Facebook   Twitter
 
Վրաստանում հայտնաբերել են աշխարհի հնագույն մեղրը

Վրաստանում հայտնաբերել են աշխարհի հնագույն մեղրը

14 Մարտի 2018 - 18:01
Բորժոմիի սպա-առողջարանային համալիրներից մեկի տարածքում հնագիտական պեղումների ժամանակ, գերեզմաններից մեկում՝ հեթանոսական ծիսակարգի այլ իրերի հետ միասին, թաղված կնոջ մնացորդների կողքին հայտնաբերվել են 2 կերամիկական տարաներ՝ լի բուսական փոշիով: Այս մասին հաղորդում է The Georgian Times-ը:
Առանձին ուսումնասիրություն կատարելով՝ փորձագետները եկել են այն եզրակացության, որ այդ փոշին ոչ այլ ինչ է, քան հնագույն ժամանակների մեղր:

Վրացի հնագետները կարծում են, որ այս մեղրը 2000 տարով ավելի հին է, քան Թութանհամոնի գերեզմանում հայտնաբերված եգիպտական մեղրը, որը մինչ օրս ամենահինն էր համարվում աշխարհում:

Համաձայն փորձագիտական եզրակացության՝ Վրաստանում հայտնաբերված մեղրը առնվազն 5500 տարեկան է, իսկ հողում թաղված կինը՝ պատմությանը հայտնի առաջին մեղվապահը:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Միշել Օբաման հարսանիքի թամադա է եղել
25 Սեպտեմբերի 2018 - 00:01
ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման Չիկագոյում երիտասարդ մի զույգի համար դարձել է հարսանիքի կազմակերպիչ եւ թամադա։
Նույն ժամին քնելը մեծահասակներին օգնում է խուսափել սիրտ-անոթային հիվանդություններից
24 Սեպտեմբերի 2018 - 23:51
Ամերիկացի գիտնականներն առաջարկել են քնի որակի նոր չափում՝ «քնի կանոնավորության ինդեքս», որը հաշվի է առնում քնել պատրաստվելու ժամը, ցերեկային քնի եւ քնկոտության հաճախականությունը, ինչպես նաեւ ցերեկային լուսավորության ազդեցությունը:
Բացահայտվել է ծույլ մարդկանց հետաքրքիր առանձնահատկությունը
24 Սեպտեմբերի 2018 - 23:35
Կանադացի գիտնականները հայտնաբերել են, որ ծուլությունը ուղեղի աշխատանքի առանձնահատկության արդյունք է՝ գրում է EurekAlert-ը։
Միլանի նորաձեւության շաբաթ. Երեք կուրծք ունեցող մոդելները ցնցել են բոլորին (Լուսանկարներ)
24 Սեպտեմբերի 2018 - 23:17
Միլանի նորաձեւության շաբաթն ավարտված է, իսկ նորաձեւությամբ տարված խավի հայացքն ուղղված է դեպի Փարիզ, սակայն անդրադառնանք Միլանի նորաձեւության շաբաթի ամփոփիչ՝ GCDS բրենդի ցուցադրությանը:
Ոստիկանությունը հաստատել է Վահան Բաբայանի հայտարարությունը. Ցուցակում մահացած մարդու անուն են հայտնաբերել
24 Սեպտեմբերի 2018 - 22:53
Ոստիկանությունը հաստատել է Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանի հայտարարությունը՝ ցուցակներում մահացած մարդու անուն հայտնաբերելու մասին։
Արցախը կարևորում է տնտեսության բոլոր ճյուղերի փոխկապակցված և կայուն զարգացումը. ԱՀ պետնախարարը՝ հայաստանցի գործարարներին
24 Սեպտեմբերի 2018 - 22:52
Արցախի կառավարության նպատակն է տեսնել տնտեսական աճի արտացոլումը նաև բնակչության լայն զանգվածների բարեկեցության մեջ: Այս մասին հայաստանցի գործարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին
24 Սեպտեմբերի 2018 - 22:48
Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին:
Տարօրինակ է բիզնեսի ներկայացուցիչների ներգրավումը նախարարության խորհրդատուների աշխատանքում
24 Սեպտեմբերի 2018 - 22:32
ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետների ինստիտուտն արմատապես փոխվեց, ինչի մասին նախորդիվ պարբերաբար հայտարարում էր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13399
 
Լրահոս`
Միշել Օբաման հարսանիքի թամադա է եղել
Միջազգային, Հասարակություն