին (Լուսանկարներ)
24 Սեպտեմբերի 2018 - 23:17
Միլանի նորաձեւության շաբաթն ավարտված է, իսկ նորաձեւությամբ տարված խավի հայացքն ուղղված է դեպի Փարիզ, սակայն անդրադառնանք Միլանի նորաձեւության շաբաթի ամփոփիչ՝ GCDS բրենդի ցուցադրությանը:
Ինչպես են Հայաստանում լուծվում կանանց խնդիրները. Աննա Հակոբյանի հարցազրույցը «Мир 24» հեռուստատեսությամբ (Տեսանյութ)
24 Սեպտեմբերի 2018 - 23:10
Սանկտ-Պետերբուրգում ավարտվել է Կանանց եվրասիական ֆորումը, որին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուանդայի նախագահի հետ
24 Սեպտեմբերի 2018 - 23:00
ՄԱԿ-ի կենտրոնակայանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեյի հետ:
Ոստիկանությունը հաստատել է Վահան Բաբայանի հայտարարությունը. Ցուցակում մահացած մարդու անուն են հայտնաբերել
24 Սեպտեմբերի 2018 - 22:53
Ոստիկանությունը հաստատել է Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանի հայտարարությունը՝ ցուցակներում մահացած մարդու անուն հայտնաբերելու մասին։
Արցախը կարևորում է տնտեսության բոլոր ճյուղերի փոխկապակցված և կայուն զարգացումը. ԱՀ պետնախարարը՝ հայաստանցի գործարարներին
24 Սեպտեմբերի 2018 - 22:52
Արցախի կառավարության նպատակն է տեսնել տնտեսական աճի արտացոլումը նաև բնակչության լայն զանգվածների բարեկեցության մեջ: Այս մասին հայաստանցի գործարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15280
 
Լրահոս`
Միշել Օբաման հարսանիքի թամադա է եղել
Միջազգային, Հասարակություն